Design a site like this with WordPress.com
Get started

«Ուսումնական ամառ» նախագիծ

img_20210521_1208154667876338981982886.jpgԳիրք կարդալու ամենալավ ժամանակը եկել է… Առաջարկում եմհետևյալ ցանկից  ընտրել գրքեր և ընթերցել: Կարդալուց հետո չմոռանաս պատասխանել ցանկի վերջում տրված հարցերին:

Ջաննի Ռոդարի

Աստրիդ Լինդգրեն

Էրիխ Ռասպե

Մարկ Տվեն

Լայամ Ֆրենկ Բաում

Հովհաննես Թումանյան

Ալան Ալեքսանդր Միլն

Ջեմս Գրինվուդ

Սերո Խանզանդյան

Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ գիրքը կարդալիս Շարունակել կարդալ “«Ուսումնական ամառ» նախագիծ”

«Ես կարողանում եմ» ինքնագնահատումների փաթեթ. մաս 2-րդ

fb_img_16241001503863342165103554660080.jpgԱրևելյան դպրոցի երրորդ դասարանցիները ներկայացնում են «Ես կարողանում եմ» ինքնագնահատումների փաթեթը, որտեղ ամփոփել ու գնահատել են իրենց 2020-2021 ուստարին: Սովորողներն աշխատել են Power point տեքստային խմբագրում՝ ներկայացնելով իրենց մեդիակարողությունները, մասնավորապես՝

  • լուսանկարի տեղադրում ու խմբագրում.
  • հղման տեղադրում:

Այս փաթեթները հրապարակվում են նաև սովորողների բլոգներում:

Մարզական ստուգատեսային փաթեթ

199269912_1643719605815452_5970070638149285712_nՄարզական ստուգատեսային փաթեթը ներառում է՝

«Ես կարողանում եմ. բլոգավարություն» ստուգատեսը «Սովորող-սովորեցնող» նախագծով

fb_img_16216337683133837197852077023867.jpg«Ելքի ու մուտքի» նախագիծ-ստուգատեսի ամփոփում

«Ես կարողանում եմ. բլոգավարություն» ստուգատեսը «Սովորող-սովորեցնող» նախագծով.

Ամփոփումը՝

  1. Հանդիպում # 1` Բլոգների բացում https://edublogs.org/ հարթակում.
  2. Հանդիպում # 2` Ներքին կարգավորումներ անհատական բլոգներում
  3. Հանդիպում # 3` Բաժինների (կարգերի) ստեղծում.
  4. Հանդիպում # 4` Նյութերի հրապարակում:

Ամառային ուսումնական ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

ուսումնական չորրորդ շրջան

Ճամբարայի առաջին շաբաթվա ամփոփում

199269912_1643719605815452_5970070638149285712_nՃամբարային գործունեությունը կազմակերպվում է ըստ հրապարակված աշխատակարգի: Երրորդ դասարանցիների «Ընկերություն» ջոկատի երկրորդ շաբաթը հագեցած էր ու հետաքրքիր: Այս շաբաթն առանձնահատուկ էր բարձունքի հաղթահարման նախագծով, որի շրջանակում ճամբարականներն այցելեցին Կոտայքի մարզի Բջնի գյուղ, հաղթահարեցի Բջնի բերդ-ամրոցի բարձունքը, ինչպես նաև «Հարթակում ծնողն է…»  նախագծի շրջանակում հետաքրքիր ուսումնական պարապմունքներ կազմակերպեցին Անրիի ու Նարեի մայրիկները՝ մեզ ծանոթացնելով բիզնեսի աշխարհի գաղտնիքների հետ:

Ճամբարային առավոտները մեկնարկում էին ուրախ, բացօթյա ընդհանուր պարապմունքներով, շարունակվում էին ամառային լողափերում, ընթերցողական, ստեղծագործական նախագծերով: Մեր համագործակցությունը շարունակվել է  «Շողեր» ջոկատի հետ: Շարունակել են աշխատել բլոգներում, հրապարակել են հորինուկներ, ինչպես նաև՝ ամփոփիչ տարեվերջյան փաթեթները:

Ճամբարային շաբաթն ըստ օրերիի՝

Հայացք բարձունքից. բարձունքը հաղթահարված է

199269912_1643719605815452_5970070638149285712_nՀունիսի 10-ին, Արևելյան դպրոցի  «Ընկերություն» ջոկատը   «Բարձունքների հաղթահարում» նախագծի շրջանակում արշավեց  դեպի Կոտայքի մարզի Բջնի գյուղ  և հաղթահարեց Բջնի բերդի բարձունքը։

Սովորողներն իրենց բլոգներում պատմել են ճամփորդության մասին:

Ամառային ուսումնական ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

fb_img_16228919452574205413571268925858.jpgՃամբարային գործունեությունը կազմակերպվում է ըստ հրապարակված աշխատակարգի: Երրորդ դասարանցիների «Ընկերություն» ջոկատը մեկնարկեց ճամբարային գործունեությունն իր հայտնի նշանաբանով. «Ընկերությունը մենք ենք, միասին ամեն ինչ կարող ենք»: Այս շաբաթն առանձնահատուկ էր հունիսմեկյան նախագծով, «Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական ստուգատեսով, որի շրջանակում ճամբարականները հասցրեցին կոմիտասյան հակաբացիլ երգերը տարածել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, Մայր դպրոցի Փոքր դահլիճում, Արևելյան դպրոցի լանջերին: Այս շաբաթը նշանավորվեց «Շունն ու կատուն» ներկայացմամբ:

Ճամբարային առավոտները մեկնարկում էին ուրախ, բացօթյա ընդհանուր պարապմունքներով, շարունակվում էին ամառային լողափերում, այլ նախագծային հարթակներում: Այս շաբաթվա ընթացքում համագործակցել ենք «Մենք» և «Շողեր» ջոկատների հետ: Շարունակել են աշխատել բլոգներում, պատմել են ճամբարի մասին, ինչպես նաև ընթացքի մեջ է տարվա ամփոփիչ փաթեթների ստեղծումը:

Ճամբարային շաբաթն ըստ օրերիի՝

 

«Հայացք բարձունքից. Բջնի բերդի բարձունքի հաղթահարում» ճամփորդական նախագիծ

screenshot-3Օրը՝ հունիսի 10
Մեկնումը՝ 09:30, Սբ. Երրորդություն եկեղեցու բակից
Ժամանումը՝ 16:00
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  «Ընկերություն» ջոկատ

«Բարձունքների հաղթահարում» նախագծի շրջանակում արշավելու ենք  դեպի Կոտայքի մարզի Բջնի գյուղ  և հաղթահարելու ենք Բջնի բերդի բարձունքը։

Երթուղին՝ Բջնիի Սբ. Աստվածածին վանքԲջնի բերդ —  հանգիստ  Հրազդան գետի հովտում:

Պատասխանատուներ`  Անահիտ Հարությունյան, Նունե Խաչիկօղլյան

Ճամփորդության նախապատրաստական փուլում կուսումնասիրենք ճանապարհային քարտեզը, տեղանքի մասին տեղեկություններ կհավաքենք, կանդրադառնանք ճամփորդական կանոններին:

Ճամփորդության ընթացքում կայցելենք Բջնի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, եկեղեցում կերգենք «Հայր մերը», կաղոթենք: Եկեղեցու բակում կնախաճաշեն: Ըստ անհրաժեշտության տարածքը կմաքրեն աղբից: Քայլքով կհաղթահարեն Բջնի բերդի բարձունքը, կընթերցեն ու կերգեն: Քայլարշավով կանցնեն Հրազդանի գետի հովիտ, ըստ անհրաժեշտության տարածքը կմաքրեն աղբից, կճաշեն, կհանգստանան, ազգային խաղեր կխաղան:

Ամփոփումը սովորողների, դասարանական բլոգներում, ենթակայքում, կայքում:

Ծրագրում՝ Շարունակել կարդալ “«Հայացք բարձունքից. Բջնի բերդի բարձունքի հաղթահարում» ճամփորդական նախագիծ”

«Հարթակում ծնողն է» նախագիծ

34049699_1821541857888695_1563434530298134528_nՕրը՝ հունիսի 11

Սկիզբը՝

Վայրը՝ Արևելյան դպրոցի Վերնատուն

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  «Ընկերություն» ջոկատ

«Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում հանդիպելու ենք Նարե Ղազարյանի մայրիկ ՏՀՏ մասնագետ Շահանե Ղազարյանի հետ:

Թեման՝ Photoshop-ի և  Paint-ի միջև զուգահեռներ Շարունակել կարդալ “«Հարթակում ծնողն է» նախագիծ”

«Շունն ու կատուն» + «Հակաբացիլ Կոմիտասը»

fb_img_16228919452574205413571268925858.jpgճամբարային 5-րդ օր

Հունիսի 4-ին Մայր դպրոցի փոքր դահլիճում «Ընկերություն» ջոկատը ներկայացավ  Հ. Թումանյանի «Շունն ու կատուն» թատերական ներկայացմամբ, որին հաջորդեց «Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական կենդանի ստուգատեսը:

  • Բեմադրությունը՝ Արեգ Տոնոյանի
  • Հագուստը՝ Աննա Ստեփանյանի
  • Երաժշտությունը՝ Մարինե Ոսկանյանի
  • Ձևավորումը՝ Անուշիկ Գրիգորյանի

մաս առաջին

մաս երկրորդ