Design a site like this with WordPress.com
Get started

Ծնողական հավաք-հանդիպում

Ապրիլի 13, 14:00-15:00

Արևելյան դպրոց, Վերնատուն

Օրակարգում՝

  • Ընթացիկ ուսումնական աշխատանքներ
  • Մեդիատեխնոլոգիաներ. բլոգավարություն
  • Հանդիպում Անի Մրտեյանի և Գայանե Փարվանյանի հետ
  • Այլ հարցեր

Ծնողական առցանց հավաք

Դեկտեմբերի 20-ին, ժամը՝ 17:00-ին, M Teams հարթակում ծնողական առցանց հավաք է:

Մուտքը՝ հղումով

Ծրագրում՝

Սեբաստացի կրթական համայնքի բաց հավաք

img_20200731_102509801816991900198608.jpg

Օրը՝ սեպտեեմբերի 1

Սկիզբը՝ 19։00

Հանդիպման վայրը՝ M Teams առցանց հարթակ

Միանալ այս հղմամբ

Հանդիպման տեսագրությունը՝ այստեղ։

Հարցեր, որոնք հնչել են՝

Երկարացված օրվա գործունեություն, մասնավորապես սննդի կազմակերպումը:

Կեսօրին` 13:30-ից հետո տրանսպորտ գործելու մասին: Երեք սովորողի ծնող նման պատվեր են գրանցել:

Ծնողական առցանց քննարկում-զրույց

Հեծանիվոտ գարունըՀուլիսի 4-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, կայացավ ծնողական հանդիպումը առցանց Ms Teams հարթակում:

Զրույց-քննարկման ընթացքում ամփոփվեց 2019-2020 ուստարին ըստ ուսումնական շրջանների: Սովորողների տարվա գործունեությունը դասարանական բլոգներում ներկայացված էին ըստ իրենց բլոգային էջերի, ունեցած խմբային ու անհատական հրապարակումների: Ամփոփման հաջորդ փաթեթը ուղղված էր սովորողին ու ընտանիքին: Սովորողն ընտանիքի աջակցությամբ ամփոփել էր իր ուսումնական տարին՝ առանձնացնելով լավագույն ընտանեկան, ուսումնական նախագծերը, ռադիոհաղորդումը, հորինուկը, ճամփորդությունները, Paint-ով ու ջրաներկ-գուաշով ստեղծված նկարների ընտրանին: Սովորողը պատմել է նաև իր հաջողությունների ու դժվարությունների, ամառային ծրագրերի մասին: Ներկայացված աշխատանքներն են: Շարունակել կարդալ “Ծնողական առցանց քննարկում-զրույց”

Ծնողական հանդիպում

fb_img_15919671068125639028009030042282.jpgհուլիսի 4, սկիզբը` 16:00

Հանդիպումը առցանց Ms Teams հարթակում

Օրակարգում՝

 

Արձագանքում են ծնողները

wp-15848118740398271601468274568019.jpgԱրևելյան դպրոցի երկրորդ դասարանի ծնողները հեռավար (առցանց) ուսուցման մասին ներկայացնում են իրենց կարծիք-դիտարկումները: Դրանք ներկայացվում են առանց խմբագրման:

Այս արտակարգ պայմաններում հեռավար ուսուցումը իսկական փրկություն է։ Իմ երեխան մեծ սիրով է կատարում հեռավար ուսուցուման միջոցով տրվող տնային առաջադրանքները։ Ես շատ շնորհակալ եմ, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ունի հեռավար ուսուցման ծրագիր, որի շնորհիվ իմ երեխան հետ չի մնում ուսումնական ծրագրից։

Հերմինե Խաչատրյան՝ Նարինե Վիրաբյանի մայրիկ

Մինչ մենք մտածում էինք, թե ինչ կերպ պիտի լցնենք մեր երեխաների առօրյան այս օրերին, Սեբաստացի կրթահամալիրն իր արդյունավետ լուծումով թեթևացրեց մեր հոգսը։ Շուրջ մեկ շաբաթ սովորողները կարողացան պարբերաբար աշխատել դասավանդողների հետ, կրթվել ու նաև արդյունավետ ժամանց ունենալ։ Կարծում եմ, որ հեռավար ուսուցման այլ լուծումը ամենաարդյունավետ, ճիշտ ու դրական որոշումն էր։ Որպես ծնող ոգևորությամբ էի նայում, թե ինչպես է տղաս կենտրոնացած աշխատում ու սպասում, թե երբ պետք է դասավանդողը հաջորդ առաջադրանքը ուղարկի։ Շնորհակալ եմ նման դրական լուծման, հետևողական աշխատանքի ու այս ձևով սովորողներին  կրթություն և իմացումի հրճվանք պարգևելու համար։

Էմմա Այվազյան՝ Վարդան Ղարագյոզյանի մայրիկ

Հարգելի Անահիտ, բարի երեկո։ Կներեք ուշ պատասխանի համար, մենք աշխատանքային ժամից հետո ենք կատարում առաջադրանքները։

Հեռավար ուսուցման  մասին ունեմ շատ դրական կարծիք, մոտ 2 տարի առաջ ևս անհրաժեշտություն էր առաջացել մեծ աղջկաս դասերի ժամանակ, և արդյունքում մենք ունեցանք շատ լավ փորձ։ Երեխայի մոտ նաև ձևավորվում է պատասխանատվության զգացումը։ Մինչ մնացած դպրոցները, և ոչ միայն, փնտրում են հեռավարը կազմակերպելու ուղիներ, մենք արդեն ունենք կազմակերպված ,փորձված և արդյունավետ հեռավար ուսուցում։

