«Հացթխիկ-լավաշթխիկ» նախագիծ

img_20190925_1254226151668454714237127.jpg«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում սովորողների, նրանց ընտանիքների հետ նախապատրաստվում ենք կրթահամալիրի տոնին: «Թթուդրեքից» հետո իրականացնում ենք «Հացթխիկ-լավաշթխիկ» նախագիծը:

Տևողությունը՝ նոյեմբերի 4-14
Մասնակիցներ՝ սովորողներ, ծնողներ

Նախագծի նպատակը  համայնքի կյանքին ընտանիքների ակտիվ ներգրավվումն է, կրթահամալիրի 30-ամյակի տոնին նախապատրաստվելը:

Խնդիրներն են՝

  • տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • համագործակցային հմտությունների զարգացում

Նախատեսվում է՝

  • ընթերցել տարբեր տեղեկատվական տեքստեր, ավանդազրույցներ, առած-ասցվածքներ հացի, լավաշի մասին: Քննարկել այդ տեղեկությունները՝ համադրելով մեր փորձի հետ:
  • Լեզվական-ստեղծագործական աշխատանքներ կատարել նախագծի շրջանակում, հորինել հանելուկներ, պատմություններ:
  • Ցանել ցորեն, հետևել ընթացքին, դիտարկումները գրանցել, անդրադառնալ կենդանի ու անկենդան բնությանը:
  • Այցելություն Ագարակի թոնրատուն, լավաշթխիկի արարողություն:
  • Ծիսական պարերգերի ուսուցում:

Ընթերցանության նյութեր՝

Առած-ասացվածքներ

  • Ամառվա փուշ՝ ձմեռվա նուշ:
  • Ամառվա օրը տարի է կերակրում:
  • Հաց, հաց, դուռդ բաց: Ով ինչ ցանի , այն կհնձի:
  • Ով աշխատի, նա կուտի:
  • Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա:
  • Ժլատ մարդու հացը չի ուտվի:
  • Հացը երեսից էլ պիտի ուտվի:
  • Անբանը հաց  ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ է:
  • Աշխատանքը սև է, հացը սպիտակ է:
  • Բերան կա՝ հաց չկա, հաց կա՝ բերան չկա:
  • Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու չի լինի պարել:
  • Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկհն կովեր։Աշխարհն աշխատավորին է։
  • Աջով տուր, որ ձախով վերցնես։
  • Բանն ո՞վ անի, —ես ու դու.— հացն ո՞վ ուտի,– ես ու դու։
  • Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց։

Օրհնանքներ

  • Դռներդ միշտ բաց լինի, տաշտներդ միշտ հաց լինի:
  • Աստված մեկդ հազար անի:
  • Առատ տարի, բերքը՝ բարի:
  • Մեկ ցանես, հազար հնձես:

Հանելուկներ

Ոտքով ջուր է խմում,
Կտուցով ձվեր է հանում: /ցորենի հասկ/

Թաղում ես, ապրում է,
Պահում ես, մեռնում է: /ցորեն/

Սերմը ափով
Շաղ տամ թափով,
Մեռնի տարով,
Ապրի բարով: /ցորեն/

Երգարան

Հաց թխելու խաղերգեր

Հաց թխելու երգեր. տեքստեր

Ջաղացի երգ

Կոտ ու կես

Մուլտֆիլմ

Կախարդական լավաշը

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started