Design a site like this with WordPress.com
Get started

«Ուսումնական ամառ» նախագիծ

img_20210521_1208154667876338981982886.jpgԳիրք կարդալու ամենալավ ժամանակը եկել է… Առաջարկում եմհետևյալ ցանկից  ընտրել գրքեր և ընթերցել: Կարդալուց հետո չմոռանաս պատասխանել ցանկի վերջում տրված հարցերին:

Ջաննի Ռոդարի

Աստրիդ Լինդգրեն

Էրիխ Ռասպե

Մարկ Տվեն

Լայամ Ֆրենկ Բաում

Հովհաննես Թումանյան

Ալան Ալեքսանդր Միլն

Ջեմս Գրինվուդ

Սերո Խանզանդյան

Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ գիրքը կարդալիս Շարունակել կարդալ “«Ուսումնական ամառ» նախագիծ”

Մարզական ստուգատեսային փաթեթ

199269912_1643719605815452_5970070638149285712_nՄարզական ստուգատեսային փաթեթը ներառում է՝

«Ես կարողանում եմ. բլոգավարություն» ստուգատեսը «Սովորող-սովորեցնող» նախագծով

fb_img_16216337683133837197852077023867.jpg«Ելքի ու մուտքի» նախագիծ-ստուգատեսի ամփոփում

«Ես կարողանում եմ. բլոգավարություն» ստուգատեսը «Սովորող-սովորեցնող» նախագծով.

Ամփոփումը՝

  1. Հանդիպում # 1` Բլոգների բացում https://edublogs.org/ հարթակում.
  2. Հանդիպում # 2` Ներքին կարգավորումներ անհատական բլոգներում
  3. Հանդիպում # 3` Բաժինների (կարգերի) ստեղծում.
  4. Հանդիպում # 4` Նյութերի հրապարակում:

«Ես կարողանում եմ» ինքնագնահատումների փաթեթ. մաս 1-ին

fb_img_16233500751242250104545100903587.jpgԱրևելյան դպրոցի երրորդ դասարանցիները ներկայացնում են «Ես կարողանում եմ» ինքնագնահատումների փաթեթը, որտեղ ամփոփել ու գնահատել են իրենց 2020-2021 ուստարին: Սովորողներն աշխատել են Power point տեքստային խմբագրում՝ ներկայացնելով իրենց մեդիակարողությունները, մասնավորապես՝

  • լուսանկարի տեղադրում ու խմբագրում.
  • հղման տեղադրում:

Այս փաթեթները հրապարակվում են նաև սովորողների բլոգներում:

Ամառային ուսումնական ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

fb_img_16228919452574205413571268925858.jpgՃամբարային գործունեությունը կազմակերպվում է ըստ հրապարակված աշխատակարգի: Երրորդ դասարանցիների «Ընկերություն» ջոկատը մեկնարկեց ճամբարային գործունեությունն իր հայտնի նշանաբանով. «Ընկերությունը մենք ենք, միասին ամեն ինչ կարող ենք»: Այս շաբաթն առանձնահատուկ էր հունիսմեկյան նախագծով, «Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական ստուգատեսով, որի շրջանակում ճամբարականները հասցրեցին կոմիտասյան հակաբացիլ երգերը տարածել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, Մայր դպրոցի Փոքր դահլիճում, Արևելյան դպրոցի լանջերին: Այս շաբաթը նշանավորվեց «Շունն ու կատուն» ներկայացմամբ:

Ճամբարային առավոտները մեկնարկում էին ուրախ, բացօթյա ընդհանուր պարապմունքներով, շարունակվում էին ամառային լողափերում, այլ նախագծային հարթակներում: Այս շաբաթվա ընթացքում համագործակցել ենք «Մենք» և «Շողեր» ջոկատների հետ: Շարունակել են աշխատել բլոգներում, պատմել են ճամբարի մասին, ինչպես նաև ընթացքի մեջ է տարվա ամփոփիչ փաթեթների ստեղծումը:

Ճամբարային շաբաթն ըստ օրերիի՝

 

Մարզատոն. Ռոդարիամարզական խաղերի ստուգատես

Մայիսի 25-ին Արևելյան դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանցիները Սբ. Երրորդություն եկփղեցու բակում մասնակցեցին մարզատոնին, խաղացին ռոդարիական ու էստաֆետային խաղեր, քայլեցին:

