Design a site like this with WordPress.com
Get started

Առավոտյան ընդհանուր պարապմունք

img_20200916_091746717334334143175530.jpgԱրևելյան դպրոցի երրորդ դասարանցիները ընդհանուր պարապմունքը անցկացնում են արևելյան լանջերին: Միասին երգում են, պարում են, կարդում են ու մարզվում են:

«Լողափնյա աշուն» նախագիծ

img_20200916_125725-14550230562799077750.jpgԱշնան տաք օրերին սովորողները շարունակելու են լողալ Արևելյան դպրոցի բացօթյա լողավազաններում: Սովորողների մոտ արդեն հաղթահարված են ջրի հանդեպ ունեցած վախը, ձեռք են  բերված լողալուորոշ  հմտություններ:

Շարունակել կարդալ “«Լողափնյա աշուն» նախագիծ”

Սեպտեմբերի 14-18-ի աշխատակարգ

fb_img_15989605337971296404706003574820.jpg

Ուսումնական նախագծեր՝

սեպտեմբերի 14, երկուշաբթի Շարունակել կարդալ “Սեպտեմբերի 14-18-ի աշխատակարգ”

Արտակարգ մարզական սեպտեմբերի 1

Արեւելյան դպրոցի 2-րդ եւ 3-րդ դասարանցիները արտակարգ մարզական,տոնական ու ուրախ օր են անցկացրել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում:

Լուսա-տեսանկարահանումը` Նունե Խաչիկօղլյանի

Դասվարներ` Անահիտ Հարությունյան, Նելի Թովմասյան

Արտակարգ սեպտեմբերի ուսումնական գործունեություն

img_20200731_104210735743038055371310.jpgսեպտեմբերի 1-11

2020-2021 ուսումնական տարին, ահա, շեմին է։ Կրթահամալիրի ուսումնական օրացույցով հաստատում ենք, որ ուսումնական տարվա առաջին օրը սեպտեմբերի 1-ն է։ Այն մեկնարկում ենք ընտանեկան, հեռավար-առցանց, ինչպես նաև ֆիզիկական միջավայրում փոքր խմբերով կարգապահ ուսումնական աշխատանքով։ Այս փաթեթում հրապարակված են սեպտեմբերի 1-11-ի նախագծային աշխատանքները։

Ուսումնական նախագծեր՝ Շարունակել կարդալ “Արտակարգ սեպտեմբերի ուսումնական գործունեություն”

Արտակարգ սեպտեմբերմեկյան նախագծեր

img_20200731_1025261135032637657754149.jpgԱրտակարգ սեպտեմբերով ուսումնական տարի

սեպտեմբերի 1․ գիտելիքի, գրի և դպրության օր

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, սեբաստացիներն ընտանիքով, նախագծային խմբով գրոհում են հայրենի բարձունքները, անցնում են քաղաքի ցուցասրահ-թանգարաններով, հուշարձաններով, տեսարժարան վայրերով, իսկական գիտելիքի ֆլեշմոբ անում՝ որպես կարգապահ ուսումնական աշխատանք։

Արտակարգ բացօթյա մարզական հանդիպում Սուրբ Երրորդություն եկեղեցու այգում

ընտանեկան նախագիծ # 1ընտանեկան-ճամփորդական նախագծեր

Սիրելի սեբաստացի ընտանիք, սեպտեմբերի 1-ին կարող եք մեկնել ուսումնական-ընտանեկան ճամփորդության, հաղթահարել ձեր նախընտրած բարձունքը, գիտելիքի օրվա առթիվ ուղղել ձեր խոսքը հաղթահարված բարձունքից, հանդես գալ միասնական ընթերցանությամբ, երգ ու պարով։ Նախապես ընտրեք բարձունքը, ուսումնասիրեք ճանապարհը, որոշ տեղեկություններ հավաքեք տվյալ տեղանքի, վայրի մասին, նախապատրաստեք ճամփորդական պայուսակը՝ անհրաժեշտ իրերով։

Շարունակել կարդալ “Արտակարգ սեպտեմբերմեկյան նախագծեր”