Նոր բլոգի հղումն է՝ https://anahitharutyunyan4blog.wordpress.com/
Category: Պահոց
«Ելքի ու մուտքի» կամ «Ես կարողանում եմ» ստուգատեսային նախագծի փաթեթ
«Ելքի ու մուտքի» նախագիծ-ստուգատեսի ամփոփ փաթեթը ներառում է հետևյալ ուղղությունները՝
- լեզվական-ստեղծագործական, մեդիահմտությունների ստուգատես, որի շրջանակում սովորողները ներկայանում են ինքնագնահատման փաթեթներով.
- թատերական-երաժշտական գործունեության ստուգատես, որի շրջանակում սովորողները ներկայանում են «Շունն ու կատուն» և «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծային փաթեթներով.
- բլոգավարության ստուգատես, որի շրջանակում սովորողները «Սովորող-սովորեցնող» նախագծով իրենց կրտսեր ընկերների համար ու միասին բացել են բլոգներ՝ փոխանցելով բլոգավարության իրենց հմտությունները.
- մարզական գործունեության ստուգատես, որը ներկայացված է ամբողջական փաթեթոով՝ ներառելով մարզական գործունեության բոլոր բաղադրիչները:
7.06-11.06. ճամբարային աշխատակարգ
Մասնակիցներ՝ «Ընկերություն» ջոկատ
Նշանաբանը՝ «Ընկերությունը մենք ենք, միասին ամեն ինչ կարող ենք»:
Ուսումնական նախագծերը՝
Ուսումնական ճամփորդություն Բջնի Շարունակել կարդալ “7.06-11.06. ճամբարային աշխատակարգ”
«Շունն ու կատուն» ներկայացում
«Կարդում ենք…» ընթերցողական նախագծի ընթացքում համագործակցային աշխատանք սկսեցինք Արեգ Տոնոյանի հետ: Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» Արեգ Տոնոյանը սովորողների հետ բեմադրեց որպես թատերական ներկայացում:
Նպատակը, խնդիրները՝ Շարունակել կարդալ “«Շունն ու կատուն» ներկայացում”
Մարզատոն. ռոդարիամարզական խաղերի ստուգատես
Օրը՝ մայիսի 25
- Տևողությունը՝ 9:10-10:40
- Անցկացման վայրը՝ Սբ. Երրորդություն եկեղեցու հարակից բակ
- Մասնկիցները՝ Արևելյան դպրոցի 2-3, 3-3 դասարաններ
- Պատասխանատուներ՝ Անահիտ Հարությունյան, Նելլի Թովմասյան
Նպատակը, խնդիրները՝
- համագործակցային հմտությունների զարգացում.
- մարզվելու հմտությունների ներկայացում.
- մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում.
- քայլքի, վազքի կարողությունների ցուցադրում.
- շարժախաղերի ժամանակ արագ կողմնորոշվելու հմտությունների զարգացում, ներկայացում.
- անվտանգության կանոնների, հիգիենայի պահպանում.
- հանդուրժողականության, համերաշխության դրսևորումը թիմային խաղերի ընթացքում:
Ծրագրում՝
- Քայլք՝ Արևելյան դպրոցից Սբ. Երրորդություն եկեղեցու հարակից բակ
- Նախավարժանք
- Ռոդարիական խաղեր
- Էստաֆետային խաղեր
- Վերադարձ
Ռոդարիական խաղեր
Խաղ # 1 «Օղակախաղ» Շարունակել կարդալ “Մարզատոն. ռոդարիամարզական խաղերի ստուգատես”
17.05-21.05. աշխատանքային նախագիծ
Ուսումնական նախագծերը՝
Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ
Ընթերցանություն՝ Շարունակել կարդալ “17.05-21.05. աշխատանքային նախագիծ”
Ուսումնական ճամփորդություն դեպի Պլանետարիում
«Տիեզերք» նախագծի շրջանակում այցելելու ենք Պլանետարիում, դիտելու ենք երկու ուսումնական ֆիլմ, որոնք պատմելու են տիեզերքի, արեգակնային համակարգի մասին:
Օրը՝ մայիսի 11
Սկիզբը՝ 12:00
Հասցե՝ Անգլիական այգի, Խորենացի 22/2 Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն դեպի Պլանետարիում”
Սովորում ենք իսպաներեն
Մուշեղ Կայայանը խոսում է իսպաներեն, քանի որ հայրիկն էլ, մայրիկն էլ տիրապետում են այդ լեզվին: Ընկեր Մերին՝ ով իսպաներեն է սովորում, իմանալով այդ մասին, առաջարկեց Մուշեղին միասին իսպաներեն պարապել: Որոշ ժամանակ անց Մուշեղի շուրջը համախմբվեցին իր ընկերները, որոնք նույնպես ցանկանում էին իսպաներեն սովորել: Մուշեղը որոշել է պարապմունքների օրերը՝ հինգշաբթի ու ուրբաթ: Հանդիպում են 13:30-ին: Տեսանյութում մի կտոր է այդ հանդիպումներից:
3.05-7.05. աշխատանքային նախագիծ
Ուսումնական նախագծերը՝
Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ
Ընթերցանություն՝ Շարունակել կարդալ “3.05-7.05. աշխատանքային նախագիծ”
«Ձոն» տեխնոլոգիական նախագծի ամփոփում
«Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
Խոշորացույց TV-ի եթերում մայրիկատոնն է:
Մայրիկատոնին կավե կախազարդերի պատրաստում ու նվիրում
Սովորողներն իրենց անհատական բլոգներում պատմել ու ներկայացրել են իրենց մայրիկներին: