«Ես կարողանում եմ. բլոգավարություն» ստուգատեսը «Սովորող-սովորեցնող» նախագծով

fb_img_16216337683133837197852077023867.jpg«Ելքի ու մուտքի» նախագիծ-ստուգատեսի ամփոփում

«Ես կարողանում եմ. բլոգավարություն» ստուգատեսը «Սովորող-սովորեցնող» նախագծով.

Ամփոփումը՝

  1. Հանդիպում # 1` Բլոգների բացում https://edublogs.org/ հարթակում.
  2. Հանդիպում # 2` Ներքին կարգավորումներ անհատական բլոգներում
  3. Հանդիպում # 3` Բաժինների (կարգերի) ստեղծում.
  4. Հանդիպում # 4` Նյութերի հրապարակում:

«Ես կարողանում եմ» ինքնագնահատումների փաթեթ. մաս 1-ին

fb_img_16233500751242250104545100903587.jpgԱրևելյան դպրոցի երրորդ դասարանցիները ներկայացնում են «Ես կարողանում եմ» ինքնագնահատումների փաթեթը, որտեղ ամփոփել ու գնահատել են իրենց 2020-2021 ուստարին: Սովորողներն աշխատել են Power point տեքստային խմբագրում՝ ներկայացնելով իրենց մեդիակարողությունները, մասնավորապես՝

  • լուսանկարի տեղադրում ու խմբագրում.
  • հղման տեղադրում:

Այս փաթեթները հրապարակվում են նաև սովորողների բլոգներում:

Ամառային ուսումնական ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

ուսումնական չորրորդ շրջան

Ճամբարայի առաջին շաբաթվա ամփոփում

199269912_1643719605815452_5970070638149285712_nՃամբարային գործունեությունը կազմակերպվում է ըստ հրապարակված աշխատակարգի: Երրորդ դասարանցիների «Ընկերություն» ջոկատի երկրորդ շաբաթը հագեցած էր ու հետաքրքիր: Այս շաբաթն առանձնահատուկ էր բարձունքի հաղթահարման նախագծով, որի շրջանակում ճամբարականներն այցելեցին Կոտայքի մարզի Բջնի գյուղ, հաղթահարեցի Բջնի բերդ-ամրոցի բարձունքը, ինչպես նաև «Հարթակում ծնողն է…»  նախագծի շրջանակում հետաքրքիր ուսումնական պարապմունքներ կազմակերպեցին Անրիի ու Նարեի մայրիկները՝ մեզ ծանոթացնելով բիզնեսի աշխարհի գաղտնիքների հետ:

Ճամբարային առավոտները մեկնարկում էին ուրախ, բացօթյա ընդհանուր պարապմունքներով, շարունակվում էին ամառային լողափերում, ընթերցողական, ստեղծագործական նախագծերով: Մեր համագործակցությունը շարունակվել է  «Շողեր» ջոկատի հետ: Շարունակել են աշխատել բլոգներում, հրապարակել են հորինուկներ, ինչպես նաև՝ ամփոփիչ տարեվերջյան փաթեթները:

Ճամբարային շաբաթն ըստ օրերիի՝

Ամառային ուսումնական ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

fb_img_16228919452574205413571268925858.jpgՃամբարային գործունեությունը կազմակերպվում է ըստ հրապարակված աշխատակարգի: Երրորդ դասարանցիների «Ընկերություն» ջոկատը մեկնարկեց ճամբարային գործունեությունն իր հայտնի նշանաբանով. «Ընկերությունը մենք ենք, միասին ամեն ինչ կարող ենք»: Այս շաբաթն առանձնահատուկ էր հունիսմեկյան նախագծով, «Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական ստուգատեսով, որի շրջանակում ճամբարականները հասցրեցին կոմիտասյան հակաբացիլ երգերը տարածել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, Մայր դպրոցի Փոքր դահլիճում, Արևելյան դպրոցի լանջերին: Այս շաբաթը նշանավորվեց «Շունն ու կատուն» ներկայացմամբ:

Ճամբարային առավոտները մեկնարկում էին ուրախ, բացօթյա ընդհանուր պարապմունքներով, շարունակվում էին ամառային լողափերում, այլ նախագծային հարթակներում: Այս շաբաթվա ընթացքում համագործակցել ենք «Մենք» և «Շողեր» ջոկատների հետ: Շարունակել են աշխատել բլոգներում, պատմել են ճամբարի մասին, ինչպես նաև ընթացքի մեջ է տարվա ամփոփիչ փաթեթների ստեղծումը:

Ճամբարային շաբաթն ըստ օրերիի՝

 

