Մարզական ստուգատեսային փաթեթը ներառում է՝
Category: Մարզական գործունեություն
Ամառային ուրախ լողափ
Ճամբարային յոթերորդ օր
Ամառային լողափերը հանդիսանում են մարզական գործունեության բաղկացուցիչ: Լողափային գործունեությունը մի քանի փուլից է բաղկացած՝
- լողափային հանդերձանք.
- նախավարժանք
- ցնցուղի ընդունում
- լող
- արևայրուք լողափին:
«Հակաբացիլ Կոմիտաս» + ազգային խաղեր
ճամբարային երրորդ օր
Հունիսմեկյան օրն Արևելյան դպրոցի «Ընկերություն» և «Մենք» ջոկատները շարունակեցին Սբ. Երրորդություն եկեղեցու հարակից բակում ՝«Հակաբացիլ Կոմիտաս» + ազգային խաղեր» նախագծով: Շարունակել կարդալ “«Հակաբացիլ Կոմիտաս» + ազգային խաղեր”
«Հակաբացիլ Կոմիտաս» + ազգային խաղեր
Հունիսմեկյան նախագիծ
- Օրը՝ հունիսի 1
- Տևողությունը՝ 9:30-10:40
- Անցկացման վայրը՝ Սբ. Երրորդություն եկեղեցու հարակից բակ
- Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի «Ընկերություն» և «Մենք» ջոկատներ
- Պատասխանատուներ՝ Անահիտ Հարությունյան, Մերի Գրիգորյան
Նպատակը, խնդիրները՝ Շարունակել կարդալ “«Հակաբացիլ Կոմիտաս» + ազգային խաղեր”
Մարզատոն. Ռոդարիամարզական խաղերի ստուգատես
Մայիսի 25-ին Արևելյան դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանցիները Սբ. Երրորդություն եկփղեցու բակում մասնակցեցին մարզատոնին, խաղացին ռոդարիական ու էստաֆետային խաղեր, քայլեցին:
Մարզատոն. ռոդարիամարզական խաղերի ստուգատես
Օրը՝ մայիսի 25
- Տևողությունը՝ 9:10-10:40
- Անցկացման վայրը՝ Սբ. Երրորդություն եկեղեցու հարակից բակ
- Մասնկիցները՝ Արևելյան դպրոցի 2-3, 3-3 դասարաններ
- Պատասխանատուներ՝ Անահիտ Հարությունյան, Նելլի Թովմասյան
Նպատակը, խնդիրները՝
- համագործակցային հմտությունների զարգացում.
- մարզվելու հմտությունների ներկայացում.
- մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում.
- քայլքի, վազքի կարողությունների ցուցադրում.
- շարժախաղերի ժամանակ արագ կողմնորոշվելու հմտությունների զարգացում, ներկայացում.
- անվտանգության կանոնների, հիգիենայի պահպանում.
- հանդուրժողականության, համերաշխության դրսևորումը թիմային խաղերի ընթացքում:
Ծրագրում՝
- Քայլք՝ Արևելյան դպրոցից Սբ. Երրորդություն եկեղեցու հարակից բակ
- Նախավարժանք
- Ռոդարիական խաղեր
- Էստաֆետային խաղեր
- Վերադարձ
Ռոդարիական խաղեր
Խաղ # 1 «Օղակախաղ» Շարունակել կարդալ “Մարզատոն. ռոդարիամարզական խաղերի ստուգատես”
Բակային խաղեր գնդակով
Արևելքի երրորդ դասարանցիները բակում մարզական խաղեր են խաղում: Տղաների մի խումբը սիրում է ֆուտբոլ խաղալ, իսկ մյուսները խաղում են «Գործնագործ»:
Մարզական ճամբար. խաղեր ցատկապարանով, հեծանվավարություն
Հունվարյան ճամբարի ընթացքում «Ընկերություն» ջոկատի ճամբարականները ցուցադրել են իրենց հմտությունները. ցատկապարանով են խաղացել, հեծանիվ են վարել:
Մարմնամարզական ստուգատես. ճամբարային ութերորդ օր
Ձմեռային մարմնամարզական պարապմունքի շրջանակում Արևելքի «Ընկերություն» և մարզական ջոկատները անցկացրել են մարմնամարզական պարապամունք «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում՝ ներկայացնելով մարմնամարզական ստուագտեսին տրվող նորմատիվները:
Տեսաֆիլմը՝ Սյուզան Սարգսյանի
Ճամփան տարավ դեպի ձմեռային հեքիաթ. ճամբարային հինգերորդ օր
Նախատեսված ճամփորդությունը դեպի Կոտայքի մարզի Զառ գյուղ, Սևաբերդ, վերափոխվեց ու ձյունե աշխարհի որոնումները տարան դեպի Ապարանի Ջրամբար՝ իսկական ձյունե թագավորություն: Այնքա՜ն ձյուն կար, ջինջ, պայծառ ու անտրորուն: Մեծ ու փոքր սեբաստացիներով, սահնակներով, ուրախության ճիչերով, խինդով գլորվեցինք դեպի ձմեռային հեքիաթի անաղարտ անսահմանության գիրկը: Ձյունով խաղացինք, ծեփեցինք, քանդակեցինք, կերանք ու սահեցինք: Վայելեցինք լիուլի…
Լուսանկարները Նունե Խաչիկօղլյանի օբյեկտիվից են, իսկ պատումները ճամբարականների բլոգներում են: