Design a site like this with WordPress.com
Get started

Ճանապարհ, որը ոչ մի տեղ չէր տանում

Մի շատ տարօրինակ ճանապարհ կար: Ոչ ոք դրանից գլուխ չէր հանում, որովհետև այն ոչ մի տեղ չէր տանում: Այդ ճանապարհը ոչ մի բանից էր:

Ոչ մի բանից տնակը

Լինում է, չի լինում մի տնակ է լիմում, որը ոչ մի բանից էր: Այնտեղ ապրում են ոչ մի բանից մուկն ու կատուն: Նրանք ամեն օր կռվում էին ոչ մի բանի համար:

Թարս (տարօրինակ) հարցեր

94880106_710091356398946_6791535642321879040_nԵրբեմն հարցերն ավելի կարևոր են, քան պատասխանները: Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր»  հեքիաթը ընթերցելուց հետո սովորողները փորձել են հորինել թարս հարցեր:

  • -Ինչո՞ւ անիվը հեծանիվ ունի։
  • -Ինչո՞ւ լարը համակարգիչ ունի։
  • -Ինչո՞ւ էկրանը համակարգիչ ունի։
  • -Ինչո՞ւ ակնոցը ուսուցիչ ունի։
  • -Ինչո՞ւ ծառը այգի ունի։
  • -Ինչո՞ւ կաթը կով ունի։

Անրի Ղազարյան

  • Ինչո՞ւ շունը մեկ պոչ ունի։
  • -Ինչո՞ւ թևերն ունեն թռչյուն։
  • -Ինչո՞ւ ճուտիկն ունի թևեր, եթե նա չի կարող թռչել։

Արթուր Խալաթյան Շարունակել կարդալ “Թարս (տարօրինակ) հարցեր”

Բարեկենդանյան դիմակներ ու դիմակների անձնագրեր

img_20200228_112313528874193240975150.jpgԲարեկենդանի տոնի մասին զրուցելուց հետո սովորողների հետ միասին ստեղծեցինք այլընտրանքային դիմակներ, որոնք անհամաչափություններ ունեին: Սովորողները թղթե ափսեների վրա ուրվագծել են դիմակը, այնուհետև ջրաներկերով ներկել են դրանք: Դեմքի դետալները հիմնականում երկրաչափական պատկերներն էին, որոնք անհամաչափությամբ էին կիրառվել: Չորանալուց հետո ամրացրել են փայտիկներին:

Դիմակները ստեղծելուց հետո կազմվել են դրանց անձնագրերը:

Մաթեմատիկոս Թվիկյան

Մաթեմատիկոս Թվիկյանն ապրում է նարինջների աշխարհում: Սիրում է նարինջ, չի սիրում խնձոր: Բարեկենդանին տոնին պարում է:

Դավիթ Արզումանյան

Խուճուճ Խուճուճյան

Խուճուճ Խուճուճյանն ապրում է խնձորների աշխարհում: Սիրում է խնձոր, չի սիրում պատ: Բարեկենդանի տոնին պարում է:

Կարեն Պողոսյան

Շրջան Մթերայան

Շրջան Մթերայանն ապրում է անտառում: Սիրում է պարել: Չի սիրում խաղալ: Բարեկենդանի տոնին պարելու է:

Նարինե Վիրաբյան

Շրջան Խուճուճյան

Շրջան Խուճուճյանն ապրում է անտառում: Սիրում է խաղալ, չի սիրում պարել: Բարեկենդանի տոնին լուսանկարվելու է:

Հարություն Պետրոսյան

Ժպտերեսիկ Խուճուճիկյան

Ժպտերեսիկ Խուճուճիկյանն ապրում է դիմակների աշխարհում: Սիրում է Բարեկենդանին: Չի սիրում խփել: Բարեկենդանի տոնին ուրախանալու է:

Նարե Ղազարյան

Սիրունիկ Դիմակյան

Սիրունիկ Դիմակյանն ապրում է Երևանում: Սիրում է ընկերների հետ խաղալ: Բարեկենդանի տոնին խաղալու է:

Ռուզաննա Դանիելյան

Թագավոր Թագավորյան

Թագավոր Թագավորյանն ապրում է բնության մեջ: Սիրում է թիթեռներին: Չի սիրում աղբանոցները: Բարեկենդանի տոնին ուրախանալու է:

Լիլիթ Անանյան

Ժու Խուճուճյան

Ժու Խուճուճյանն ապրում է նարինջների աշխարհում: Սիրում է մտածել, չի սիրում խաղալ: Բարեկենդանի տոնին պարելու է:

Վարդան Ղարագյոզյան

Արքա Խուճուճյան

Արքա Խուճուճյանն ապրում է Երևանում: Սիրում է ֆուտբոլ, չի սիրում քնել: Բարեկենդանի տոնին փայլելու է:

Ստանիսլավ Հայրիյան

 

Դդմային անձնագրեր

img_20200131_0942027639627872813639159.jpgԴդումը ուսումնասիրելուց հետո սովորողները կազմեցին դդմային անձնագրեր, հորինեցին դդմային անուն-ազգանուններ, պատմեցին:

Դդում Խրթխրթյան

Ծնվել է դդումից:
Ապրում է Հայաստանում:
Սիրում է կորիզ:
Չի սիրում, երբ աղմկում են:
Երազում է հյուրեր ունենալ:

Անրի Ղազարյան

Դդում Կեղևյան

Ծնվել էկորիզից:
Ապրում է Կորիզաստանում:
Սիրում է իր ուժեղությունը:
Չի սիրում, երբ իրեն գցում են գետնին:
Երազում է, որ  շատ խելացի լինի:

Լիլիթ Անանյան

Դդում Խրթխրթյան

Ծնվել է Նոր տարուն:
Ապրում է Դդմաստանում:
Սիրում է լռություն:
Չի սիրում գոռգոռալ:
Երազում է ընկերներ ունենալ:

Ռուզաննա Դանիելյան

Փափուկ Դդումյան

Ծնվել է Դդմի տոնին:
Ապրում է Զատկի աշխարհում:
Սիրում է գլորվել:
Չի սիրում աղմկել:
Երազում է դառնալ դդմե տորթ:

Արթուր Խալաթյան

Դդում Խրթխրթյան

Ծնվել է Նոր տարուն:
Ապրում է Հայաստանում:
Սիրում է խաղալ:
Չի սիրում, երբ իր հետ ընկերություն չեն անում:
Երազում է լավ սովորել:

Էվելինա Մնացականյան

Դդում Կորիզյան

Ծնվել է կորիզից:
Ապրում է Եգիպտոսում:
Սիրում է, երբ իրեն չեն կտրում:
Չի սիրում, երբ իր ականջի տակ գոռում են:
Երազում է երկար մազեր ունենալ:

Դանիելա Խուդոյան

Դդում Երկարավունի

Ծնվել է հողի տակ:
Ապրում է Հայաստանում:
Սիրում է խաղալ:
Չի սիրում քնել:
Երազում է մեծանալ:

Հարություն Պետրոսյան

Փափուկ Դդումյան

Ծնվել է դդումից:
Ապրում է Դդմաստանում:
Սիրում է լռություն:
Չի սիրում, երբ իրեն բռնում են,  գցում են գետնին:
Երազում է գալ Հայաստան:

Ավետ Ամիրյան

Դդում Կորիզյան

Ծնվել է կորիզից:
Ապրում է Կորիզաստանում:
Սիրում է կորիզ:
Չի սիրում աղմուկ:
Երազում է, որ  ինքը կորիզ դառնա:

Կարեն Պողոսյան

Դդում Խրթխրթյան

Ծնվել է խրթխրթոցից:
Ապրում է Հայաստանում:
Սիրում է խաղալ:
Չի սիրում գժություն:
Երազում է, որ աստղերը աչքեր ունենան:

Նարե Ղազարյան

Փափուկ Դդումյան

Ծնվել է Դդմի տոնին:
Ապրում է Դդմաստանում:
Սիրում է երգել:
Չի սիրում գոռալ:
Երազում է երկար մազեր ունենալ:

Նարինե Վիրաբյան

Դդում Դդումյան

Ծնվել է Դդումի տոնին:
Ապրում է դդումների աշխարհում:
Սիրում է իր կուտերը ուտել:
Չի սիրում, երբ իրեն գցում են գետնին:
Երազում է մազեր ունենալ:

Նատալի Գալստյան

Դդում Պոչիկյան

Ծնվել է Դդմաստանում:
Ապրում է Դդմաստանում:
Սիրում է խաղալ:
Չի սիրում չարություն:
Երազում է մեծանալ:

Ստանիսլավ Հայրիյան

Դդում Խրթխրթյան

Ծնվել է դդումի տոնին:
Ապրում է Դդմաստանում:
Սիրում է խաղալ:
Չի սիրում պարտվել:
Երազում է ուժեղ լինել:

Դավիթ Արզումանյան

Փափուկ Դդումյան

Ծնվել է դդումի փորից:
Ապրում է Խոտաստանում:
Սիրում է լռություն:
Չի սիրում, երբ իրեն գցում են գետնին:
Երազում է մեծանալ և լավ մարդ դառնալ:

Ռաֆայել Նազարյան

Աշնանային ճամփորդություն

Հայրիյան Ստանիսլավը պատմում է իր ճամփորդության մասին: