«Ընկերություն» ջոկատը հունվարի 11-ից մեկնարկած ձմեռային ճամբարում աշխատել է ըստ հրապարակված աշխատակարգի: Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ընթացքում մշակել ենք ջոկատի կանոնները, ստեղծել ենք նշանաբան. «Ընկերությունը մենք ենք: Միասին ամեն ինչ կարող ենք»: Միասին սկսել ենք պատրաստվել ամենամյա ստուգատեսներին, ընթերցել ենք, խաղացել ենք, ճամփորդել ենք, երգել ու պարել ենք, մարզվել ենք, այցելել ենք Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Ճամբարային յուրաքանչյուր օրն ամփոփվել ու հրապարակվել է բլոգում, ճամբարային օրերի մասին իրենց բլոգներում պատմել են նաև ճամբարականները:

Արևելքի «Ընկերություն» ճամբարային ջոկատը 18.01-22.01-ի ընթացքում այցելել է ուսումնական ագարակ՝ ծանոթացել ձիերի ու շների խնամքի առանձնահատկություններին, կերակրել ձիերին, բլոգներում պատմել ոչ միայն այցելության մասին, այլ նաև երկրորդ իշուկի համար անուններ են առաջարկել: «Հանրակրթական Դիջիթեք» ստուգատեսի ընթացքում Paint նկարչական խմբագրով աշխատելու հմտություններ են փոխանցել կրտսեր ճամբարականներին: Ազգագրության փառատոնի շրջանակում ներկայացրել են «Ջաղացս մանի, մանի» և «Էկեք ծեծենք սոխ ու սխտոր» խաղերգերը, «Ուսումնասիրում ենք Վաղարշապատը» նախագծի շրջանակում սովորել ենք «Էջմիածին» երգն ու պարը, մասնակել ենք «Հեքիաթասաց» նախագծին: Բնագիտատեխնիկական ստուգատեսի «Ուսուցողական խաղեր» անվանակարգում ներկայացրել ենք ուսուցողական խաղերի փաթեթ: Մարմնամարզական ստուգատեսին ենք մասնակցել, շարունակել են ընթերցել, ճամփորդել, այցելել ենք Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, դիտել ենք «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» ներկայացումը: Ամփոփել ու հրապարակել ենք մայրենիի հունվարյան ֆլեշմոբի արդյունքները:
Շարունակել կարդալ “Ձմեռային ճամբարի ամփոփում”