Շնորհակալ եմ Ձեզ և կրթահամալիրին։

Լալա Յոլյան՝ Լիլիթ Անանյանի մայրիկ

Հեռավար ուսուցումը ինձ համար մեր դպրոցի առավելություններից է,որի համար շատ շնորհակալ եմ:Կարծում եմ,երեխաները ժամանակի հետ ավելի ինքնուրույն և կազմակերպված կկատարեն իրենց աշխատանքները,առանց ծնողի օգնության,ինչպես նաև սա միջոց է՝միշտ կապի մեջ լինելու,աշխատելու,սովորելու,ակտիվ լինելու և ստեղծագործելու։ Շնորհակալ եմ։

Շահանե Չիկովանի՝ Դանիելա Խուդոյանի մայրիկ

Բարև Ձեզ ընկեր Անահիտ ջան, կարծիքս դրական է, բայց շատ դժվար գործընթաց է ինձ համար, քանի որ մինչև գործից գալիս եմ և ես եմ հոգնած լինում, և Կարենս չի ուզում դաս անել: Բայց անխոս շատ լավ է:

Մարգարիտա Ալոյան՝ Կարեն Պողոսյանի մայրիկ

Հեռավար ուսուցոմը շատ եմ կարևորում։ Իմ կարծիքով, դա շատ ճիշտ մոտեցոմ է, քանի որ  այդ կերպ երեխան իր սովորածը ոչ միայն չի մոռանում, այլ նաև տանը եղած ժամանակ նույնպես  նոր գիտելիք է ստանում:  Շատ շնորհակալ եմ, որ համբերատար պատասխանոմ եք մեր հարցերին մեր սիրելի ընկեր Անահիտ:

Տաթև Գալստյան՝ Նատալի Գալստյանի մայրիկ

Հարգելի Անահիտ, որախ եմ, որ առցանց ուսուցմամբ առանձնանում ենք մյուս դպրոցներից։ Վստահ եմ, որ այն ինչ մենք համատեղ հիմա անում ենք, շատ շուտով մյուսները պետք է փորձեն կրկնել, որովհետև շարժվում ենք շատ ճիշտ ուղղությամբ։ Շատ ծնողների համար դժվար է կազմակերպել այս ամենը աշխատանքից հետո, քանի որ երեխաները դեռ չեն կարողանում մենակ աշխատել, բայց արժե չարչարվել մի քիչ հանուն մեր երեխաների համար, մինրև նրանք ինքնուրույն կսկսեն աշխատել։

Շնորհակալություն։

Սոնա Ժամկոչյան՝ Հարություն Պետրոսյանի մայրիկ

 

 

Ծնողական սեմինար-հավաք

img_20191011_0948234437416563000065903.jpgՀարգելի ծնող, ս/թ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 16:00 — 17:00-ը, հրավիրում ենք Արևելյան դպրոց-պարտեզ՝ մասնակցելու ծնողական սեմինար-հավաքին:

Օրակարգում՝

  • Ուսումնական գործունեության ամփոփում /համակարգչային ծրագրեր, խնդիրներ/
  • Օտար լեզուներ
  • «Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագիծ. նախապատրաստական աշխատանքներ
  • Ուսումնական արձակուրդ /հոկտեմբերի 28 —  նոյեմբերի 1/. «Ուսումնական աշուն» նախագծեր
  • Այլ (հարց ու պատասխան)

Խնդրում եմ չուշանալ, չբացակայել: Մասնակցել սկզբից մինչև ավարտը:

Ծնողական սեմինարի կազմակերպման կարգ

Սեմինարին հրավիրված բոլոր ծնողների և ծրագրի ղեկավարի որոշած դասավանդողների ներկայությունը պարտադիր է: Մասնակիցներին գրանցում է դասարանի ղեկավարը: Բացակայելու մասին ծնողները նախօրոք գրավոր տեղեկացնում են ծրագրի ղեկավարին։ Բացակա ծնողները անպայման ծանոթանում են սեմինարի նյութերին և արձագանքում են դրանց։ Սեմինարին ծնողի պարբերական բացակայությունը կարող է լինել ուսումնառության պայմանագրի լուծման հիմք:

Ծնողական սեմինար-հավաք

Հարգելի ծնող, ս/թ օգոստոսի 29-ին՝ ժամը 10:30 — 12:00-ը, հրավիրում ենք Արևելյան դպրոց-պարտեզ՝ մասնակցելու ծնողական սեմինար-հավաքին:

Օրակարգում՝

Խնդրում եմ չուշանալ, չբացակայել: Մասնակցել սկզբից մինչև ավարտը:

Հանդիպումից առաջ ծանոթանալ օրակարգում հրապարակված նյութերի բովանդակությանը:

Ծնողական սեմինարի կազմակերպման կարգ

Սեմինարին հրավիրված բոլոր ծնողների և ծրագրի ղեկավարի որոշած դասավանդողների ներկայությունը պարտադիր է: Մասնակիցներին գրանցում է դասարանի ղեկավարը: Բացակայելու մասին ծնողները նախօրոք գրավոր տեղեկացնում են ծրագրի ղեկավարին։ Բացակա ծնողները անպայման ծանոթանում են սեմինարի նյութերին և արձագանքում են դրանց։ Սեմինարին ծնողի պարբերական բացակայությունը կարող է լինել ուսումնառության պայմանագրի լուծման հիմք: