Design a site like this with WordPress.com
Get started

Դդմային աքրոստիկոսներ

«Ընկերություն» ջոկատի ճամբարականները դդմային ուսումնասիրություններից հետո «դդում» բառով հորինեցին ու կազմեցին աքրոստիկոսներ` ստանալով յուրօրինակ դդմային ասիկներ: Աքրոստիկոսները հրապարակված են սովորողների բլոգներում:

Ռադիո «Ընկերություն». ռադիոհորինուկներ չարաճճի փաթիլի մասին

Ռադիո «Ընկերության» եթերում «Ռադիոհորինուկներ» հավելվածն է:Սովորողները ձմեռն ու ձյունը դիտարկելուց հետո չարաճճի փաթիլի մասին պատմություններ հորինեցին: Դրանք նկարեցին, կարդացին ռադիո «Ընկերության» եթերում:

Լսենք Նարինե Վիրաբյանի, ՌաֆայելՆազարյանի, Նարե Ղազարյանի, Նատալի Գալստյանի, Միքայել Նազարյանի, Վարդան Ղարագյոզյանի հորինուկները:

«Աղայան + Ռոդարի» ուսումնական նախագծի ամփոփում

IMG_7865«Աղայան + Ռոդարի» ուսումնական նախագծի ամփոփումը ներառում է գործունեության այնպիսի տեսակներ, որոնք շուրջտարյա են:

Այս ընթացքում ընթերցել ու քննարկել են աղայանական ու ռոդարիական հետևյալ ստեղծագործությունները՝

Ռոդարիական հնարքների կիրառմամբ «Հորինուկներ» շուրջտարյա նախագծի շրջանակում համանուն փաթեթը համալրվել է սովորողների նոր ստեղծագործություններով՝

Հորինուկներ  ոչ մի բանի մասին

Թարս հարցեր Շարունակել կարդալ “«Աղայան + Ռոդարի» ուսումնական նախագծի ամփոփում”

Ալիսա Գլորիկի նոր արկածները

գնդակ ու հեծանիվ Ջաննի Ռոդարիի «Ալիսա Գլորիկը» ընթերցելուց հետո սովորողները հորինել են նոր շարունակություններ «Ալիսա Գլորիկի նոր արկածները» վերնագրով: Ալիսա Գլորիկի նոր արկածային պատմությունների մասին կարդացեք ստորև:

***

Մի անգամ Ալիսա Գլորիկը պատուհանից դուրս նայելիս գլորվեց և ընկավ պատուհանից դուրս։ Նա հայտնվեց տան հետևի բակում, այնտեղ այնքան գեղեցիկ էր, այնքան շատ ծաղիկներ կային, խատուտիկներ ու վարդեր, որ Ալիսան չէր էլ ցանկանում, որ իրեն գտնեն։ Նա ուզում էր ապրել պարտեզում՝ խոտերի մեջ, երբ հանկարծ մի մեծ մեղու սկսեց բզզալով պտտվել նրա գլխավերևում։ Ալիսան շատ վախեցավ և գլորվելով հասավ մինչև տան դուռը։ Այնտեղ նրան շուտով գտան ու ներս տարան։ Ալիսա հասկացավ, որ տանից լավ տեղ չկա։

Մարի Եղիազարովա

*** Շարունակել կարդալ “Ալիսա Գլորիկի նոր արկածները”

Ոչ մի բանից պատմություններ

Մկնիկի բույնը—ՆարեՋաննի Ռոդարիի «Ոչ մի բանից մարդուկը»  ընթերցելուց հետո սովորողները հորինել են պատմություններ ոչ մի բանի մասին:

Մարի Եղիազարովա «Ճանապարհ, որը ոչ մի տեղ չէր տանում»

Ստանիսլավ Հայրիյան «Ոչ մի բանից տնակը»

Ստանիսլավ Հայրիյան «Ճանապարհ, որը ոչ մի տեղ չէր տանում»

Վարդան Ղարագյոզյան «Ոչ մի բանից քամին» Շարունակել կարդալ “Ոչ մի բանից պատմություններ”

Ճանապարհ, որը ոչ մի տեղ չէր տանում

Մի շատ տարօրինակ ճանապարհ կար: Ոչ ոք դրանից գլուխ չէր հանում, որովհետև այն ոչ մի տեղ չէր տանում: Բայց շատ գեղեցիկ էր, ճանապարհը զարդարված էր գեղեցիկ ծաղիկներով և ծառերով։ Նրանով կարող էիր անվերջ զբոսնել։

Ոչ մի բանից շունը

UntitledԼինում է, չի լինում մի շուն է լինում, որը  ոչ մի բանից էր։ Մի օր շունը ճանապարհին հանդիպում է մի կատվի ու վրա է տալիս։ Երբ մոտենում է, տեսնում է, որ կատուն ոչ մի բանից է։

Ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում

Մի շատ տարօրինակ ճանապարհ կար: Ոչ ոք դրանից գլուխ չէր հանում, որովհետև այն ոչ մի տեղ չէր տանում: Եվ այն շատ մեծ էր։

 

Ոչ մի բանից քամին

Լինում է, չի լինում մի քամի, որը ոչ մի բանից էր: Եվ սիրում էր վազել։

Ճանապարհ, որը ոչ մի տեղ չէր տանում

Մի շատ տարօրինակ ճանապարհ կար: Ոչ ոք դրանից գլուխ չէր հանում, որովհետև այն ոչ մի տեղ չէր տանում: Այդ ճանապարհը ոչ մի բանից էր: