Ես ամփոփում եմ ու գնահատում

Մուշեղ Կայայանն ամփոփում է իր ուսումնական տարին:

Ընտանեկան ճամփորդություն դեպի Գոշավանք

Մուշեղ Կայայանն ու ընտանեկան դպրոցը  ճամփորդում են:

Տեխնոլոգիական գործունեություն. պատրաստում են Ալիսա Գլորիկներ # 2

մաս # 1

Ջաննի Ռոդարի «Ալիսա Գլորիկը» կարդալուց հետո սովորողները օգտագործելով տարբեր նյութեր՝ գունավոր թղթեր, մեկանգամյա օգտագործման  բաժակ, ափսե, գդալ, պատառաքաղ, ծեփամածիկ (պլաստիլին), խմոր, կավ, գունավոր թելեր, տարբեր տեսակի շշեր, միրգ-բանջարեղեն, այլ… պատրաստել Ալիսա Գլորիկին՝ որպես տիկնիկ:

Մուշեղ Կայայան և ընտանեկան դպրոց

Մարի Եղիազարովա և ընտանեկան դպրոց

 

«Իմ անունը» ընտանեկան նախագիծ

received_8646313007012404821430648311224716.jpeg«Իմ անունը» ընտանեկան նախագծի շրջանակում սովորողն ու իր ընտանիքը ներկայացնում են սովորողի անվան նշանակությունը, ծագումնաբանությունը, անվանակոչման պատմությունը:

Ընտանեկան նախագիծ «Իմ անունը. Մուշեղ»

Մուշեղ Կայայանն ու ընտանեկան դպրոցը ներկայացնում են:

Ալիսա Գլորիկի նոր արկածները

գնդակ ու հեծանիվ Ջաննի Ռոդարիի «Ալիսա Գլորիկը» ընթերցելուց հետո սովորողները հորինել են նոր շարունակություններ «Ալիսա Գլորիկի նոր արկածները» վերնագրով: Ալիսա Գլորիկի նոր արկածային պատմությունների մասին կարդացեք ստորև:

***

Մի անգամ Ալիսա Գլորիկը պատուհանից դուրս նայելիս գլորվեց և ընկավ պատուհանից դուրս։ Նա հայտնվեց տան հետևի բակում, այնտեղ այնքան գեղեցիկ էր, այնքան շատ ծաղիկներ կային, խատուտիկներ ու վարդեր, որ Ալիսան չէր էլ ցանկանում, որ իրեն գտնեն։ Նա ուզում էր ապրել պարտեզում՝ խոտերի մեջ, երբ հանկարծ մի մեծ մեղու սկսեց բզզալով պտտվել նրա գլխավերևում։ Ալիսան շատ վախեցավ և գլորվելով հասավ մինչև տան դուռը։ Այնտեղ նրան շուտով գտան ու ներս տարան։ Ալիսա հասկացավ, որ տանից լավ տեղ չկա։

Մարի Եղիազարովա

*** Շարունակել կարդալ “Ալիսա Գլորիկի նոր արկածները”

Լեգո նախագիծ «Գաղտնի սնդուկ» # 3

Մուշեղ Կայայանն ու Կայայանների ընտանեկան դպրոցը ներկայացնում են «Գաղտնի սնդուկ» լեգո նախագիծը, որի շրջանակում պատմում է գաղտնի սնդուկի բացահայտման մասին:

Լեգո նախագծի երրորդ թողարկումն է:

Ընտանեկան դպրոցների նախագծերը

wp-158566341621165877238308372489.jpgՄայիսյան հավաքի այս շաբաթվա ընթացքում՝ ելնելով սովորողների նախասիրություններից ու հետաքրքրություններից, ինչպես նաև ընտանեկան դպրոցի ուսուցիչ-ծնողների մասնագիտական հմտություններից, ընտանեկան հեռավար-առցանց դպրոցները ներկայացնում են բազմազան, ուսումնական-ուսուցողական, մեկը մյուսից հետաքրքիր նախագծեր: Նախապես՝ քննարկելով ու ունենալով իմ խորհրդատվությունը, շաբաթվա աշխատակարգում հրապարակվեցին նախագծային ուղղությունները. ընդգրկումը լայն էր ու բազմաբովանդակ: Իսկ ահա շաբաթվա վերջում ամփոփում են արդյունքները:

«Մարզական խաղեր անգլերենով» նախագիծ՝

Մարի Եղիազարովա և ընտանեկան դպրոց «Մարզվում ենք ու սովորում անգլերեն » # 1

«Ընթերցանություն» նախագիծ Շարունակել կարդալ “Ընտանեկան դպրոցների նախագծերը”

Լեգո նախագիծ «Գաղտնի սնդուկ» # 2

Մուշեղ Կայայանն ու Կայայանների ընտանեկան դպրոցը ներկայացնում են «Գաղտնի սնդուկ» լեգո նախագիծը, որի շրջանակում պատրաստելու են աղբատար մեքենա, պիկնիկային տեսարան, և մեծ շինություն, որի մեջ գաղտնի սնդուկն է:

Լեգո նախագծի երկրորդ թողարկումն է, որի թեման պիկնիկը կամ զբոսախնջույքն է:

Լեգո նախագիծ «Գաղտնի սնդուկ» # 1

Մուշեղ Կայայանն ու Կայայանների ընտանեկան դպրոցը ներկայացնում են «Գաղտնի սնդուկ» լեգո նախագիծը, որի շրջանակում պատրաստելու են աղբատար մեքենա, պիկնիկային տեսարան, և մեծ շինություն, որի մեջ գաղտնի սնդուկն է:

Լեգո նախագծի առաջին թողարկումն է: