Լիլիթ Անանյանը ցուցադրում է իր լողալու հմտությունները։
Category: 2019-2020 ուստարի
Ուսումնական ամառ. ընթացք, արդյունքներ
հուլիս-օգոստոս
Նախագիծը՝ այստեղ:
Աշխատանքային ուղղություններ. արդյունքներ
Աշխատանք ընտանեկան դպրոցներում՝
- Ռուզաննա Դանիելյան «Հետաքրքիր փաստեր մեղուների մասին»
- Ալեն Բալայան «Սասունցի Դավթի քանդակ»
- Վարդան Ղարագոզյան «Քանդակագործության փառատոնին»
- Ռաֆայել Նազարյան «Ընտանեկան ճամփորդական նախագծեր»
- Միքայել Նազարյան «Ընտանեկան ճամփորդական նախագծեր»
- Ծնողական առցանց քննարկում-զրույց
- Հերթապահ ուսուցչի օրագիր
Քանդակագործության փառատոնին
Վարդան Ղարագյոզյանը մասնակցում է քանդակագործության փառատոնին:
Ընտանեկան ճամփորդություն դեպի Ամբերդ
Նազարյանների ընտանեկան դպրոցը շարունակում է ճամփորդել:
Հերթապահ ուսուցչի օրագիր
31-ը հուլիսի, 2020 թվական
Ամառը կրթահամալիրում նույնքան ակտիվ ու աշխատանքային է, որքան ամբողջ տարին: Ուրբաթօրյա շրջայցի մասնակիցները անցան կրթահամալիրի արևելյան պարտեզով՝ կանաչի ու խնամքի մեջ կորած: Այս օրեին կրթահամալիրում գործում են 6-10 տարեկանների ամառային ճամբարներն ու 2-5 տարեկնների պարտեզային խմբերը: Բացօթյա միջավայրում սաները լողում էին, խաղում, սովորում: Շարունակել կարդալ “Հերթապահ ուսուցչի օրագիր”
Ծնողական առցանց քննարկում-զրույց
Հուլիսի 4-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, կայացավ ծնողական հանդիպումը առցանց Ms Teams հարթակում:
Զրույց-քննարկման ընթացքում ամփոփվեց 2019-2020 ուստարին ըստ ուսումնական շրջանների: Սովորողների տարվա գործունեությունը դասարանական բլոգներում ներկայացված էին ըստ իրենց բլոգային էջերի, ունեցած խմբային ու անհատական հրապարակումների: Ամփոփման հաջորդ փաթեթը ուղղված էր սովորողին ու ընտանիքին: Սովորողն ընտանիքի աջակցությամբ ամփոփել էր իր ուսումնական տարին՝ առանձնացնելով լավագույն ընտանեկան, ուսումնական նախագծերը, ռադիոհաղորդումը, հորինուկը, ճամփորդությունները, Paint-ով ու ջրաներկ-գուաշով ստեղծված նկարների ընտրանին: Սովորողը պատմել է նաև իր հաջողությունների ու դժվարությունների, ամառային ծրագրերի մասին: Ներկայացված աշխատանքներն են: Շարունակել կարդալ “Ծնողական առցանց քննարկում-զրույց”
Ծնողական հանդիպում
հուլիսի 4, սկիզբը` 16:00
Հանդիպումը առցանց Ms Teams հարթակում
Օրակարգում՝
- 2019-2020 ուստարի. ամփոփում
- Ուսումնական ամառ
- Բլոգավարություն
- 2020-2021 ուստարվան ընդառաջ
- Այլ
«Ամառային դպրոց» նախագծային փաթեթ
2020-2021 ուստարի
հուլիս-օգոստոս
Բովանդակային ուղղությունները
Աշխատանք ընտանեկան դպրոցներում՝
Մասնագիտական աշխատանք՝
- «Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների ղեկավարների լաբորատորիա
- «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. 3-րդ դասարանի ուսումնական փաթեթը 2020-2021 ուստարում
Սասունցի Դավիթ. քանդակ Ալեն Բալայանից
Նիդերլանդներ, Հաագա
Հեռավար ուսուցման սովորող Ալեն Բալայանը մասնակցում է «Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության փառատոնին: Քանդակել է Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին ու Սասունցի Դավթին:
Ես ամփոփում եմ ու գնահատում եմ
Հարություն Պետրոսյանն ամփոփումէ 2019-2020 ուսումնական տարին: