Design a site like this with WordPress.com
Get started

Մարզական ստուգատեսային փաթեթ

199269912_1643719605815452_5970070638149285712_nՄարզական ստուգատեսային փաթեթը ներառում է՝

Ամառային ուսումնական ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

ուսումնական չորրորդ շրջան

Ճամբարայի առաջին շաբաթվա ամփոփում

199269912_1643719605815452_5970070638149285712_nՃամբարային գործունեությունը կազմակերպվում է ըստ հրապարակված աշխատակարգի: Երրորդ դասարանցիների «Ընկերություն» ջոկատի երկրորդ շաբաթը հագեցած էր ու հետաքրքիր: Այս շաբաթն առանձնահատուկ էր բարձունքի հաղթահարման նախագծով, որի շրջանակում ճամբարականներն այցելեցին Կոտայքի մարզի Բջնի գյուղ, հաղթահարեցի Բջնի բերդ-ամրոցի բարձունքը, ինչպես նաև «Հարթակում ծնողն է…»  նախագծի շրջանակում հետաքրքիր ուսումնական պարապմունքներ կազմակերպեցին Անրիի ու Նարեի մայրիկները՝ մեզ ծանոթացնելով բիզնեսի աշխարհի գաղտնիքների հետ:

Ճամբարային առավոտները մեկնարկում էին ուրախ, բացօթյա ընդհանուր պարապմունքներով, շարունակվում էին ամառային լողափերում, ընթերցողական, ստեղծագործական նախագծերով: Մեր համագործակցությունը շարունակվել է  «Շողեր» ջոկատի հետ: Շարունակել են աշխատել բլոգներում, հրապարակել են հորինուկներ, ինչպես նաև՝ ամփոփիչ տարեվերջյան փաթեթները:

Ճամբարային շաբաթն ըստ օրերիի՝

Հայացք բարձունքից. բարձունքը հաղթահարված է

199269912_1643719605815452_5970070638149285712_nՀունիսի 10-ին, Արևելյան դպրոցի  «Ընկերություն» ջոկատը   «Բարձունքների հաղթահարում» նախագծի շրջանակում արշավեց  դեպի Կոտայքի մարզի Բջնի գյուղ  և հաղթահարեց Բջնի բերդի բարձունքը։

Սովորողներն իրենց բլոգներում պատմել են ճամփորդության մասին:

«Հայացք բարձունքից. Բջնի բերդի բարձունքի հաղթահարում» ճամփորդական նախագիծ

screenshot-3Օրը՝ հունիսի 10
Մեկնումը՝ 09:30, Սբ. Երրորդություն եկեղեցու բակից
Ժամանումը՝ 16:00
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  «Ընկերություն» ջոկատ

«Բարձունքների հաղթահարում» նախագծի շրջանակում արշավելու ենք  դեպի Կոտայքի մարզի Բջնի գյուղ  և հաղթահարելու ենք Բջնի բերդի բարձունքը։

Երթուղին՝ Բջնիի Սբ. Աստվածածին վանքԲջնի բերդ —  հանգիստ  Հրազդան գետի հովտում:

Պատասխանատուներ`  Անահիտ Հարությունյան, Նունե Խաչիկօղլյան

Ճամփորդության նախապատրաստական փուլում կուսումնասիրենք ճանապարհային քարտեզը, տեղանքի մասին տեղեկություններ կհավաքենք, կանդրադառնանք ճամփորդական կանոններին:

Ճամփորդության ընթացքում կայցելենք Բջնի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, եկեղեցում կերգենք «Հայր մերը», կաղոթենք: Եկեղեցու բակում կնախաճաշեն: Ըստ անհրաժեշտության տարածքը կմաքրեն աղբից: Քայլքով կհաղթահարեն Բջնի բերդի բարձունքը, կընթերցեն ու կերգեն: Քայլարշավով կանցնեն Հրազդանի գետի հովիտ, ըստ անհրաժեշտության տարածքը կմաքրեն աղբից, կճաշեն, կհանգստանան, ազգային խաղեր կխաղան:

Ամփոփումը սովորողների, դասարանական բլոգներում, ենթակայքում, կայքում:

Ծրագրում՝ Շարունակել կարդալ “«Հայացք բարձունքից. Բջնի բերդի բարձունքի հաղթահարում» ճամփորդական նախագիծ”

Համբարձման տոնը Աստվածընկալ վանքի ձորում

fb_img_16216345074973950097699641481838.jpg

Մայիսի 21-ին մեկնել ենք ուսումնական ճամփորդության  Աստվածընկալ վանքի ձոր, Քասախ գետի կիրճ (Արագածոտնի մարզի  Երնջատափ և Հարթավան գյուղերի միջակայքում):

Ճամփորդության մեկնելուց առաջ Սբ. Երրորդություն եկեղեցում մասնակցել ենք առավոտյան ժամերգությանը, հետո լուսանկարվել ենք ու ճամփա ենք ընկել: Ճանապարհին եթեր ենք հեռարձակել ռադիո «Ընկերության» ճամփորդական թողարկումը:

Ճամփորդության ընթացքում նշել ենք Համբարձման տոնը, երգել ենք Համբարձման տոնի երգերը: Աղբյուրից յոթ բուռ ջուր ենք հավաքել, յոթ տեսակի ծաղիկ, քար, տերև: Վիճակի խաղ ենք խաղացել, ընթերցել ենք մեր մանիները: Ծաղիկներ ենք հավաքել, ընկեր Նունեն սովորեցրել է ծաղկեպսակ հյուսել: Խաղացել ենք «Աղջիկ փախցնոցի»: Քայլել ենք դեպի Քասախ գետի ափը, լսել ենք գետի քչքչոցը:

Սովորողներն իրենց բլոգներում ամփոփել են ճամփորդական տպավորությունները:

Ռադիո «Ընկերությունը» հաղորդում է ճանապարհից

Մայիսի 21-ին մեկնել ենք ուսումնական ճամփորդության  Աստվածընկալ վանքի ձոր, Քասախ գետի կիրճ (Արագածոտնի մարզի  Երնջատափ և Հարթավան գյուղերի միջակայքում): 

Ռադիո «Ընկերությունը» հաղորդում է ճանապարհից: 

Համբարձման ծեսը Քասախ գետի կիրճում (Աստվածընկալի վանք)

wp-1621334459271Վայրը՝ Աստվածընկալ վանքի ձոր, Քասախ գետի կիրճ (Արագածոտնի մարզի  Երնջատափ և Հարթավան գյուղերի միջակայքում)
Ճամփորդական ուղղության ընտրությունը հայրենագետ Իվետա Ջանազյանի խորհրդով։

Մեկնում՝ մայիսի 21, Սբ. Երրորդություն եկեղեցու բակ,  09:30-ին
Վերադարձ՝ մայիսի 21, Մայր դպրոցի բակ (երթուղիների կանգառ)14։00-14:30
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2.32.43.2, 3.3 դասարաններ

Պատասխանատուներ՝ Արմինե Մովսիսյան, Անահիտ Հարությունյան, Մերի Գրիգորյան, Նելլի Թովմասյան, Նունե Խաչիկօղլյան
Երաժիշտ՝ Մարինե Ոսկանյան

Երթուղու նկարագրություն՝ Շարունակել կարդալ “Համբարձման ծեսը Քասախ գետի կիրճում (Աստվածընկալի վանք)”

Ճամփորդություն դեպի Պլանետարիում

fb_img_16207509830352316912937195667593.jpgՄայիսի 11-ին Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիները «Տիեզերք» նախագծի շրջանակում այցելել են Պլանետարիում: Միջավայրը գրավիչ էր, այգու ներսում էր: Ներսը ընդարձակ էր, օդափոխվող, առկա էր գորգ, հարմարավետ, փափուկ բարձեր՝ նստելու, պառկելու համար: Ցուցադրվում էր երկու ֆիլմ՝ մեկ ժամ տևողությամբ: Ֆիլմերը հայերեն էին, էֆեկտները տպավորիչ էին: Ֆիլմերը պատմում էին տիեզերքի առաջացման, արեգակնային համակարգի, մոլորակների մասին: Այցելությունից հետո սովորողներն իրենց տպավորությունների մասին պատմել են բլոգներում:

Ուսումնական ճամփորդություն դեպի Պլանետարիում

img_20210429_1328003005426120124354857.jpg«Տիեզերք» նախագծի շրջանակում այցելելու ենք Պլանետարիում, դիտելու ենք երկու ուսումնական ֆիլմ, որոնք պատմելու են տիեզերքի, արեգակնային համակարգի մասին:

Օրը՝ մայիսի 11

Սկիզբը՝ 12:00

Հասցե՝ Անգլիական այգի, Խորենացի 22/2 Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն դեպի Պլանետարիում”

Թումանյանի թանգարանում

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում մարտի 11-ին մեկնել են  Հ. Թումանյանի անվան թանգարան: Թանգարանում շրջել են, ծանոթացել են Թումանյանի կյանքի պատմություններին, դիտել են Թումանյանի մասին պատմող մուլտֆիլմը: Մի դրվագ մեր թանգարանային այցից, որտեղ սովորողները երգում են «Կաքավիկը»:

Սովորողներն իրենց տպավորությունների մասին պատմում են բլոգներում: