Design a site like this with WordPress.com
Get started

Մանկավարժական հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

գհկյֆդյբ;զդւգսօդիՀունիսի 23-ին կրթահամալիրի տնօրենը  հանդիպեց կրթահամալիրի մանկավարժական աշխատողների հերթական խմբի հետ: Հանդիպմանն ընդառաջ ներկայացվել է 2019-2020 ուստարվա գործունեության ամփոփումը:

Հանդիպման ընթացքում կրթահամալիրի տնօրենը առաջարկեց քննարկել 1-3-րդ դասարանի դասվարին ներկայացվող պահանջները, դրանց համապատասխանությունը մեր ունեցած, ձեռք բերած կարողություններին ու հմտություններին: Բացի մասնագիտական գիտելիքներից կարևոր են մարզական, երաժշտական ունակությունները, դրանց կազմակերպումը:

Հաջորդիվ քննարկումը 1-3-րդ դասարանների ուսումնական պլանի քննարկումն էր. անդրադարձը խոցելի կետերին՝ մասնավորապես օտար լեզուների պարապմունքներին դասվարների պարտադիր մասնակցությանը:  Շարունակել կարդալ “Մանկավարժական հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ”

Ընտանեկան ճամփորդություն դեպի Գառնի

Նազարյանների ընտանեկան դպրոցը շարունակում է իր ճամփորդական նախագիծը: Այս անգամ Գառնի գյուղի Ազատ գետի ափին են:

Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպմանն ընդառաջ

գհկյֆդյբ;զդւգսօդիՆախագիծը՝ մանկավարժության բլոգում

հունիսի 23, ժամը՝ 11:00

2019-2020 ուստարի՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի երկրորդ դասարանի դասվար Արևելյան դպրոց-պարտեզում. ուսումնական բլոգը՝ https://harutyunyananahitblog.wordpress.com/

2020-2021 ուստարի՝ «Իմացումի հրճվանք»  կրթական ծրագրի երրորդ դասարանի դասվար Արևելյան դպրոց-պարտեզում. ուսումնական բլոգը՝ https://anahitharutyunyan.edublogs.org/ (դեռ հրապարակումներ չկան)

տեղեկանք # 1

  • դասընթացի (դասընթացների) ծրագրի

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

  • մեթոդական մշակումների, հոդվածների

Հոդվածներ «Դպիրում»

Մեթոդական մշակումներ բլոգում

Շարունակել կարդալ “Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպմանն ընդառաջ”

Առցանց պարապմունքներ Ms Teams հարթակում

wp-158566341621165877238308372489.jpgԸնտանեկան հեռավար-առցանց ուսուցման ընթացքում Ms Teams հարթակում սովորողների հետ հանդիպման տեսագրություններն են:

Տեսահանդիպում Ms Teams հարթակում 

Բանավոր մաթեմատիկա «Թվի բնութագրում»

Ընթերցում-քննարկում. Ղազարոս Աղայան «Տարի ու չորս եղանակ» 

Աշխատանք Ms Powerpoint խմբագրով

Շարունակելի…

«Ուսումնական ամառ» նախագծային առաջադրանքների փաթեթ

img_20200310_1321011010620725785438595.jpgՍիրելի՛ սովորող, ջերմ ու արևոտ ամառ է: Դու շարունակում ես մնալ տանը, ընտանիքիդ հետ: Իհարկե, առողջությունը կարևոր է, ու պետք է հետևել առողջության պահպանման բոլոր կանոններին: Փորձել եմ հետաքրքիր աշխատանքներ առաջարկել քեզ, որպեսզի ամառդ ուսումնական ու հետաքրքիր լինի: 

Բակում կամ տանը  շատ խաղա՛, մարզի՛ր մարմինդ ու միտքդ, կոփվի՛ր, վայելի՛ր  մաքուր օդը, արևը, ջուրն ու մրգերը: Ամեն օր կարդա՛, հաճախ երազի՛ր: Ընտանիքիդ հետ ճամփորդի՛ր, նոր բաներ սովորի՛ր ու սովորեցրո՛ւ:  

Քեզ մաղթում եմ առողջ, ուրախ ու ուսումնական ամառ: 

Հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին առաջարկում եմ աշխատել այս նախագծային փաթեթներով: Աշխատանքներդ, պատումներդ, տեսանյութերդ ուղարկի՛ր իմ էլեկտրոնային փոստին:

Նախագծային ուղղությունները՝

Շարունակվող նախագծեր՝

Հետաքրքիր փաստեր մեղուների մասին

thumbnail_IMG_20200619_214608«Պզպզան մեղվանոց» ամառային ուրախ նախագիծ

Ռուզաննա Դանիելյանը մեղուների մասին հետաքրքիր փաստեր է ներկայացնում:

Ինքնաստուգման փաթեթներ

Հեծանիվոտ գարունըԻնքնաստուգման այս փաթեթները նախատեսված են հեռավար ուսուցման երրորդ դասարանի սովորողների համար:

Մաթեմատիկա

Մայրենի լեզու #  1

Մայրենի լեզու # 2

«Ուսումնական մեղվանոց» ուրախ նախագիծ

bbb_47Նախագծի հիմքը՝ «Ուսումնական մեղվանոց» նախագիծը

Նախագծի նպատակը՝

Մասնակցել «Ուսումնական մեղվանոց» նախագծին

Նախագծի խնդիրները՝

  • մեղուների մասին տեղեկությունների ձեռքբերում.
  • լեզվական ու ստեղծագործական աշխատանքների իրականացմամբ զարգացնել ստեղծագործական մտածողությունը.
  • այցելել մեղվանոց, յուրացնել ու պահպանել անվտանգության կանոնները.
  • ստեղծել ուսումնական փաթեթներ. տեսանյութեր, ռադիոնյութեր…:

Շարունակել կարդալ “«Ուսումնական մեղվանոց» ուրախ նախագիծ”

«Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության փառատոն

sasunci-davit2020թ. հունիսի 15-ին սկսվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամենամյա բաց  քանդակագործության փառատոնը՝  Սասնալանջ կամ Մհերի դուռ. քանդակագործների ստեղծագործական հավաքը։

Կրթահամալիրում կազմակերպվող հեռավար-առցանց ընտանեկան դպրոցներում «Սասնա ծռեր» էպոսը դառնում է ուսումնասիրության և ինքնաբացահայտման հաջողված նախագիծ:

Մասնակիցները՝ գործող արվեստագետներ, մասնագիտական ուսումնական հաստատությունների նկարիչ, տեխնոլոգ ուսուցիչներ, դասախոսներ, կրթահամալիրի, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ՝ սովորողներ, ուսանողներ, ընտանիքներ։

Քանդակագործ-ստեղծագործողները կարող են օգտագործել բոլոր տեսակի նյութերը՝ քար, մետաղ, փայտ, որմնանկար, ջրավազան, շատրվան, կանաչ թումբ…. Շարունակել կարդալ “«Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության փառատոն”

Ես ամփոփում եմ ու գնահատում

Ռուզաննա Դանիելյանն ամփոփում է իր ուսումնական տարին: