Design a site like this with WordPress.com
Get started

Մայրենիի մայիսյան ֆլեշմոբ

Շարունակի՛ր պատմությունը․Դաշտերում՝ ուր ապրում էին գույզգույն ծաղիկները, որտեղ ծաղկից ծաղիկ էին թռչում ժրաջան մեղուները, բոլոր ծաղիկներն իրար նման էին։ Բայց մի ծաղիկ կար, որը տարբերվում էր մյուսներից։ Նա․․․

Նա տարբերվում էր բոլորից: Բոլորը գունավոր էին, բայց նա մանուշակագույն և սպիտակ էր: Նատալի Գալստյան

Նա շատ գեղեցիկ էր և բուրավետ, բայց փշոտ էր։ Դավիթ Արզումանյան

Նա սպիտակ վարդն էր։ Նա տարբերվում էր բոլորից, քանի որ շատ գեղեցիկ էր և ծաղիկների թագուհին էր։ Բոլորը նրան շատ էին սիրում։ Իսկ նա շատ ամաչկոտ էր և համեստ։ Էլիզա Տիգրանյան

Նա վարդն էր: Նա շատ գեղեցիկ էր, բայց փշոտ էր: Ավետ Ամիրյան

Նա շատ գեղեցիկ էր և տարբերվում էր մյուս ծաղիկներից։ Կարեն Պողոսյան

Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբ

wp-16183286079122885208093505680179.jpgՇարունակի՛ր հորինել։ Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ․․․

Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ դանդաղաշարժների քաղաք: Մարի Եղիազարովա

Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ սեղանիս և սեղանը սկսեց չարաճճի լինել: Լիլիթ Անանյան Շարունակել կարդալ “Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբ”

Մայրենիի մարտյան ֆլեշմոբ

Հորինի՛ր փոքրիկ պատմություն, թե ինչից է պատրաստված մայրիկը:

Մայրիկս պատրաստված է ծաղիկների փնջից: Դանիելա Խուդոյան

Մայրիկս պատրաստված է գեղեցկությունից, ծաղիկներից և բարությունից: Նատալի Գալստյան

Մայրիկը պատրաստված է ծաղկից։ Ծաղիկների թերթիկները մայրիկներն են։ Երբ ծաղիկը բացվում է, մայրիկները արթնանում են։ Էլիզա Տիգրանյան

Մայրիկը պատրաստված է նուրբ մաշկից, բարությունից, հոգատարությունից և ուրախությունից։ Հարություն Պետրոսյան

Իմ մայրիկը շատ հրաշալի մայրիկ է, նա համով ճաշ է պատրաստում, իմ մայրիկը ամենագեղեցիկ մայրիկն է։ Իմ կարծիքով, նա պատրաստված է գարնանային վարդից և նա գարնան թագուհի է։ Մուշեղ Կայայան

Իմ մայրիկը կառուցված է մթերքից: Նա շատ խելացի է և աշխատասեր: Լիլիթ Անանյան

Մայրիկը պատրաստված է սիրուց, քնքշանքից, բարությունից, հոգատարությունից, ուշադրությունից, նազանքից և գեղեցկությունից։ Կարեն Պողոսյան

Իմ մայրիկը պատրաստված է նրբությունից, գեղեցկությունից, համեստությունից և բարությունից։ Նարինե Վիրաբյան

Իմ մայրիկը պատրաստված է շոկոլադից։ Շատ-շատ քաղցր է: Ռուզաննա Դանիելյան

Իմ մայրիկը պատրաստված է գեղեցկությունից։ Նարե Ղազարյան

Շարունակի՛ր ՝ ի՞նչ կլիներ, եթե․․․ Ի՞նչ կլիներ, եթե ծաղիկները ծաղկեին հողի տակ: Ի՞նչ կլիներ, եթե միշտ գարուն լիներ: Շարունակել կարդալ “Մայրենիի մարտյան ֆլեշմոբ”

Մայրենիի փետրվարյան ֆլեշմոբ. ընտրանի

Հորինի՛ր այնպիսի սուտ, որ ասենք սուտ է։

Ես իմ պապիկի ծակ տաշտակով թռել եմ տիեզերք։ Էվելինա Մնացականյան

Մի օր բակում հանդիպեցի խոսող շնիկի։ Նարինե Վիրաբյան

Ես ճապոնացի եմ: Վարդան Ղարագյոզյան

Դու ինձ մի մեծ տան չափ ոսկի ես պարտք։ Դավիթ Արզումանյան

Ես եմ ստեղծել Երկիր մոլորակը: Նատալի Գալստյան

Ես մեր դպրոցի բակում տեսել եմ կոկորդիլոս։ Մուշեղ Կայայան

Աստիճան դրեցի, բարձրացա ամպերի մոտ, կարեցի ամպերը, որ անձրև չգա։ Կարեն Պողոսյան

Ես վազում էի ամպերի վրայով։ Ռուզաննա Դանիելյան

Ես ունեմ խոսող շուն։ Նարե Ղազարյան

Ընտրի՛ր վերնագրերից մեկը և հորինի՛ր փոքրիկ պատմություն։ «Ձախորդ Հուռին», «Անխելք աքլորը», «Անհաղթ հիմարը»:

