Design a site like this with WordPress.com
Get started

Ձոն մայրիկներին

Արևելքի երրորդ դասարանցիները «Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակում կավից պատրաստել էին կախազարդեր, որոնք նվիրեցին իրենց մայրիկներին:

Հոգատարություն, որն անընդհատ է…

Ապրիլի 2-ին, Արևելյան դպրոցի բակում տեղի ունեցավ Զատկական ցուցահանդես տոնահանգանակությունը, որից գոյացած հասույթն  այս անգամ Սեբաստացիներ հիմնադրամը փոխանցելու էր Համբարձումյանների ընտանիքին՝ Ասկերանում իրենց տան աշխատանքներն  ավարտին հասցնելու համար։ 

Այդ օրը մեր դասարանի սովորողների հետ Էլիզա Տիգրանյանի մայրիկը՝ տիկնիկագործ  Ալինա Դավթյանը անցկացրեց վարպետության դաս. միասին պատրաստեցինք զատկական տիկնիկներ: Սա «Հոգատարություն» ուսումնական նախագիծն է, որն անընդհատ է․․․
Ալինա Դավթյանը զատկական տոնահանգանակությանը  ներկայացրել էր իր աշխատանքները: 
Շնորհակալ ենք մեզ տոնական օր պարգևելու համար:

Զատկական բացիկների պատրաստում

«Զատիկ» նախագծի շրջանակում սովորողները գունավոր թղթերով պատրաստում են զատկական բացիկներ:

Մայրիկների դիմանկարներ

«Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակում սովորողները ցուցադրել են գուաշով, ջրաներկով դիմանկարներ ստեղծելու իրենց հմտությունները: Ցուցասրահում մայրիկների դիմանկարներն են:

Թումանյանական կերպար-դիմակներ

img_20210219_0913246946148370603145677.jpgԱրևելքի երրորդ դասարանցիները սկսել են նախապատրաստվել թումանյանական ֆլեշմոբին: Սովորողների հետ միասին պատրաստեցինք թումանյանական կերպար-դիմակներ: Յուրաքանչյուր սովորող ընտրել է թումանյանական հեքիաթներից իր սիրելի հերոսին, այնուհետև թղթե ափսեով ու ինքնասոսնձվող թղթերով փորձել է ստանալ իր սիրելի կերպար-դիմակը: Շարքում կան Քաջ Նազարը, Կանաչ ախպերը, Ծիտը, Անխելք մարդը, Կիկոսը,  Անբան Հուռին, Փիսոն…

Իսկ թումանյանական կերպար-դիմակները այսպիսինն էին՝

Դդմանկարչություն. դդմային կերպարներ

«Ընկերություն» ջոկատի ճամբարականները դդմային հետաքրքիր կերպարներ են ստացել`նկարելով դդումների վրա:

Շարունակել կարդալ “Դդմանկարչություն. դդմային կերպարներ”

Կոմիտասյան մեղեդիներ, գույներ, ազդեցություններ

«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում սովորողները ունկնդրել են կոմիտասյան մեղեդիներ,նկարել են:

Տեխնոլոգիական գործունեություն. պատրաստում են Ալիսա Գլորիկներ # 2

մաս # 1

Ջաննի Ռոդարի «Ալիսա Գլորիկը» կարդալուց հետո սովորողները օգտագործելով տարբեր նյութեր՝ գունավոր թղթեր, մեկանգամյա օգտագործման  բաժակ, ափսե, գդալ, պատառաքաղ, ծեփամածիկ (պլաստիլին), խմոր, կավ, գունավոր թելեր, տարբեր տեսակի շշեր, միրգ-բանջարեղեն, այլ… պատրաստել Ալիսա Գլորիկին՝ որպես տիկնիկ:

Մուշեղ Կայայան և ընտանեկան դպրոց

Մարի Եղիազարովա և ընտանեկան դպրոց

 

Տեխնոլոգիական գործունեություն. պատրաստում են Ալիսա Գլորիկներ

Ջաննի Ռոդարի «Ալիսա Գլորիկը» կարդալուց հետո սովորողները օգտագործելով տարբեր նյութեր՝ գունավոր թղթեր, մեկանգամյա օգտագործման  բաժակ, ափսե, գդալ, պատառաքաղ, ծեփամածիկ (պլաստիլին), խմոր, կավ, գունավոր թելեր, տարբեր տեսակի շշեր, միրգ-բանջարեղեն, այլ… պատրաստել Ալիսա Գլորիկին՝ որպես տիկնիկ:

Նատալի Գալստյան և ընտանեկան դպրոց

Նարինե Վիրաբյան և ընտանեկան դպրոց Շարունակել կարդալ “Տեխնոլոգիական գործունեություն. պատրաստում են Ալիսա Գլորիկներ”