«Լողափնյա աշուն» նախագիծ

img_20200916_125725-14550230562799077750.jpgԱշնան տաք օրերին սովորողները շարունակելու են լողալ Արևելյան դպրոցի բացօթյա լողավազաններում: Սովորողների մոտ արդեն հաղթահարված են ջրի հանդեպ ունեցած վախը, ձեռք են  բերված լողալուորոշ  հմտություններ:

Շարունակել կարդալ “«Լողափնյա աշուն» նախագիծ”

Արտակարգ մարզական սեպտեմբերի 1

Արեւելյան դպրոցի 2-րդ եւ 3-րդ դասարանցիները արտակարգ մարզական,տոնական ու ուրախ օր են անցկացրել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում:

Լուսա-տեսանկարահանումը` Նունե Խաչիկօղլյանի

Դասվարներ` Անահիտ Հարությունյան, Նելի Թովմասյան

Մարզական գործունեության ամփոփում. 2019-2020 ուստարի

fb_img_15919671068125639028009030042282.jpgՖիզկուտուրան «Իմացումի հրճվանք» ծրագրում ամենօրյա պարապմունքներ են, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունքեր արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: (Ուսումնական պլան, կետ 25):

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի երկրորդ դասարանում սովորողների մարզական գործունեությունը կազմակերպվել է ըստ ուսումնական պլանի, կարգի:

2019-2020 ուսումնական տարվա ընթացքում մարզական գործունեությունը ներառել է հետևյալ բաղադրիչները՝

  • ամենօրյա մարզական դադար-ընդմիջումներ.
  • մարմնամարզական պարապմունքներ.
  • բակային, ազգային խաղեր.
  • բարձունքի հաղթահարման ճամփորդական նախագծեր.

Իհարկե, այս բոլոր բաղադրիչներին մանրամասն կանդրադառնամ, սակայն, թագավարակը առաջ բերեց նաև հաջորդ բաղադրիչը՝ ընտանեկան մարզական դպրոցները:

Եվ այսպես, մարզական դադար-ընդմիջումներ ուսումնական օրվա ընթացքում մի քանի անգամ կարող էինք ունենալ: Առաջին մարզումը առավոտյան ընդհանուր պարապմունքի ընթացքում էր, երկրորդը՝ ուսումնական առաջին պարապմունքից հետո, իսկ հաջորդը՝ ըստ օրվա և իրավիճակի: Մարզական ընդմիջումները կազմակերպվում էին և՛ դասասենյակում, և՛ բակ-պարտեզում: Այն, սովորաբար, տևում էր մինչև 5 րոպե, ներառում էր նախավարժանք, ուրախ ռիթմիկ-պարային վարժություններ: Ընդմիջման մի հատված սովորողներն էին կազմակերպում, մինչև 20 րոպե տևողությամբ խաղեր էին կազմակերպում տարբեր խմբերով: Դասասենյակում սիրելի անկյուններից էր մարզագորգը, իսկ ահա բակ-պարտեզում ավելի ակտիվ խաղեր էին խաղում: Շարունակել կարդալ “Մարզական գործունեության ամփոփում. 2019-2020 ուստարի”

Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման մարզական գործունեության փաթեթ

received_221814435787278553694881020523664.jpegԸնտանեկան հեռավար-առցանց ուսուցման ընթացքում սովորողների մարզական գործունեությունը կազմակերպվել է տանը: Որպես օգնություն-աջակցություն հրապարակվել է մարզական տեսադասերի փաթեթը: Մարզական գործունեությունը ընտանեկան դպրոցում յուրաքանչյուր շաբաթվա, օրվա կարևորագույն բաղադրիչներից է: Սովորողները պարբերաբար ներկայացրել են հատվածներ իրենց մարզական առօրյայից: Մարզական միջավայր են հանդիսացել տուն-բնակարանները, բակ-այգիները: Հեծանվավարության իրենց հմտություններն են ցուցադրել շատ սովորողներ:

Ընտանեկան հեռավար-առցանց մարզական գործունեությունն ընդգրկում է հետևյալ ուղղությունները՝ Շարունակել կարդալ “Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման մարզական գործունեության փաթեթ”

Մարզական օր. հեծանվավարություն

Լիլիթ Անանյանն իր մարզական կարողություններն է ցուցադրում: Նա արդեն նոր հեծանիվ ունի:

 

Ընտանեկան նախագիծ «Մարզական խաղեր անգլերենով» # 2

Մարի Եղիազարովա nև ընտանեկան դպրոցy ներկայացնում են «Մարզական խաղեր անգլերենով» նախագծի երկրորդ մասը:

Մարզական առավոտ

Կարեն Պողոսյանն ու Պողոսյանների ընտանեկան դպրոցը մարզվում են:

Ընտանեկան նախագիծ «Մարզվում ենք ու սովորում անգլերեն» # 1

Մարի Եղիազարովան ու իր մայրիկը՝ Շողեր Հարությունյանը, առաջարկում են անգլերեն ինտերակտիվ խաղ, որի ընթացքում սովորողը և՛ ցատկոտում է, և՛ հեգելով անգլերեն բառերը ոչ միայն յուրացնում է դրանց ճիշտ գրելաձևը, այլ նաև սովորում է կենտրոնացնել ուշադրությունը:

Առաջին ուսումնական պարապմունքի ընթացքում Մարին ցատկոտել ու հեգել է հետևյալ անգլերեն բառերը՝

  • cat — կատու
  • dog — շուն
  • book — գիրք
  • big — մեծ
  • pig — խոզ
  • cake — տորթ

Մարզական պարապմունքներ

Նարինե Վիրաբյանը ներկայացնում է իր մարզական պարապմունքները:

Մարզական տեսադասերի փաթեթ

Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման համար առանձնացրել ու հրապարակում եմ մարզական տեսադասերի այսպիսի փաթեթ՝

Վարժություններ աչքերի համար

Ողնաշարի լարվածությունը թուլացնող վարժությունների համալիր Շարունակել կարդալ “Մարզական տեսադասերի փաթեթ”

Design a site like this with WordPress.com
Get started