Զատկական տոնախմբությունը արևելյան լանջերին

Արևելքի երրորդցիները լանջերին նշեցին Զատկի տոնը: «Զատիկ» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները ուսումնասիրել են Զատկի բանավոր տոնացույցը, ընթերցել ու ռադիոհաղորդումներ են պատրաստել Ծաղկազարդի, Զատկի տոնի մասին, իրականացրել են տեխնոլոգիական աշխատանքներ: Ամփոփումը լանջերին էր, որտեղ ներկայացրին Զատկի տոնը, երգեցին զատկական երգեր:

Ռադիո «Ընկերություն»

Մուշեղ Կայայանը պատմում է Զատկի տոնի մասին:

Ռադիո «Ընկերություն»

Նարինե Վիրաբյանը պատմում է Ծաղկազարդի մաին:

Զատկի օրերի բանավոր տոնացույց

Հուշիկ, հուշիկ երկուշաբթի,

Երեքշաբթի՝ քարքաշիկ,

Չիք չորեքշաբթի,

Ավագ հինգշաբթի,

Հուդայի ուրբաթ,

Զատկի շաբաթ,

Ախարի կիրակի:

Երկուշաբթի մեռելոց,

Կանաչ-կարմիր կիրակի:

Ավագ երկուշաբթին «հուշիկ-հուշիկ» է, որը, կարծես, հիշեցնում է առաջիկա շաբաթվա օրերի, հոգսերի, իրադարձությունների մասին:

Ավագ երկուշաբթի,ինչպես նաև Ավագ երեքշաբթի ու Ավագ չորեքշաբթի օրերինեկեղեցում պատարագ չի մատուցվում: Երեկոյան ժամերգության ժամանակ Ծննդոց գրքից կարդացվում են հատվածներ:

Ավագ երեքշաբթի օրը կանայք առավոտից երեկո խնոցի են հարել, աղջիկները կժներն առած ջուր են կրել: Այդ օրը պատրաստված կարագի մեծ մասը պահել են կճուճներում, որպեսզի հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն:

Ավագ երեքշաբթին հագեցած է եղել աշխատանքային եռուզեռով:

Քարքաշան, քարքաշան,
Ճժեր հալան ու մաշան:

Քարքաշիկ է կոչվել նաև ահռելի ջրաղացքարի փոխադրամիջոցներից մեկը:

Ավագ երեքշաբթի երեկոյան եկեղեցում վիճակ հանելու արարողություն է կատարվել: Տասը երեխայի եկեղեցական շապիկ են հագցրել, ավետարանի տակ կանգնեցրել, ձեռքներին մոմ տվել և ավետարանը կարդալու ժամանակ առաջարկել քաշել ափսեի մեջ եղած տասը թղթերից մեկը: Այդ տասը թղթերից հինգի վրա գրված է եղել «հիմար», մյուս հինգի վրա «իմաստուն»:

Մամիկներն այդ օրը երդիկներին երկու քար են դրել. մեկը՝ որպես բարության նշան, մյուսը՝ չարության:

Ավագ չորեքշաբթի նրանք մի երեխա են ուղարկել, որ գնա ու քարերից մեկը բերի. Նայած, թե երեխան որ քարը կընտրեր, դրանով էլ գուշակել են, թե տարին գերդաստանին երջանի՞կ, թե՞ տխուր օրեր կբերի:

Շատ տեղերում չորեքշաբթին ուխտագնացության օր էր: Մոտակա սրբավայրերը մարդիկ ուխտի են գնացել, մոմ վառել, աղոթել:

Չորեքշաբթին չիք օր էր: Այդ օրը մարդիկ հիմնովին մաքրել են տները՝ աղբը «չիք են արել»:

Չիք չորեքշաբթին չարը, պիղծը, հիվանդությունը «չիք անելու», խափանելու օր էր:

Չորեքշաբթին պասի օր է՝ ի նշան Քրիստոսի մատնության:

Ավագ հինգշաբթի օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով երեք անգամ հարվածելով  վախեցրել. «Բար ես տալու, տուր, թե չէ՝ կկտրեմ»:

