«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում ընտանիքում ընթերցում են Հ. Թումանյան: Մարի Եղիազարովան և մայրիկը ընթերցում են Հ. Թումանյանի «Ծիտը»: Եթերում ընտանեկան ռադիոթատրոնն է:
Category: Մարի Եղիազարովա
Ընտանեկան ճամփորդություն դեպի Կենդանաբանական այգի
Մարի Եղիազարովան և ընտանեկան դպրոցը ներկայացնում են իրենց ճամփորդական նախագիծը:
Տեխնոլոգիական գործունեություն. պատրաստում են Ալիսա Գլորիկներ # 2
Ջաննի Ռոդարի «Ալիսա Գլորիկը» կարդալուց հետո սովորողները օգտագործելով տարբեր նյութեր՝ գունավոր թղթեր, մեկանգամյա օգտագործման բաժակ, ափսե, գդալ, պատառաքաղ, ծեփամածիկ (պլաստիլին), խմոր, կավ, գունավոր թելեր, տարբեր տեսակի շշեր, միրգ-բանջարեղեն, այլ… պատրաստել Ալիսա Գլորիկին՝ որպես տիկնիկ:
Մուշեղ Կայայան և ընտանեկան դպրոց
Մարի Եղիազարովա և ընտանեկան դպրոց
«Իմ անունը» ընտանեկան նախագիծ
«Իմ անունը» ընտանեկան նախագծի շրջանակում սովորողն ու իր ընտանիքը ներկայացնում են սովորողի անվան նշանակությունը, ծագումնաբանությունը, անվանակոչման պատմությունը:
Ալիսա Գլորիկի նոր արկածները
Ջաննի Ռոդարիի «Ալիսա Գլորիկը» ընթերցելուց հետո սովորողները հորինել են նոր շարունակություններ «Ալիսա Գլորիկի նոր արկածները» վերնագրով: Ալիսա Գլորիկի նոր արկածային պատմությունների մասին կարդացեք ստորև:
***
Մի անգամ Ալիսա Գլորիկը պատուհանից դուրս նայելիս գլորվեց և ընկավ պատուհանից դուրս։ Նա հայտնվեց տան հետևի բակում, այնտեղ այնքան գեղեցիկ էր, այնքան շատ ծաղիկներ կային, խատուտիկներ ու վարդեր, որ Ալիսան չէր էլ ցանկանում, որ իրեն գտնեն։ Նա ուզում էր ապրել պարտեզում՝ խոտերի մեջ, երբ հանկարծ մի մեծ մեղու սկսեց բզզալով պտտվել նրա գլխավերևում։ Ալիսան շատ վախեցավ և գլորվելով հասավ մինչև տան դուռը։ Այնտեղ նրան շուտով գտան ու ներս տարան։ Ալիսա հասկացավ, որ տանից լավ տեղ չկա։
Մարի Եղիազարովա
Ընտանեկան նախագիծ «Իմ անունը. Մարի»
Մարի եղիազարովան և ընտանեկան դպրոցը ներկայացնում են:
Ընտանեկան նախագիծ «Մարզական խաղեր անգլերենով» # 2
Մարի Եղիազարովա nև ընտանեկան դպրոցy ներկայացնում են «Մարզական խաղեր անգլերենով» նախագծի երկրորդ մասը:
Ճանապարհ, որը ոչ մի տեղ չէր տանում
Մի շատ տարօրինակ ճանապարհ կար: Ոչ ոք դրանից գլուխ չէր հանում, որովհետև այն ոչ մի տեղ չէր տանում: Այդ ճանապարհով անցնում էին միայն ոչ մի բանից մարդուկներ և կենդանիներ, ովքեր գնում էին ոչ մի տեղ։
Ընտանեկան դպրոցների նախագծերը
Մայիսյան հավաքի այս շաբաթվա ընթացքում՝ ելնելով սովորողների նախասիրություններից ու հետաքրքրություններից, ինչպես նաև ընտանեկան դպրոցի ուսուցիչ-ծնողների մասնագիտական հմտություններից, ընտանեկան հեռավար-առցանց դպրոցները ներկայացնում են բազմազան, ուսումնական-ուսուցողական, մեկը մյուսից հետաքրքիր նախագծեր: Նախապես՝ քննարկելով ու ունենալով իմ խորհրդատվությունը, շաբաթվա աշխատակարգում հրապարակվեցին նախագծային ուղղությունները. ընդգրկումը լայն էր ու բազմաբովանդակ: Իսկ ահա շաբաթվա վերջում ամփոփում են արդյունքները:
«Մարզական խաղեր անգլերենով» նախագիծ՝
Մարի Եղիազարովա և ընտանեկան դպրոց «Մարզվում ենք ու սովորում անգլերեն » # 1
«Ընթերցանություն» նախագիծ Շարունակել կարդալ “Ընտանեկան դպրոցների նախագծերը”
Ընտանեկան նախագիծ «Մարզվում ենք ու սովորում անգլերեն» # 1
Մարի Եղիազարովան ու իր մայրիկը՝ Շողեր Հարությունյանը, առաջարկում են անգլերեն ինտերակտիվ խաղ, որի ընթացքում սովորողը և՛ ցատկոտում է, և՛ հեգելով անգլերեն բառերը ոչ միայն յուրացնում է դրանց ճիշտ գրելաձևը, այլ նաև սովորում է կենտրոնացնել ուշադրությունը:
Առաջին ուսումնական պարապմունքի ընթացքում Մարին ցատկոտել ու հեգել է հետևյալ անգլերեն բառերը՝
- cat — կատու
- dog — շուն
- book — գիրք
- big — մեծ
- pig — խոզ
- cake — տորթ