Թեման՝ Երկնիշ թվեր
Category: Մայիս 2020
Մայիս 2020. ամփոփում
Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման ամփոփումն ըստ շաբաթների՝
ուսումնական չորրորդ շրջան
Ուսումնական նախագիծը՝
«Աղայան + Ռոդարի» ուսումնական նախագծի ամփոփում Շարունակել կարդալ “Մայիս 2020. ամփոփում”
Ընտանեկան ճամփորդություն դեպի Կենդանաբանական այգի
Մարի Եղիազարովան և ընտանեկան դպրոցը ներկայացնում են իրենց ճամփորդական նախագիծը:
Աշխատանք Ms PowerPoint խմբագրով
Սովորողները ծանոթանում են Ms PowerPoint խմբագրին, սովորում են, թե ինչպես կարող են նկար, լուսանկար ավելացնել, հղում կցել: Ms PowerPoint խմբագրի կիրառման միջոցով ամփոփում են 2019-2020 ուսումնական տարին՝ ներկայացնելով իրենց աշխատանքները, ձեռքբերումները, հաջողություններն ու դժվարությունները:
«Ես կարդում եմ…» նախագիծը ընտանեկան դպրոցում
«Ես կարդում եմ…» ընտանեկան նախագծի շրջանակում ընտանեկան դպրոցի սովորողները կարդում ու ներկայացնում են: Նատալի Գալստյանը ընթերցել է Ղազարոս Աղայանի հեքիաթները ու այս տեսանյութում պատմում-ներկայացնում է:
Ընտանեկան ճամփորդություն դեպի Ստեփանավան
Նատալի Գալստյանն ու ընտանեկան դպրոցը ճամփորդում են դեպի Լոռու մարզ, Ստեփանավան:
Նոր բլոգներ նոր բլոգային հարթակում
Ամառային ուսումնական ճամբարի շրջանակում սովորողները սկսել են յուրացնել կրթական բլոգային նոր հարթակը, ստեղծում են նոր բլոգներ, բլոգավարության նոր հմտություններ են ձեռք բերում:
Սովորողների առաջին խումբը https://edublogs.org/ հարթակում ստեղծել են նոր բլոգներ:
Առաջին փուլում սովորողները ծնողների օգնությամբ գրանցվել են բլոգային նոր հարթակում, այնուհետեւ ընտրել են բլոգի լեզուն. այն բոլորի մոտ հայերեն է: Հաջորդիվ սովորողներն ընտրել են իրենց բլոգի թեման:
Հրապարակված բլոգներում դեռեւս հրապարակումներ չկան: Աշխատանքների հաջորդ փուլը նախատեսված է օգոստոսին:
Շարունակելի. ..
«Ես կարդում եմ…»
«Ես կարդում եմ…» նախագծի շրջանակում սովորողն ընթերցանության նյութն ընտրում է իր ցանկությամբ և ամառային ճամբարի ընթացքում ընթերցում է, իսկ ավարտելիս ներկայացնում է տեսանյութ:
Լիլիթ Անանյան՝ Գրիմ եղբայրներ «Թզուկներն ու կոշկակարը»
Հարություն Պետրոսյան՝ Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ»
Նարինե Վիրաբյան՝ Ժասմին Հայրապետյան «Սուպեր Նռանե»
Նատալի Գալստյան՝ Ղազարոս Աղայան «Հեքիաթներ»
Ռաֆայել Նազարյան՝ Ռ. Կիպլինգ «Մաուգլի»
Դանիելա Խուդոյան՝ Պամելա Թրևրս «Մերի Փոփինս»
Միքայել Նազարյան՝ Գրիմ եղբայրներ «Գորտը»
Մուշեղ Կայայան՝ Ջաննի Ռոդարի «Թե ինչպես Ալիչեն ծովն ընկավ», «Երիտասարդ խեցգետինը»
Ռուզաննա Դանիելյան՝ Ջաննի Ռոդարի «Շների երկիրը»
Վարդան Ղարագյոզյան՝ Ջաննի Ռոդարի «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»
Տեխնոլոգիական գործունեություն. պատրաստում են Ալիսա Գլորիկներ # 2
Ջաննի Ռոդարի «Ալիսա Գլորիկը» կարդալուց հետո սովորողները օգտագործելով տարբեր նյութեր՝ գունավոր թղթեր, մեկանգամյա օգտագործման բաժակ, ափսե, գդալ, պատառաքաղ, ծեփամածիկ (պլաստիլին), խմոր, կավ, գունավոր թելեր, տարբեր տեսակի շշեր, միրգ-բանջարեղեն, այլ… պատրաստել Ալիսա Գլորիկին՝ որպես տիկնիկ:
Մուշեղ Կայայան և ընտանեկան դպրոց
Մարի Եղիազարովա և ընտանեկան դպրոց
Ուսումնական չորրորդ շրջան. մայիսի 25-ից հունիսի 5-ի ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման շրջան
Դասավանդողի անհատական աշախատաժամանակ
Բովանդակությունը՝
Կրթական բլոգային նոր հարթակի յուրացում, բլոգների ստեղծում, բլոգավարություն
«Իմ ուսումնական տարին». Power Point ծրագրով սովորողները ստեղծում են պատում-պատկերաշարեր՝ ամփոփելով իրենց մեկ տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները:
Ընտանեկան «Բարձունքի հաղթահարման» նախագծեր
Ընթերցանություն՝
Մարզական գործունեություն Շարունակել կարդալ “Ուսումնական չորրորդ շրջան. մայիսի 25-ից հունիսի 5-ի ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման շրջան”