Ավագ հինգշաբթի օրը գլուխը չեն լվացել, որ իբր չգժվեն, օճառ չեն գործածել, որ կսկիծ չունենան, յոթ ձու են խաշել և պահել Զատկի օրը ուտելու, որ ատամի ցավ այդ տարի չունենան:

Հինգշաբթի օրը աղջիկները գնացել են աղբյուրների մերձակայքից նորածիլ դաղձ հավաքելու: Դաղձի փնջերն եկեղեցու սեղանի առջև պահելով՝ «պատարագով» են արել և տուն բերել ու հացով կերել:

Հինգշաբթի առավոտը, ի հիշատակ Քրիստոսի ու իր տասներկու աշակերտների խորհրդավոր ընթրիքի, եկեղեցում պատարագ է մատուցվել: Ովքեր զղջացել, ապաշխարել ու խոստովանել են մեղքերը, հաղորդություն է տրվել:

Նույն օրը եկեղեցում ոտնլվայի արարողություն է կատարվել՝ ի հիշատակ Քրիստոսի ձեռքով իր աշակերտների ոտքերը լվանալու արարողությանը: Օրհնվել է յուղը, որը ձեռքին պահած՝ տարել են տուն՝ յուղի պուլիկի, խնոցու մեջ գցելու, կովի պտուկներին քսելու՝ վերջինիս կաթնատվությունն ու յուղի առատությունը ապահովելու ակնկալիքով:

Հինգշաբթի երեկոյան՝ ժամերգությունից հետո, տեղի է ունեցել նաև Քրիստոսի չարչարանքի և խաչելության ծիսական արարողությունը: Եկեղեցում 13 մոմեր են վառել և ապա զույգ-զույգ մարել՝ ավետարան կարդալու, շարականներ երգելու ընթացքում: Միայն մեկը՝ մեջտեղի մոմն է վառված մնացել՝ խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին:

Ավագ ուրբաթը նոր մեռածների հիշատակի օրն է:

Նշանված աղջիկները գույնզգույն թելերով փնջել են ձուն՝ պատից կախ տալու, տունը չար աչքից պաշտպանելու:

Ավագ ուրբաթը ասում են նաև Հուդայի ուրբաթ, քանի որ վերջինիս մատնությամբ Քրիստոսը ուրբաթ օրը չարչարանքների ու խաչելության է ենթարկվել:

Ուրբաթ օրերին պաս են պահել, պատարագ չի մատուցվել: Եկեղեցում հանդիսավորթափորով կատարվել է Քրիստոսի խաչելության կարգը,իսկ երեկոյան՝ թաղման կարգը:

Ավագ շաբաթ առավոտից մարդիկ տանից դուրս են եկել նոր շորեր հագած, միմյանց են այցելել: Առավոտյան ժամերգությունից հետո Տերընդեզից ու Ծաղկազարդից մնացած ճյուղերով թոնիրները վառել են և Զատկի սեղանի կերակուրներ են պատրաստել, կարմիր ներկել ձվերը:

Շաբաթ օրը ճրագալույց է՝ ճրագները վառելու արարողություն է: Պատարագից հետո տեղի է ունենում Սուրբ Զատկի նախատոնակը: Մեծ Պասն ավարտված է: Ընտանիքը հավաքվել է Զատկի սեղանի շուրջը: Զատկի շաբաթ օրը պոկել են երդիկից կախված ակլտաիզի վերջին՝ յոթերորդ փետուրը, ներկած ձվեր են կռվեցրել: 

Ախարի կիրակի: Սա բնության արթնացման, Քրիստոսի հարության տոնի օրն է: Վաղ առավոտյան մարդիկ գնում են գերեզմանները և մոմեր վառում:

Զատկի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ: Այդ օրը ընդունված է եղել գյուղովի ախար՝ մատաղ անել: Ըստ այս ավանդույթի Զատկի կիրակին կոչվել է ախարի կիրակի:

Զատկի օրը քահանաները տնետուն են ընկել, տնօրհնեք են արել: Մարդիկ այցելել են իրենց մտերիմներին, հարազատներին, շնորհավորել են տոնը: Այդ օրը հաշտվել են խռովածներն ու թշնամիները:

Երկուշաբթին, որը Զատկին է հաջորդում, մեռելոց օր է:

Կանար-կարմիր կիրակին բուն Զատկին հաջորդող կիրակին է, որը կապվում է բնության զարթոնքի հետ: