Design a site like this with WordPress.com
Get started

Ընտանեկան դպրոցների նախագծերը

wp-158566341621165877238308372489.jpgՄայիսյան հավաքի այս շաբաթվա ընթացքում՝ ելնելով սովորողների նախասիրություններից ու հետաքրքրություններից, ինչպես նաև ընտանեկան դպրոցի ուսուցիչ-ծնողների մասնագիտական հմտություններից, ընտանեկան հեռավար-առցանց դպրոցները ներկայացնում են բազմազան, ուսումնական-ուսուցողական, մեկը մյուսից հետաքրքիր նախագծեր: Նախապես՝ քննարկելով ու ունենալով իմ խորհրդատվությունը, շաբաթվա աշխատակարգում հրապարակվեցին նախագծային ուղղությունները. ընդգրկումը լայն էր ու բազմաբովանդակ: Իսկ ահա շաբաթվա վերջում ամփոփում են արդյունքները:

«Մարզական խաղեր անգլերենով» նախագիծ՝

Մարի Եղիազարովա և ընտանեկան դպրոց «Մարզվում ենք ու սովորում անգլերեն » # 1

«Ընթերցանություն» նախագիծ Շարունակել կարդալ “Ընտանեկան դպրոցների նախագծերը”

Խոհանոցային նախագիծ «Սուպերմարկետ»

Հայկ Դանիելյանն ու Դանիելյանների ընտանեկան դպրոցը խոհանոցային նախագծի շրջանակում պատրաստում են խմորեղեն և հավի թևիկներ: Հայկին օգնում է մայրիկը:

Ընտանեկան դպրոցի իմ օրագիրը

82672765_1911317658998191_220832392133214208_oԵս Հայկ Դանիելյանն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 2-3 դասարանում: Պատմելու եմ իմ ընտանեկան դպրոցի մասին: Իմ ընտանեկան դպրոցը  շատ հետաքրքիր է անցնում. մի քիչ դաս եմ անում, մի քիչ խաղում եմ, բայց շատ-շատ կարոտել եմ դպրոցը։

Մայրիկս ռեժիսոր է, օգնում է, որ իմ դասերը անեմ, բայց ընկեր Անահիտի նման լավ չի բացատրում։ Հայրիկս դերասան է, ես հայրիկիս հետ գնում եմ գյուղ՝ այնտեղի ծառերն եմ խնամում, մենք նոր տնկիներ ենք առել. պիտի տնկենք։

Մեր գյուղի շանն ենք խնամում, իր վրա կրակել էին, բայց հիմա արդեն լավ է, հենց լրիվ լավանա՝ ես իր հետ կնկարվեմ անպայման և կխաղամ։

Այս շաբաթ ես մասնակցել եմ «Զատիկ» նախագծին, երգել եմ զատկական երգ:

Զատկական ուտեստները միշտ տատիկս է պատրաստում, մենք գնում ենք իրենց տուն ու Զատիկը տատիկի տանն ենք անում։ Շարունակել կարդալ “Ընտանեկան դպրոցի իմ օրագիրը”

Ծառատունկ

Հայկ Դանիելյանը իր հայրիկի հետ բալի ծառ է տնկում:

Հովհաննես Թումանյան. Ուլիկը

Պատմում է Հայկ Դանիելյանը:

Խնկի ծառ

Հայկ Դանիելյանն է ներկայացնում:

Ծննդյան տարեդարձ

Այսօր Հայկ Դանիելյանի ծննդյան տարեդարձն է: Օրվա շնորհավորանքներն ու բարեմաղթանքները քոնն են, Հայկ ջան:

This slideshow requires JavaScript.

Աշնանային ճամփորդություն

Հայկ Դանիելյանը պատմում է իր ճամփորդության մասին: