«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում սովորողները ընթերցում են Կոմիտասի բանաստեղծությունները՝ «Աշուն», «Աշուն կյանք», «Աշուն օր»: Կոմիտասի «Աշուն կյանք» բանաստեղծությունը ընթերցում է Նարինե Վիրաբյանը, իսկ նկարի հեղինակը Ռուզաննա Դանիելյանն է:
Category: Ռուզաննա Դանիելյան
Հետաքրքիր փաստեր մեղուների մասին
«Պզպզան մեղվանոց» ամառային ուրախ նախագիծ
Ռուզաննա Դանիելյանը մեղուների մասին հետաքրքիր փաստեր է ներկայացնում:
Ես ամփոփում եմ ու գնահատում
Ռուզաննա Դանիելյանն ամփոփում է իր ուսումնական տարին:
«Իմ անունը» ընտանեկան նախագիծ
«Իմ անունը» ընտանեկան նախագծի շրջանակում սովորողն ու իր ընտանիքը ներկայացնում են սովորողի անվան նշանակությունը, ծագումնաբանությունը, անվանակոչման պատմությունը:
Տեխնոլոգիական գործունեություն. պատրաստում են Ալիսա Գլորիկներ
Ջաննի Ռոդարի «Ալիսա Գլորիկը» կարդալուց հետո սովորողները օգտագործելով տարբեր նյութեր՝ գունավոր թղթեր, մեկանգամյա օգտագործման բաժակ, ափսե, գդալ, պատառաքաղ, ծեփամածիկ (պլաստիլին), խմոր, կավ, գունավոր թելեր, տարբեր տեսակի շշեր, միրգ-բանջարեղեն, այլ… պատրաստել Ալիսա Գլորիկին՝ որպես տիկնիկ:
Նատալի Գալստյան և ընտանեկան դպրոց
Նարինե Վիրաբյան և ընտանեկան դպրոց Շարունակել կարդալ “Տեխնոլոգիական գործունեություն. պատրաստում են Ալիսա Գլորիկներ”
Ընտանեկան նախագիծ «Իմ անունը. Ռուզաննա»
Ռուզաննա Դանիելյանն ու ընտանեկան դպրոցը ներկայացնում են «Իմ անունը» նախագիծը:
Ոչ մի բանից շունը
Լինում է, չի լինում մի շուն է լինում, որը ոչ մի բանից էր։ Մի օր շունը ճանապարհին հանդիպում է մի կատվի ու վրա է տալիս։ Երբ մոտենում է, տեսնում է, որ կատուն ոչ մի բանից է։
Ընտանեկան դպրոցների նախագծերը
Մայիսյան հավաքի այս շաբաթվա ընթացքում՝ ելնելով սովորողների նախասիրություններից ու հետաքրքրություններից, ինչպես նաև ընտանեկան դպրոցի ուսուցիչ-ծնողների մասնագիտական հմտություններից, ընտանեկան հեռավար-առցանց դպրոցները ներկայացնում են բազմազան, ուսումնական-ուսուցողական, մեկը մյուսից հետաքրքիր նախագծեր: Նախապես՝ քննարկելով ու ունենալով իմ խորհրդատվությունը, շաբաթվա աշխատակարգում հրապարակվեցին նախագծային ուղղությունները. ընդգրկումը լայն էր ու բազմաբովանդակ: Իսկ ահա շաբաթվա վերջում ամփոփում են արդյունքները:
«Մարզական խաղեր անգլերենով» նախագիծ՝
Մարի Եղիազարովա և ընտանեկան դպրոց «Մարզվում ենք ու սովորում անգլերեն » # 1
«Ընթերցանություն» նախագիծ Շարունակել կարդալ “Ընտանեկան դպրոցների նախագծերը”
Թարս (տարօրինակ) հարցեր
Երբեմն հարցերն ավելի կարևոր են, քան պատասխանները: Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր» հեքիաթը ընթերցելուց հետո սովորողները փորձել են հորինել թարս հարցեր:
- -Ինչո՞ւ անիվը հեծանիվ ունի։
- -Ինչո՞ւ լարը համակարգիչ ունի։
- -Ինչո՞ւ էկրանը համակարգիչ ունի։
- -Ինչո՞ւ ակնոցը ուսուցիչ ունի։
- -Ինչո՞ւ ծառը այգի ունի։
- -Ինչո՞ւ կաթը կով ունի։
Անրի Ղազարյան
- —Ինչո՞ւ շունը մեկ պոչ ունի։
- -Ինչո՞ւ թևերն ունեն թռչյուն։
- -Ինչո՞ւ ճուտիկն ունի թևեր, եթե նա չի կարող թռչել։
Արթուր Խալաթյան Շարունակել կարդալ “Թարս (տարօրինակ) հարցեր”
Նախագիծ «Ուսումնասիրելով աշխարհի քարտեզը»
Ռուզաննա Դանիելյանն ու Դանիելյանների ընտանեկան դպրոցը ներկայացում է նախագիծ «Ուսումնասիրելով աշխարհի քարտեզը»: