Նոր բլոգի հղումն է՝ https://anahitharutyunyan4blog.wordpress.com/
Սեպտեմբերմեկյան ճամփորդական նախագիծ
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, ազգային խաղերի, ընթերցանության ֆլեշմոբի կազմակերպում Վարդավառի այգում։
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիներ
Պատասխանատու՝ Անահիտ Հարությունյան, Նունե Խաչիկօղլյան
Քարտեզը՝
Նպատակը, խնդիրները՝
- տեղեկությունների դուրս բերում, քննարկում
- քարտեզի ուսումնասիրում
ուսումնասիրել տեղանքը, ծանոթանալ լճի պատմությանը: - ծանոթ ստեղծագործությունների միասնական ընթերցումներ։
- ազգային խաղերի կազմակերպում։
Ծրագրում՝
- Առավոտյան ընդհանուր պարապմունք
- Տարածքի ուսումնասիրում
- Ընթերցումներ
- Ազգային խաղեր
Անհրաժեշտ իրեր՝
- սնունդ (բրդուճներ)
- ջուր, ջրաման
- արևապաշտպան գլխարկ, ակնոց
- հարմարավետ սպորտային հագուստ
- բուժարկղիկ
- անհատական ախտահանիչ նյութեր
- միանգամյա օգտագորժման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ
Համագործակցությունը՝ Իվետա Ջանազյանի, Մարինե Ամիրջանյանի
Ուսումնական տարվա մեկնարկ
2021-2022 ուստարի
- օգոստոսի 30
Ուսումնական նախագիծը՝ «Ուսումնական ամառ»
օգոստոսի 30, երկուշաբթի
08։00-08։45՝ միասնական երթուղիներ
09։00- 09։15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30- 10։15՝ «Ուսումնական ամառ» նախագծերի քննարկում
10։30-11։20՝ Աշխատանք բլոգներում
11:30-12։00՝ Ճանապարհում
Մանկավարժական ճամբար
Ժամանակահատված՝ օգոստոսի 23-27
Արևելյան դպրոցի աշխատակարգը
Ուղղությունները՝
- դպրոցի ներքին և արտաքին միջավայրի բարեկարգման աշխատանքներ
- պարտիզապուրակային աշխատանք․
- կաբինետների մաքրություն, կարգավորում
- Արտ միջավայր
Օգոստոսի 23
09։00- 09։15՝ Ընդհանուր պարապմունք
9:15- 12։00՝ Աշխատանքային նախագծեր Արևելյան դպրոցում
12։00-12։30՝ ընդմիջում
13:00՝ աշխատանքային հավաքներ նախագծային խմբերով
Օգոստոսի 24
09։00- 09։15՝ Ընդհանուր պարապմունք
9:15- 10։00՝ Աշխատանքային նախագծեր Արևելյան դպրոցում (կաբինետի խնամք)
10:00-12:00` ռոբոտաշինության դասընթացներ դասվարների և մաթեմատիկների համար
12։00-12։30՝ ընդմիջում
13:00՝ աշխատանքային հավաքներ նախագծային խմբերով
Օգոստոսի 25
09։00- 10:00՝ աշխատողների ժողով
10:00-12:00` ռոբոտաշինության դասընթացներ դասվարների և մաթեմատիկների համար
12։00-12։30՝ ընդմիջում
13:00՝ աշխատանքային հավաքներ նախագծային խմբերով
Օգոստոսի 26
09։00- 09։15՝ Ընդհանուր պարապմունք
9:15- 10։00՝ Աշխատանքային նախագծեր Արևելյան դպրոցում (կաբինետի խնամք)
10:00-12:00` ռոբոտաշինության դասընթացներ դասվարների և մաթեմատիկների համար
12։00-12։30՝ ընդմիջում
13:00՝ աշխատանքային հավաքներ նախագծային խմբերով
Օգոստոսի 27
09։00- 09։15՝ Ընդհանուր պարապմունք
9:15- 12։00՝ Աշխատանքային նախագծեր Արևելյան դպրոցում
12։00-12։30՝ ընդմիջում