«Շունն ու կատուն» + «Հակաբացիլ Կոմիտասը»

fb_img_16228919452574205413571268925858.jpgճամբարային 5-րդ օր

Հունիսի 4-ին Մայր դպրոցի փոքր դահլիճում «Ընկերություն» ջոկատը ներկայացավ  Հ. Թումանյանի «Շունն ու կատուն» թատերական ներկայացմամբ, որին հաջորդեց «Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական կենդանի ստուգատեսը:

  • Բեմադրությունը՝ Արեգ Տոնոյանի
  • Հագուստը՝ Աննա Ստեփանյանի
  • Երաժշտությունը՝ Մարինե Ոսկանյանի
  • Ձևավորումը՝ Անուշիկ Գրիգորյանի

մաս առաջին

մաս երկրորդ

Ճամփորդություն դեպի Պլանետարիում

fb_img_16207509830352316912937195667593.jpgՄայիսի 11-ին Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիները «Տիեզերք» նախագծի շրջանակում այցելել են Պլանետարիում: Միջավայրը գրավիչ էր, այգու ներսում էր: Ներսը ընդարձակ էր, օդափոխվող, առկա էր գորգ, հարմարավետ, փափուկ բարձեր՝ նստելու, պառկելու համար: Ցուցադրվում էր երկու ֆիլմ՝ մեկ ժամ տևողությամբ: Ֆիլմերը հայերեն էին, էֆեկտները տպավորիչ էին: Ֆիլմերը պատմում էին տիեզերքի առաջացման, արեգակնային համակարգի, մոլորակների մասին: Այցելությունից հետո սովորողներն իրենց տպավորությունների մասին պատմել են բլոգներում:

Զատկական տոնախմբությունը արևելյան լանջերին

Արևելքի երրորդցիները լանջերին նշեցին Զատկի տոնը: «Զատիկ» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները ուսումնասիրել են Զատկի բանավոր տոնացույցը, ընթերցել ու ռադիոհաղորդումներ են պատրաստել Ծաղկազարդի, Զատկի տոնի մասին, իրականացրել են տեխնոլոգիական աշխատանքներ: Ամփոփումը լանջերին էր, որտեղ ներկայացրին Զատկի տոնը, երգեցին զատկական երգեր:

Հանդիպում մենթոր Գևորգ Հակոբյանի հետ

Արևելյան դպրոցի դասվարներն ու մաթեմատիկա դասավանդողները ուրբաթ՝ փետրվարի 5-ին հանդիպեցին մենթոր Գևորգ Հակոբյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկեցինք մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները: Հանդիպումն օգտակար էր ուր արդյունավետ:

Ռադիո «Ընկերություն». ճամբարային անցուդարձ

Ռադիո «Ընկերության» այսօրվա եթերում ճամբարականները խոսում են ճամբարային անցուդարձի մասին:

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

img_20210118_125622_16086460310981317790.jpgԱրևելքի «Ընկերություն» ճամբարային ջոկատը այս շաբաթվա՝ 18.01-22.01-ի ընթացքում այցելել է ուսումնական ագարակ՝ ծանոթացել ձիերի ու շների խնամքի առանձնահատկություններին, կերակրել ձիերին, բլոգներում պատմել ոչ միայն այցելության մասին, այլ նաև երկրորդ իշուկի համար անուններ են առաջարկել: «Հանրակրթական Դիջիթեք» ստուգատեսի ընթացքում Paint նկարչական խմբագրով աշխատելու հմտություններ են փոխանցել կրտսեր ճամբարականներին: Ազգագրության փառատոնի շրջանակում ներկայացրել են «Ջաղացս մանի, մանի» և  «Էկեք ծեծենք սոխ ու սխտոր» խաղերգերը, «Ուսումնասիրում ենք Վաղարշապատը» նախագծի շրջանակում սովորել ենք   «Էջմիածին» երգն ու պարը, մասնակել ենք «Հեքիաթասաց»  նախագծին: Բնագիտատեխնիկական ստուգատեսի «Ուսուցողական խաղեր»  անվանակարգում ներկայացրել ենք ուսուցողական խաղերի փաթեթ: Մարմնամարզական ստուգատեսին ենք մասնակցել, շարունակել են ընթերցել, ճամփորդել, այցելել ենք Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, դիտել ենք «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» ներկայացումը: Ամփոփել ու հրապարակել ենք մայրենիի հունվարյան ֆլեշմոբի արդյունքները:

Ամփոփումն ըստ օրերի՝

Design a site like this with WordPress.com
Get started