Անխելք աքլորը

Աքլորը մի օր որոշեց  առավոտյան էլ ծուղրուղու չկանչել։ Եվ որոշեց գիշերը կանչել ծուղրուղու։ Երբ նա գիշերը կանչեց, բոլոր գյուղացիները արթնացան և բարկացան անխելք աքլորի վրա։ Նարինե Վիրաբյան

Անխելք աքլորը

Լինում է, չի լինում մի աքլոր է լինում։ Նա ամեն առավոտ ծուղրուղու էր կանչում և արթնացնում էր տիրոջը։ Մի օր էլ որոշում է էլ չկանչել ու չարթնացնել գյուղացուն։ Գյուղացին էլ որոշում է, որ աքլորը ծերացել է և ժամանակն է համեղ ապուր պատրաստել աքլորից։ Դավիթ Արզումանյան

Ձախորդ Հուռին

Լինում է, չի լինում մի ձախորդ Հուռի Է լինում: Էս Հուռին ոչինչ անել չէր կարողանում: Երբ փորձում է մի լավ բան անել, միշ հակառակն էր ստացվում: Դրա համար նրան անվանում էին ձախորդ Հուռի: Նատալի Գալստյան

Անխելք աքլորը

Մի աքլոր ամբողջ գիշեր արթուն էր մնում, իսկ առավոտները քնում էր։ Գյուղացիները բարկանում էին նրա վրա, թե ինչու առավոտները ծուղրուղու չես կանչում։ Կարեն Պողոսյան

Անխելք աքլորը

Լինում է, չի լինում մի կարմիր աքլոր է լինում։ Այդ աքլորը շատ էր սիրում առավոտ վաղ ծուղրուղու կանչել։ Աքլորի կանչը անհանգստացնում էր ծույլ տան տիրոջը, որն էլ սիրում էր երկար քնել։ Տան տերը աքլորին խոստացավ մեկ անգամ ավել կերակրել, սակայն անխելք աքլորը չհամաձայնվեց։ Եվ տան տերը մորթեց աքլորին ու կերավ։ Հաջորդ օրը աքլորը ծուղրուղու չկանչեց, իսկ հավերն էլ ձու չածեցին։ Պատժվեց և՛անխելք աքլորը, և՛ծույլ տան տերը։ Ռուզաննա Դանիելյան

Անխելք աքլորը

Կար-չկար մի անխելք աքլոր կար։ Այս աքլորը ապրում էր հավաբնում։ Նա մտածում էր, որ անտառում հետաքրքիր է ու որոշում է անտառ գնալ։ Մի օր նա բոլորից շուտ արթնանում է և գնում է անտառ։ Անտառում հանդիպում է աղվեսին ու խնդրում է, որ իրեն ապրելու տեղ տա։ Աղվեսը համաձայնվում է ու աքլորին տանում է իր տուն։ Գիշերը, երբ աքլորը քնած է լինում, աղվեսը ուտում է աքլորին։ Ա՛յ այսպիսի անխելք աքլոր էր մեր հեքիաթի աքլորը։ Նարե Ղազարյան

Գիտե՞ս, որ փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով շնորհավորի՛ր նրան։ Այս տարի նրա 152 ամյակն է:

Սիրելի՛Հովհաննես Թումանյան, շնորհավորում եմ ծննդյանդ օրը և շատ շնորհակալ եմ քո բոլոր ստեղծագործությունների համար։ Էվելինա Մնացականյան

Շնորհավոր տարեդաձդ մեծն ՀԱՅ, դու մեր ազգի պարծանքն ես։ Նարինե Վիրաբյան

Շնորհավոր Մեծն բանաստեղծ քո 152 -րդ ամյակը։ Թող քո գրվածքները միշտ ապրեն։ Դավիթ Արզումանյան

Շնորհավորում եմ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Մաղթում եմ, որ բոլորս կարդանք իր գրած հեքիաթները: Նատալի Գալստյան

Շնորհավոր լինի Ձեր տարեդարձը, Հովհաննես Թումանյան։ Շնորհակալություն Ձեզ, որ այդքան լավ ստեղծագործություններ եք գրել երեխաների համար։ Ես սիրում եմ կարդալ Ձեր գրած հեքիաթները, դուք իմ սիրելի հայ գրողներից եք։ Մուշեղ Կայայան

Հովհաննես Թումանյան, շնորհավոր ծնունդդ։ Մենք բոլորս շնորհակալ ենք քեզ մեզ այսքան մեծ գիտելիքների պաշար թողնելու համար։ Ռուզաննա Դանիելյան

