Ռադիո «Ընկերություն»

Նարե Ղազարյանը ռադիո «Ընկերության» եթերում պատմում է Զատիկ տոնի մասին:

Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում Նարե Ղազարյանը ներկայացնում է Հովհաննես Թումանյանի  «Լուսաբացին»  բանաստեղծությունը:

Հ. Թումանյան «Ճամփորդները»

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում ընտանիքում ընթերցում են Թումանյան: Նարե Ղազարյանն ու իր մայրիկը ընթերցում են Հ. Թումանյանի «Ճամփորդներ» հեքիաթը: Եթերում ռադիոթատրոնն է:

Ծննդյան տարեդարձ

73533055_2658734214179443_6032242813742088192_nՍեպտեմբերի 19-ը Նարե Ղազարյանի ծննդյան օրն է:

Սիրելի՛ Նարե, մեր ժպտերեսիկ, շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ, մաղթում ենք արևոտ ու գունավոր օրեր:

Ընտանեկան դպրոցների նախագծերը

wp-158566341621165877238308372489.jpgՄայիսյան հավաքի այս շաբաթվա ընթացքում՝ ելնելով սովորողների նախասիրություններից ու հետաքրքրություններից, ինչպես նաև ընտանեկան դպրոցի ուսուցիչ-ծնողների մասնագիտական հմտություններից, ընտանեկան հեռավար-առցանց դպրոցները ներկայացնում են բազմազան, ուսումնական-ուսուցողական, մեկը մյուսից հետաքրքիր նախագծեր: Նախապես՝ քննարկելով ու ունենալով իմ խորհրդատվությունը, շաբաթվա աշխատակարգում հրապարակվեցին նախագծային ուղղությունները. ընդգրկումը լայն էր ու բազմաբովանդակ: Իսկ ահա շաբաթվա վերջում ամփոփում են արդյունքները:

«Մարզական խաղեր անգլերենով» նախագիծ՝

Մարի Եղիազարովա և ընտանեկան դպրոց «Մարզվում ենք ու սովորում անգլերեն » # 1

«Ընթերցանություն» նախագիծ Շարունակել կարդալ “Ընտանեկան դպրոցների նախագծերը”

Ընտանեկան նախագիծ «ԲՆագիտական փորձեր»

Նարե Ղազարյանն ու Ղազարյանների ընտանեկան դպրոցը ներկայացնում են  հետաքրքիր բնագիտական փորձեր:

Առաջին փորձում մանուշակագույն կաղամբի հյութը քամել է, լցրել է տարբեր բաժակներում: Այնուհետև մանուշակագույն կաղամբի հյութին ավելացրել է անգույն հեղուկներ՝ կիտրոնի հյութ, հեղուկ լվացքի փոշի, անուշադրի սպիրտ, և յուրաքանչյուր դեպքում դիտարկել է, թե ինչպես է գույնը փոխվում ու նոր գույներ է ստացել:

Երկրոդ փորձում փղի ատամի մածուկ է ստացել:

«Ռադիոհորինուկներ». փաթեթ # 1

«Ընկերություն»  ռադիոյի եթերում նոր հավելված է՝ «Ռադիոհորինուկները», որի ընթացքում ընտանեկան դպրոցները ներկայացնումմ են սովորողի հորինուկները:

Եթերում Դավիթ Արզումանյանն ու Արզումանյանների ընտանեկան դպրոցն է:

 

Եթերում Մարի Եղիազարովան ու Եղիազարովների ընտանեկան դպրոցն է:

Եթերում Նարե Ղազարյանն ու Ղազարյանների ընտանեկան դպրոցն է:

Կատուների թագավոր Մուկը

95108724_253440959136590_2189500741826117632_nՄի մութ ու ցուրտ օր չար շները հարձակվում են կատուների վրա և ցանկանում էին վնասել։ Հանկարծ հայտնվում է մի բարի մուկ ու օգնում է կատուներին փախչել։ Կատուները շատ շնորհակալ էին և դրա համար որոշեցին մկանը դարձնել իրենց թագավորը։
Այսպես, մուկը դարձավ կատուների թագավորը։

Ջաննի Ռոդարի. Շոկոլադե ճանապարհը

Նարե Ղազարյանը պատրաստում եւ պատմում է Ջաննի Ռոդարիի Շոկոլադե ճանապարհը:

Գարուն

Սովորողները ունկնդրել են  իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ. Գարուն» երաժշտությունը և նկարել են:

 

Create your website with WordPress.com
Get started