13:00՝ աշխատանքային հավաքներ նախագծային խմբերով
Հ․Գ․ Խմբագրվում է, հնարավոր են փոփոխություններ։
«Ուսումնական ամառ» նախագիծ
Գիրք կարդալու ամենալավ ժամանակը եկել է… Առաջարկում եմհետևյալ ցանկից ընտրել գրքեր և ընթերցել: Կարդալուց հետո չմոռանաս պատասխանել ցանկի վերջում տրված հարցերին:
Ջաննի Ռոդարի
Աստրիդ Լինդգրեն
Էրիխ Ռասպե
Մարկ Տվեն
Լայամ Ֆրենկ Բաում
Հովհաննես Թումանյան
Ալան Ալեքսանդր Միլն
Ջեմս Գրինվուդ
Սերո Խանզանդյան
Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ գիրքը կարդալիս Շարունակել կարդալ “«Ուսումնական ամառ» նախագիծ”
«Ընկերություն» ռադիո. ամփոփում
Ռադիո նախագծերը հանդիսանում են մայրենի խոսքի զարգացման բաղկացուցիչներից: Կրտսեր դպրոցում այն նպաստում է հետևյալ խնդիրների լուծմանը՝
- բանավոր խոսքի զարգացմանը.
- ինքնարտահայտվելու պահանջմունքի բավարարմանը.
- ստեղծագործական երևակայության զարգացմանը.
- տարատեսակ բարդույթների (ամաչկոտություն, վախեր…) հաղթահարմանը, ինքնավստահության ձեռքբերմանը.
- մեդիահմտությունների զարգացմանը:
«Ընկերություն» դասարանական ռադիոն ստեղծվել է 2019 թվականի սեպտեմբերի 4-ին: Առաջին թողարկումը խորհրդանշական էր: Շարունակել կարդալ “«Ընկերություն» ռադիո. ամփոփում”
2020-2021 ուստարի. ամփոփում
2020-2021 ուստարվա խումբը, դասարանը, բլոգը, սովորողները՝
2. Բլոգային հրապարակումների ամսական ցուցանիշներ.
«Ես կարողանում եմ» ինքնագնահատումների փաթեթ. մաս 2-րդ
Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիները ներկայացնում են «Ես կարողանում եմ» ինքնագնահատումների փաթեթը, որտեղ ամփոփել ու գնահատել են իրենց 2020-2021 ուստարին: Սովորողներն աշխատել են Power point տեքստային խմբագրում՝ ներկայացնելով իրենց մեդիակարողությունները, մասնավորապես՝
- լուսանկարի տեղադրում ու խմբագրում.
- հղման տեղադրում:
Այս փաթեթները հրապարակվում են նաև սովորողների բլոգներում:
«Ելքի ու մուտքի» կամ «Ես կարողանում եմ» ստուգատեսային նախագծի փաթեթ
«Ելքի ու մուտքի» նախագիծ-ստուգատեսի ամփոփ փաթեթը ներառում է հետևյալ ուղղությունները՝
- լեզվական-ստեղծագործական, մեդիահմտությունների ստուգատես, որի շրջանակում սովորողները ներկայանում են ինքնագնահատման փաթեթներով.
- թատերական-երաժշտական գործունեության ստուգատես, որի շրջանակում սովորողները ներկայանում են «Շունն ու կատուն» և «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծային փաթեթներով.
- բլոգավարության ստուգատես, որի շրջանակում սովորողները «Սովորող-սովորեցնող» նախագծով իրենց կրտսեր ընկերների համար ու միասին բացել են բլոգներ՝ փոխանցելով բլոգավարության իրենց հմտությունները.
- մարզական գործունեության ստուգատես, որը ներկայացված է ամբողջական փաթեթոով՝ ներառելով մարզական գործունեության բոլոր բաղադրիչները:
Մարզական ստուգատեսային փաթեթ
Մարզական ստուգատեսային փաթեթը ներառում է՝