Օրը՝ հունիսի 10
Մեկնումը՝ 09:30, Սբ. Երրորդություն եկեղեցու բակից
Ժամանումը՝ 16:00
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի «Ընկերություն» ջոկատ
«Բարձունքների հաղթահարում» նախագծի շրջանակում արշավելու ենք դեպի Կոտայքի մարզի Բջնի գյուղ և հաղթահարելու ենք Բջնի բերդի բարձունքը։
Երթուղին՝ Բջնիի Սբ. Աստվածածին վանք — Բջնի բերդ — հանգիստ Հրազդան գետի հովտում:
Պատասխանատուներ` Անահիտ Հարությունյան, Նունե Խաչիկօղլյան
Ճամփորդության նախապատրաստական փուլում կուսումնասիրենք ճանապարհային քարտեզը, տեղանքի մասին տեղեկություններ կհավաքենք, կանդրադառնանք ճամփորդական կանոններին:
Ճամփորդության ընթացքում կայցելենք Բջնի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, եկեղեցում կերգենք «Հայր մերը», կաղոթենք: Եկեղեցու բակում կնախաճաշեն: Ըստ անհրաժեշտության տարածքը կմաքրեն աղբից: Քայլքով կհաղթահարեն Բջնի բերդի բարձունքը, կընթերցեն ու կերգեն: Քայլարշավով կանցնեն Հրազդանի գետի հովիտ, ըստ անհրաժեշտության տարածքը կմաքրեն աղբից, կճաշեն, կհանգստանան, ազգային խաղեր կխաղան:
Ամփոփումը սովորողների, դասարանական բլոգներում, ենթակայքում, կայքում:
Ծրագրում՝ Շարունակել կարդալ “«Հայացք բարձունքից. Բջնի բերդի բարձունքի հաղթահարում» ճամփորդական նախագիծ”