Վարդան Ղարագյոզյանն ու Ղարագյոզյանների ընտանեկան դպրոցը ներկայացնում են լեգո նախագիծ:
Category: Վարդան Ղարագյոզյան
Թարս (տարօրինակ) հարցեր
Երբեմն հարցերն ավելի կարևոր են, քան պատասխանները: Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր» հեքիաթը ընթերցելուց հետո սովորողները փորձել են հորինել թարս հարցեր:
- -Ինչո՞ւ անիվը հեծանիվ ունի։
- -Ինչո՞ւ լարը համակարգիչ ունի։
- -Ինչո՞ւ էկրանը համակարգիչ ունի։
- -Ինչո՞ւ ակնոցը ուսուցիչ ունի։
- -Ինչո՞ւ ծառը այգի ունի։
- -Ինչո՞ւ կաթը կով ունի։
Անրի Ղազարյան
- —Ինչո՞ւ շունը մեկ պոչ ունի։
- -Ինչո՞ւ թևերն ունեն թռչյուն։
- -Ինչո՞ւ ճուտիկն ունի թևեր, եթե նա չի կարող թռչել։
Արթուր Խալաթյան Շարունակել կարդալ “Թարս (տարօրինակ) հարցեր”
«Ռադիոհորինուկներ». փաթեթ # 3
«Ընկերություն» ռադիոյի եթերում նոր հավելված է՝ «Ռադիոհորինուկները», որի ընթացքում ընտանեկան դպրոցները ներկայացնում են սովորողի հորինուկները:
Եթերում Դանիելա Խուդոյանն է ու Խուդոյանների ընտանեկան դպրոցը:
Եթերում Մուշեղ Կայայանն ու Կայայանների ընտանեկան դպրոցն է:
Եթերում Վարդան Ղարագյոզյանն ու Ղարագյոզյանների ընտանեկան դպրոցն է:
Կատուների թագավոր Մուկը
Ընտանեկան խաղերի փաթեթ
Ընտանեկան հեռավար-առցանց դպրոցները ներկայացնում են իրենց սիրելի ընտանեկան խաղերը:
Նազարյանների ընտանեկան դպրոցի սիրելի խաղերից է «Դետալը հեռացրու այնպես, որ կառույցը չփլվի» խաղը:
Անանյանների ընտանեկան դպրոցի սիրելի խաղերից է փայտիկներով տրամաբանական խաղը:
Պողոսյանների ընտանեկան դպրոցը խաղում և ներկայացնում է «Կենդանինենրի լոտո» խաղը:
Ղազարյանների ընտանեկան դպրոցը ներկայացնում «Ուգոնգո» խաղը: Շարունակել կարդալ “Ընտանեկան խաղերի փաթեթ”
Ջաննի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը». իսկ հետո ի՞նչ եղավ
Արևելքի երկրորդ դասարանցիները կարդացել են Ջաննի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը» և հորինել են հեքիաթի շարունակությունը:
Տղաները, Բառլետտա վերդառնալով, վերածվեցին գեղեցիկ տորթերի՝ պատված մրգերով և հատապտուղներով: Նրանք այնքան համեղ տեսք ունեին, որ վայրկյանների ընթացքում նրանց շուրջ հավաքվեցին ողջ քաղաքի բնակիչները: Նրանք կանգնել և հիանում էին նրանց գեղեցկությամբ: Այդ ընթացքում երկնքից քաղցրավենիքների տեսքով անձրև տեղաց, և երեխաները ագահությամբ սկսեցին բերանները լցնել քաղցր անձրևային հյութով: Բառլետսյի բնակիչները կիրակի օրվա կատարվածից դեռ երկար ժամանակ տպավորված էին:
Դանիելա Խուդոյան Շարունակել կարդալ “Ջաննի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը». իսկ հետո ի՞նչ եղավ”
Մարզական պարապմունքներ
Վարդան Ղարագյոզյանը ներկայացնում է իր մարզական պարապմունքները:
Երևակայական երկխոսություններ
Ռոդարիական հնարքների միջոցով սովորողները կազմել են երևակայական երկխոսություններ, նկարել են հերոսներին: Կարդանք ու ծիծաղենք միասին:
Պաղպաղակի ու քթի երկխոսությունը
Քիթը հարցրեց.
-Ա՛յ, պաղպաղակ, ինչո՞ւ ես հալչում:
Պաղպաղակը պատասխանեց.
-Արևն ինձ շատ է ջերմացրել:
Նատալի Գալստյան
Անձրևը և երեխան
Երեխան ասաց անձրևին․
-Անձրև՛, անձրև՛, ինչո՞ւ ես թափվում։
Անձրևն ասաց․
-Ես վաղուց դուրս չեմ եկել իմ տանից և այսօր որոշեցի դուրս գալ։
-Բայց երբ դու դուրս ես գալիս, ես չեմ կարողանում խաղալ դրսում։
-Իսկ դու տաք հագնվի՛ր, վերցրո՛ւ անձրևանոցը և իջիր բակ՝ միասին խաղանք։
Այսպես երեխան ու անձրևը դարձան ընկերներ։
Նարե Ղազարյան
Թավայի ու սառնարանի երկխոսությունը Շարունակել կարդալ “Երևակայական երկխոսություններ”
Իմ սիրելի խաղը
Վարդան Ղարագյոզյանը ներկայացնում է իր սիրելի խաղը:
Ընտանեկան դպրոցի իմ օրագիրը
Ես Վարդան Ղարագյոզյանն եմ : Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 2-3 դասարանում: Պատմելու եմ իմ ընտանեկան դպրոցի մասին: Իմ ընտանեկան դպրոցը հավես է և շատ ուրիշ :
Իմ ընտանիքի բաղկացած է երեք անդամից։ Մայրիկս մասնագիտությամբ քիմիկոս է, աշխատում է իմ դպրոցում, իսկ հայրս օդային տրանսպորտի տնտեսագետ է։ Նա շատ հետաքրքիր փաստեր գիտի օդանավերի մասին։ Մենք միասին զբոսնում ենք, ֆիլմ ենք նայում ու երաժշտություն ենք լսում։
Այս շաբաթ ես մասնակցել եմ «Զատիկ» նախագծին, պատրաստել եմ զատկական ճուտիկ,:
Մասնակցել եմ մաթեմատիկայի, մայրենիի, անգլերենի և ռուսերենի տեսակապով պարապմունքներին:
Պատրաստել եմ ռադիոհաղորդում մայրիկիս մասին: Շարունակել կարդալ “Ընտանեկան դպրոցի իմ օրագիրը”