Խաղում ենք…ուսուցողական խաղերի փաթեթ

Խաղերը երեխաի զարգացման կարևոր գործոններից ու նախապայմաններից են: Խաղերը տարբեր են ու բազմազան: Կարևոր է, որ խաղերն ունենան ուսուցողական նպատակ, նպաստեն ֆիզիլոգիական, հոգեբանական, սոցիալական զարգացմանը, պարգևեն ուրախություն, սովորեցնեն խնդիրների հաղթահարման ու լուծման ուղիների որոնման հնարներ գտնելուն, նոր գիտելիքների ձեռքբերում ապահովեն: «Ընկերություն» ջոկատն առանձնացրել է ուսուցողական խաղերի փաթեթ, որով հայտ է ներկայացնում  բնագիտատեխնիկական ստուգատեսին:

Շարունակել կարդալ “Խաղում ենք…ուսուցողական խաղերի փաթեթ”

Երգում ու խաղում ենք միասին. ճամբարային տասներորդ օր

Արևելքի «Ընկերություն» և  «Մենք» ջոկատները երգում ու խաղում են միասին: Ազգագրության փառատոնի շրջանակում ներկայացնում են «Ջաղացս մանի, մանի» և  «Էկեք ծեծենք սոխ ու սխտոր» խաղերգերը:

Շարունակել կարդալ “Երգում ու խաղում ենք միասին. ճամբարային տասներորդ օր”

Ռոդարիական մեդիահմտությունների փոխանցում # 3. ճամբարային իններորդ օր

d584d5a1d680d5abd5a1-d58b«Սովորող սովորեցնող» նախագծի շրջանակում մենք փոխանցում ենք մեդիահմտություններ: Հանրակրթական Դիջիթեք ստուգատեսը օգնում է մեզ ոչ միայն նոր ծրագրեր սովորել, այլ նաև մեր իմացածը փոխանցել մեր կրտսեր ընկերներին: «Ընկերություն» ջոկատը «Բարև» ջոկատին է փոխանցում Paint նկարչական խմբագրով աշխատելու հմտություններ: Ճամբարականները ռոդարիական հնարքներով թարս մտքեր են հորինել ու մուտքագրել՝ ստեղծելով ռոդարիական մեդիաընթերցարաններ:

Տեսանյութը՝ Արմինե Մնացականյանի բլոգում

Մարմնամարզական ստուգատես. ճամբարային ութերորդ օր

received_13443028625915333853642744388929592.jpegՁմեռային մարմնամարզական պարապմունքի շրջանակում Արևելքի «Ընկերություն» և մարզական ջոկատները անցկացրել են մարմնամարզական պարապամունք «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում՝ ներկայացնելով մարմնամարզական ստուագտեսին տրվող նորմատիվները:

Տեսաֆիլմը՝ Սյուզան Սարգսյանի

Ուսումնական Ագարակում. ճամբարային վեցերորդ օր

img_20210118_1251073945236973170192578.jpg«Ընկերություն» ջոկատն այսօր այցելել էր ուսումնական ագարակ: Ճամբարականները բաժանվեցին երկու խմբի: Մի խումբը ընկեր Կարոյի հետ այցելեց շներին, բադերին, սագերին, ճապոնական հավերին, իսկ մյուս խումբն ընկեր Էդմոնի հետ ձիերին շաքարով կերակրեց: Այնուհետև խմբերը փոխվեցին: Ագարակում իշուկներից մեկը անուն չուներ, պայմանավորվեցինք, որ իշուկի համար անուն կմտածենք:

Սովորողներն իրենց տպավորությունների մասին պատմել են բլոգներում:

Լուսանկարները՝

This slideshow requires JavaScript.

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

«Ընկերություն» ջոկատը հունվարի 11-ից մեկնարկած ձմեռային ճամբարում աշխատել է ըստ հրապարակված աշխատակարգի: Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ընթացքում մշակել ենք ջոկատի կանոնները, ստեղծել ենք նշանաբան. «Ընկերությունը մենք ենք: Միասին ամեն ինչ կարող ենք»: Միասին սկսել ենք պատրաստվել ամենամյա ստուգատեսներին, ընթերցել ենք, խաղացել ենք, ճամփորդել ենք, երգել ու պարել ենք, մարզվել ենք, այցելել ենք Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Ճամբարային յուրաքանչյուր օրն ամփոփվել ու հրապարակվել է բլոգում, ճամբարային օրերի մասին իրենց բլոգներում պատմել են նաև ճամբարականները:

Ճամփան տարավ դեպի ձմեռային հեքիաթ. ճամբարային հինգերորդ օր

fb_img_16109154199695840121741322452894.jpgՆախատեսված ճամփորդությունը դեպի Կոտայքի մարզի Զառ գյուղ, Սևաբերդ, վերափոխվեց ու ձյունե աշխարհի որոնումները տարան դեպի Ապարանի Ջրամբար՝ իսկական ձյունե թագավորություն: Այնքա՜ն ձյուն կար, ջինջ, պայծառ ու անտրորուն: Մեծ ու փոքր սեբաստացիներով, սահնակներով, ուրախության ճիչերով, խինդով գլորվեցինք դեպի ձմեռային հեքիաթի անաղարտ անսահմանության գիրկը: Ձյունով խաղացինք, ծեփեցինք, քանդակեցինք, կերանք ու սահեցինք: Վայելեցինք լիուլի…

Լուսանկարները Նունե Խաչիկօղլյանի օբյեկտիվից են, իսկ պատումները ճամբարականների բլոգներում են:

This slideshow requires JavaScript.

Փոխանցում ենք մեդիահմտություններ # 2. ճամբարային չորրորդ օր

b386e106-3098-479d-8d13-f4bb47cf8ea3«Սովորող սովորեցնող» նախագծի շրջանակում մենք փոխանցում ենք մեդիահմտություններ: Հանրակրթական Դիջիթեք ստուգատեսը օգնում է մեզ ոչ միայն նոր ծրագրեր սովորել, այլ նաև մեր իմացածը փոխանցել մեր կրտսեր ընկերներին: «Ընկերություն» ջոկատը «Զատիկ» ջոկատին այս անգամ էլ փոխանցում է MS Word տեքստային խմբագրով աշխատելու հմտություններ:

Տեսանյութը՝ Տաթև Սահակյանի բլոգում

Մենք փոխանցում ենք մեդիահմտություններ. ճամբարային երրորդ օր

edudg«Սովորող սովորեցնող» նախագծի շրջանակում մենք փոխանցում ենք մեդիահմտություններ: Հանրակրթական Դիջիթեք ստուգատեսը օգնում է մեզ ոչ միայն նոր ծրագրեր սովորել, այլ նաև մեր իմացածը փոխանցել մեր կրտսեր ընկերներին: «Ընկերություն» ջոկատը «Զատիկ» ջոկատին է փոխանցում Paint նկարչական խմբագրով աշխատելու հմտություններ:

Տեսանյութը՝ Տաթև Սահակյանի բլոգում

Այցելություն ջերմոց-լաբորատորիա. ճամբարային երկրորդ օր

img_20210112_1218123080437561855333363.jpg

«Սովորող-սովորեցնող» նախագիծը «Իմ բույսը, իմ թաղարը» նախագծի շրջանակում ճամբարային օրերին իր ընթացքի մեջ է: Մեր հերթական այցելությունն էր Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկին գտանք նոր սրահում: Այս ամեն անգամ տեսանք, թե ինչպես են բույսը վերատնկում՝ փոքր ծաղկամանից տեղափոխելով մեծ ծաղկամանի մեջ, կաղամբով կերակրեցինք կենդանինենրին:

Լուսանկարները՝ Շարունակել կարդալ “Այցելություն ջերմոց-լաբորատորիա. ճամբարային երկրորդ օր”

Design a site like this with WordPress.com
Get started