Սիրելի Հովհաննես Թումանյան, շնորհավոր ծնունդդ։ Շնորհակալ ենք այսքան լավ հեքիաթներ ու բանաստեղծություններ գրելու համար։ Նարե Ղազարյան

Ընթերցի՛ր կամ բերանացի ասա՛ Հովհաննես Թումանյանի քո սիրելի բանաստեղծություններից որևէ մեկը: Խնդրի՛ր մեծահասակներից մեկին տեսագրել քեզ, նյութը տեղադրի՛ր Youtube-ում և հղումն ուղարկի՛ր պատասխանի փոխարեն:

Դավիթ Արզումանյան

Ռուզաննա Դանիելյան

Մայրենիի հունվարյան ֆլեշմոբ. ընտրանի

Ի՞նչ կլիներ, եթե ձմռանը փաթիլների փոխարեն կոնֆետնեեր թափվեին երկնքից:

Եթե ձմռանը փաթիլների փոխարեն կոնֆետներ թափվեին երկնքից, ապա չէինք կարողանա ձնեմարդ պատրաստել: Նարինե Վիրաբյան

Եթե ձմռանը փաթիլների փոխարեն կոնֆետներ թափվեին երկնքից, ապա երեխաները շատ կուրախանային ու կլիներ կոնֆետի եղանակ: Մուշեղ Կայայան

Եթե ձմռանը փաթիլների փոխարեն կոնֆետներ թափվեին երկնքից, ապա անհետաքրքիր կլիներ: Կարեն Պողոսյան

Եթե ձմռանը փաթիլների փոխարեն կոնֆետներ թափվեին երկնքից, ապա խառնաշփոթ կլիներ: Ռուզաննա Դանիելյան

Եթե ձմռանը փաթիլների փոխարեն կոնֆետներ թափվեին երկնքից, ապա կոնֆետից ձնեմարդ կպատրաստեինք: Նարեկ Հովհաննիսյան

Ի՞նչ կլիներ, եթե փաթիլները գունավոր լինեին:

Եթե փաթիլները գունավոր լինեին, ապա հետաքրքիր կլիներ: Կարեն Պողոսյան

Եթե փաթիլները գունավոր լինեին, ապա դաշտերը կծածկվեին գունավոր շերտով ու կարծես թե, քաղցրավենիքի աշխարհ կլիներ: Մուշեղ Կայայան

Եթե փաթիլները գունավոր լինեին, ապա գեղեցիկ չէր լինի: Նարինե Վիրաբյան

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը նվերներ բաժանելու փոխարեն նվերներ վերցներ:

Եթե Ձմեռ պապը նվերներ բաժանելու փոխարեն նվերներ վերցներ, ապա բոլոր երեխաները կտխրեին: Նարինե Վիրաբյան

Եթե Ձմեռ պապը նվերներ բաժանելու փոխարեն նվերներ վերցներ, ապա կնմանվեր մուլտֆիլմի հերոս Գրինչին: Մուշեղ Կայայան

Եթե Ձմեռ պապը նվերներ բաժանելու փոխարեն նվերներ վերցներ, ապա տխուր կլիներ: Կարեն Պողոսյան

Պատմի՛ր, թե ինչ պատահեց Ձմեռ պապիկին, երբ Ամանորի գիշերը հանկարծակի անհետացավ նրա նվերների պարկը:

Այդ Գրինչն էր գողացել նվերների պարկը։ Ձմեռ պապին դիմում է էլֆերի օգնությանը: Նրանք արագորեն մեկ օրում կարողանում են նոր նվերներ պատրաստել և հասցնում են փրկել ծննդյան տոների հրաշքը։ Այդպիսով, նաև պատժում են Գրինչին, որն ուզում էր գողանալով նվերները՝ գողանար նաև Ամանորը։ Մուշեղ Կայայան

Նա շատ տխրեց, կանչեց իր օգնականներին և նրանց հետ սկսեց փնտրել նվերների պարկը։ Նրանք շատ արագ գտան և փրկեցին ամանորյա հրաշքը։ Նարինե Վիրաբյան

Ձմեռ պապիկը տխրեց, և քանի որ ձմեռ պապերը միշտ գործում են օրենքով, որոշեց դիմել ոստիկանություն, որպեսզի օգնեն գտնել նվերների պարկը։ Ռուզաննա Դանիելյան

Ձմեռ Պապիկը շատ նեղվեց, երբ պարկը անհետացավ։ Նա հետ թռավ Լապլանդիա, որ նոր խաղալիքներ պատրաստեին էլֆերը։ Նարեկ Հովհաննիսյան

Ընթերցում է Մուշեղ Կայայանը: Շարունակել կարդալ “Մայրենիի հունվարյան ֆլեշմոբ. ընտրանի”