Նորից նոր հանդիպում

fb_img_1567177821244-11949340520754513090.jpgԱյսօր` օգոստոսի 30-ին, ուսումնական տարվա առաջին օրը հանդիպեցինք ես, Ռուզաննան, Նվերը, Վարդանը, Կարենը եւ Նարինեն: Ընդհանուր պարապմունքից հետո ծանոթացանք միմյանց հետ. Նվերը նոր է միացել մեր թիմին: Պատմեցինք մեր մասին, հարցեր տվեցինք իրար: Իմացանք, թե ով ինչ է սիրում:Պարզվեց, որ բոլորը սիրում են նկարել ու խաղալ: Հետո պարզեցինք, թե ով ինչ ուտելիք է սիրում: Իմացանք, որ շատ են սիրում պիցցա, սպաս, ֆրի, իսկ Վարդանը բոլոր ուտելիքներն էլ սիրում էր: Հետո զրուցեցինք այն մասին, թե ով երբ է ծնվել ու քանի տարեկան է: Պայմանավորվեցինք, որ անպայման մայրիկներին հարցնելու ենք մեր ծննդյան օրվա մասին ու չենք մոռանալու: Հետո սովորեցինք, որ բոլորս սովորում ենք «Մխիթար Սեբաստացի» Արևելյան դպրոցի երկրորդ դասարանում: Շարունակել կարդալ “Նորից նոր հանդիպում”

Սեպտեմբերի 1. Գիտելիքի, գրի և դպրության օր. ընտանեկան նախագծեր

img_20190621_1342293863472498414772840.jpg2019 թվականի սեպտեմբերի 1-ի օրը սովորողն անցկացնում, նշում է ընտանիքում, ընտանիքի հետ:

ընտանեկան նախագիծ # 1

Այդ օրը առաջարկում ենք այցելել մշակութային օջախներ (թանգարաններ, գրադարաններ, թատրոններ, ցուցասրահներ…), պատմել, ներկայացնել այդ վայրը: Պատրաստած տեսանյութը հրապարակել youtube-ում, հղումն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

ընտանեկան նախագիծ # 2

Այդ օրը այցելել գրախանութներ, սովորողի հետ միասին ընտրել ու նրան նվիրել գիրք (հանրագիտարան, բառարան, բնագիտական գրքեր, հեքիաթներ…): Տեսանյութում պատմել օրվա մասին, ներկայացնել գիրքը, ընտանիքի անդամներով հատվածներ ընթերցել այդ գրքից: Տեսագրությունը հրապարակել youtube-ում, հղումն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

Չմոռանալ փոխանցել օրվա տրամադրությունը, տպավորությունները, ինչպես նաև շնորհավորել:

Գրախանութների, գրքերի առաջարկվող ցանկ

Թութ թափոցի

Արևելքի 6 տարեկանների հետ երկուշաբթին առանձնացավ Արևելյան դպրոց-պարտեզի թթի ծառերի հետ ծանոթանալով: Շրջեցինք, ընտրեցինք ամենահարմար թթենին, որից կարելի էր թութ թափ տալ: Միասնական ուժերով հավաքած թութը կերանք ու պատմեցինք նրա մասին՝ ներկայացնելով, թե թութն ինչ ձև, գույն, համ, տեսք ուներ: Հետո թութ բառով խաղացինք՝ վանկատեցինք ու հեգեցինք, թ և ու տառերով սկսվող բառեր ասեցինք, նկարեցինք ու գրեցինք:

This slideshow requires JavaScript.

 

Բալքաղոցի, բալհաշվոցի, բալուտոցի, բալպատմոցի…

-ի առավոտը Արևելքի 6 տարեկաններին տարավ բալենու մոտ՝ բալ հավաքելու: Բալի ծառ բալենուց միասին բալ հավաքեցինք, հետո այն լվացինք, դասավորեցինք ափսեների մեջ, հաշվեցինք, համեմատեցինք: Առանձնացրեցինք զույգ բալերին, հաշվեցինք զույգերով, այսինքն՝ երկուական: Կերանք բալերը, պատմեցինք բալի մասին, ձայնագրեցինք: Հետո բալ բառի հետ խաղացինք՝ վանկատեցինք ու հեգեցինք: Բ, ա, լ տառերով սկսվող բառեր ասեցինք: Նկարեցինք ու գրեցինք:

 
 

 

This slideshow requires JavaScript.

Մեր առաջին հանդիպումը

Արևելյան դպրոցի 6 տարեկանների հետ իմ առաջին հանդիպումը հունիսի 3-ին էր: Ծանոթացանք խաղի միջոցով: Սովորողներն իրենց անունները ասում էին վանկատելով ու հեգելով, իսկ ես գուշակում էի: Այնուհետև հաշվեցինք, թե խմբում քանի սովորող կա, հետո առանձին-առանձին հաշվեցինք տղաներին ու աղջիկներին, համեմատեցինք:

Design a site like this with WordPress.com
Get started