Design a site like this with WordPress.com
Get started

Տարեդարձ է այսօր

img_20200917_0909055823454696570501386.jpg

Սեպտեմբերի 30-ը մեր Էվելինայի ծննդյան տարեդարձն է: Շնորհավորում ենք, գեղեցկուհի, մաղթում ենք ժպիտներ ու ուրախ մանկություն:

Ծննդյան տարեդարձ

thumbnail_Image (12)Այսօր սեպտեմբերի 25-ն է: Զույգ եղբայրներ Միքայել և Ռաֆայել Նազարյանների ծննդյան տարեդարձն է:

Շնորհավորում ենք մեր սիրելի Միքայելին ու Ռաֆայելին, մաղթում ենք արևոտ, ուրախ օրեր, շատ նվերներ:

Ծննդյան տարեդարձ

73533055_2658734214179443_6032242813742088192_nՍեպտեմբերի 19-ը Նարե Ղազարյանի ծննդյան օրն է:

Սիրելի՛ Նարե, մեր ժպտերեսիկ, շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ, մաղթում ենք արևոտ ու գունավոր օրեր:

Տոն օր՝ լի գույնով ու խինդով

Այսօր սեպտեմբերի 3-ն է, օրը տոնական էր ու շատ սպասված։ Փոքր խմբով հանդիպեցինք Արևելյան դպրոցի բացօթյա ուսումնական տարածքում՝ երգեցինք, պարեցինք, ողջունեցինք միմյանց ու շնորհավորեցինք մեր ընկերոջ՝ Վարդան Ղարագյոզյանի ծննդյան տարեդարձը։

Ծննդյան տարեդարձ

Այսօր Հայկ Դանիելյանի ծննդյան տարեդարձն է: Օրվա շնորհավորանքներն ու բարեմաղթանքները քոնն են, Հայկ ջան:

This slideshow requires JavaScript.

Ծննդյան տարեդարձ

img_20200120_102539468667949087535759.jpgՀունվարի 20-ը Արթուր Խալաթյանի ծննդյան տարեդարձն է։ Արթուր ջան, շնորհավորում ենք ու մաղթում ենք ուրախ մանկություն ու լիքը ժպիտներ։

Ձոն խաղողի, գինու և գեղեցիկ դպրության

img_20191116_1137103568496326033572992.jpgՆոյեմբերի 16-ը սեբաստացիական հյուրընկալ տանիքի տակ էր հավաքել սեբաստացի սովորողներին, ծնողներին, ուսուցիչներին: Համեղ հարիսան, սովորողների ձեռքով պատրաստված թթուն, գինին, տոնական երգն ու պարը, ժպիտներն ու իսկական ընկերությունն  օրը դարձրին տոնական: Շնորհավոր տոնդ, 30 տարեկան կրթահամալիր:

Ծննդյան տարեդարձ

Այսօր Միքայելի եւ Ռաֆայելի ծննդյան տարեդարձն է, շնորհավորում ենք զույգ եղբայրներին ու մաղթում ենք ուրախ, անհոգ ու պայծառ մանկություն` լի գույներով ու ժպիտներով:

Տարեդարձ է այսօր

img_20190903_123735-14549952763220222860.jpgԱյսօր՝ սեպտեմբերի 3-ին, Վարդան Ղարագյոզյանի ծննդյան տարեդարձն էր: Վարդանը դարձավ 6 տարեկան: Բոլորս շնորհավորում ենք Վարդանին ու օրվա գույները, ժպիտները, ծափերը նվիրում ենք նրան՝ մաղթելով ուրախ, անհոգ ու պայծառ օրեր:

Կոմիտասյան այս երաժշտական կատարումը օրվա նվերն է քեզ ու բոլորիս: