«Սովորող-սովորեցնող» նախագիծը «Իմ թաղարը, իմ բույսը» նախագծի շրջանակում

img_20191216_1403543261158118558918166.jpgՀամագործակցային «Սովորող-սովորեցնող» նախագիծը «Իմ թաղարը, իմ բույսը» նախագծի շրջանակում մեկնարկել է առաջին ուսումնական շրջանում: Նախագիծը շուրջտարյա է ու շարունակական:

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-րդ և 4-րդ դասարանցիները

Ուսուցիչներ՝ Անահիտ Հարությունյան, Շողիկ Պողոսյան

Նպատակն է ստեղծել դասարանական ծաղկանոց:

Խնդիրներն են՝

  • համագործակցային հմտությունների զարգացում.
  • ծանոթացում բույսերի խնամքին.
  • բույսերի մասին որոշակի տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում:

Նախագծի իրականացման քայլաշար՝

  • բույսերի տեղափոխություն նոր թաղարների մեջ.
  • վարպետության դասեր տիկին Շողիկի և ընտրությամբ խմբի սովորողների հետ.
  • փոխադարձ այցելություններ ջերմոց-լաբորատորիա, դասասենյակ-ծաղկանոց.
  • բույսերի ամենօրյա խնամք.
  • այլ:

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված տեսանյութերը, ֆոտոշարերը, պատումները հրապարակվելու են բլոգում:

Արդյունքում՝

Համագործակցության առաջին քայլն արված է, հաջորդիվ՝հունվարյան ճամբարի ընթացքում նախատեսվում է այցելել ջերմոց-լաբորատորիա:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started