Design a site like this with WordPress.com
Get started

«Ես կարողանում եմ. բլոգավարություն» ստուգատեսը «Սովորող-սովորեցնող» նախագծով. հանդիպում # 2

«Ես կարողանում եմ. բլոգավարություն» ստուգատեսը «Սովորող-սովորեցնող» նախագծով իրականացնում ենք Արևելյան դպրոցի երկրորդ դասարանցիների հետ: Մեր երկրորդ հանդիպման ընթացքում  https://edublogs.org/ հարթակում բացված բլոգներում ներքին կարգավորումներ կատարեցինք: Փոխեցինք բլոգի ներքին ու արտաքին լեզուները՝ դրանք դարձնելով հայերեն: Այնուհետև ընտրեցինք  բլոգի թեման: Նախատեսում ենք ունենալ նաև երրորդ հանդիպումը, որի ընթացքում երկրորդ դասարանցիներին կօգնենք հրապարակել իրենց առաջին նյութերը:

Բլոգների նորամուտը Նելլի Թովմասյանի բլոգում է:

Հ. Թումանյան «Անբան Հուռին»

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում ընտանեկան ընթերցումներ են: Դանիելա Խուդոյանն ու իր մայրիկը ընթերցում են Հ. Թումանյանի «Անբան Հուռին» :

Ճամփորդական-ընթերցողական օր

«Կարդում ենք Թումանյան»  ընթերցողական նախագծի շրջանակում մեկնել ենք ուսումնական ճամփորդության դեպի Հ. Թումանյանի  տիկնիկային թատրոն՝ դիտելու «Պոչատ աղվեսը» ներկայացումը:  Սովորողները ներկայացումից հետո ընթերցել են թումանյանական ոտանավորներ: Սովորողներն իրենց բլոգներում պատմել են ներկայացումից ստացած տպավորությունները:

Հ. Թումանյան «Ճամփորդները»

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում ընտանիքում ընթերցում են Թումանյան: Նարե Ղազարյանն ու իր մայրիկը ընթերցում են Հ. Թումանյանի «Ճամփորդներ» հեքիաթը: Եթերում ռադիոթատրոնն է:

Հ. Թումանյան «Ամպն ու սարը»

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում Մուշեղ Կայայանն ընթերցում է Հ. Թումանյանի «Ամպն ու սարը» և այն ներկայացնում է ըստ նկարաշարի:

Հ. Թումանյան «Տերևաթափ»

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում Լիլիթը Անանյանը ընթերցում ու նկարաշարով ներկայացնում է Հ. Թումանյանի «Տերևաթափ» բանաստեղծությունը:

Ընտանեկան ռադիոթատրոն. Հ. Թումանյան «Ծիտը»

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում ընտանիքում ընթերցում են Հ. Թումանյան: Մարի Եղիազարովան և մայրիկը ընթերցում են Հ. Թումանյանի «Ծիտը»: Եթերում ընտանեկան ռադիոթատրոնն է:

Ընտանեկան ռադիոթատրոն. Հ. Թումանյան «Սուտասանը»

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում ընտանիքում կարդում ենք Թումանյան: Մուշեղ Կայայանը, իր մայրիկն ու քեռին ընթերցում են Հ. Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը: Եթերում ընտանեկան ռադիոթատրոնն է:

Թումանյանական ֆլեշմոբ

Փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի 152-րդ ամյակն է: Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիները մասնակցել են թումանյանական ֆլեշմոբին:  Պատրաստել են թումանյանական կերպար-դիմակներ:

Թումանյանական կերպար-դիմակներ

img_20210219_0913246946148370603145677.jpgԱրևելքի երրորդ դասարանցիները սկսել են նախապատրաստվել թումանյանական ֆլեշմոբին: Սովորողների հետ միասին պատրաստեցինք թումանյանական կերպար-դիմակներ: Յուրաքանչյուր սովորող ընտրել է թումանյանական հեքիաթներից իր սիրելի հերոսին, այնուհետև թղթե ափսեով ու ինքնասոսնձվող թղթերով փորձել է ստանալ իր սիրելի կերպար-դիմակը: Շարքում կան Քաջ Նազարը, Կանաչ ախպերը, Ծիտը, Անխելք մարդը, Կիկոսը,  Անբան Հուռին, Փիսոն…

Իսկ թումանյանական կերպար-դիմակները այսպիսինն էին՝