Ռադիո «Ընկերություն»

Մուշեղ Կայայանը պատմում է Զատկի տոնի մասին:

Հ. Թումանյան «Ամպն ու սարը»

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում Մուշեղ Կայայանն ընթերցում է Հ. Թումանյանի «Ամպն ու սարը» և այն ներկայացնում է ըստ նկարաշարի:

Ընտանեկան ռադիոթատրոն. Հ. Թումանյան «Սուտասանը»

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում ընտանիքում կարդում ենք Թումանյան: Մուշեղ Կայայանը, իր մայրիկն ու քեռին ընթերցում են Հ. Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը: Եթերում ընտանեկան ռադիոթատրոնն է:

Կոմիտաս «Աշուն օր»

«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում սովորողները ընթերցում են Կոմիտասի բանաստեղծությունները՝  «Աշուն», «Աշուն կյանք», «Աշուն օր»: Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը ընթերցում է Մուշեղ Կայայանը, իսկ նկարի հեղինակը Հարություն Պետրոսյանն է:

Ես ամփոփում եմ ու գնահատում

Մուշեղ Կայայանն ամփոփում է իր ուսումնական տարին:

Ընտանեկան ճամփորդություն դեպի Գոշավանք

Մուշեղ Կայայանն ու ընտանեկան դպրոցը  ճամփորդում են:

Տեխնոլոգիական գործունեություն. պատրաստում են Ալիսա Գլորիկներ # 2

մաս # 1

Ջաննի Ռոդարի «Ալիսա Գլորիկը» կարդալուց հետո սովորողները օգտագործելով տարբեր նյութեր՝ գունավոր թղթեր, մեկանգամյա օգտագործման  բաժակ, ափսե, գդալ, պատառաքաղ, ծեփամածիկ (պլաստիլին), խմոր, կավ, գունավոր թելեր, տարբեր տեսակի շշեր, միրգ-բանջարեղեն, այլ… պատրաստել Ալիսա Գլորիկին՝ որպես տիկնիկ:

Մուշեղ Կայայան և ընտանեկան դպրոց

Մարի Եղիազարովա և ընտանեկան դպրոց

 

«Իմ անունը» ընտանեկան նախագիծ

received_8646313007012404821430648311224716.jpeg«Իմ անունը» ընտանեկան նախագծի շրջանակում սովորողն ու իր ընտանիքը ներկայացնում են սովորողի անվան նշանակությունը, ծագումնաբանությունը, անվանակոչման պատմությունը:

Ընտանեկան նախագիծ «Իմ անունը. Մուշեղ»

Մուշեղ Կայայանն ու ընտանեկան դպրոցը ներկայացնում են:

Ալիսա Գլորիկի նոր արկածները

գնդակ ու հեծանիվ Ջաննի Ռոդարիի «Ալիսա Գլորիկը» ընթերցելուց հետո սովորողները հորինել են նոր շարունակություններ «Ալիսա Գլորիկի նոր արկածները» վերնագրով: Ալիսա Գլորիկի նոր արկածային պատմությունների մասին կարդացեք ստորև:

***

Մի անգամ Ալիսա Գլորիկը պատուհանից դուրս նայելիս գլորվեց և ընկավ պատուհանից դուրս։ Նա հայտնվեց տան հետևի բակում, այնտեղ այնքան գեղեցիկ էր, այնքան շատ ծաղիկներ կային, խատուտիկներ ու վարդեր, որ Ալիսան չէր էլ ցանկանում, որ իրեն գտնեն։ Նա ուզում էր ապրել պարտեզում՝ խոտերի մեջ, երբ հանկարծ մի մեծ մեղու սկսեց բզզալով պտտվել նրա գլխավերևում։ Ալիսան շատ վախեցավ և գլորվելով հասավ մինչև տան դուռը։ Այնտեղ նրան շուտով գտան ու ներս տարան։ Ալիսա հասկացավ, որ տանից լավ տեղ չկա։

Մարի Եղիազարովա

*** Շարունակել կարդալ “Ալիսա Գլորիկի նոր արկածները”

Design a site like this with WordPress.com
Get started