Design a site like this with WordPress.com
Get started

«Ուսումնական ամառ» նախագիծ

img_20210521_1208154667876338981982886.jpgԳիրք կարդալու ամենալավ ժամանակը եկել է… Առաջարկում եմհետևյալ ցանկից  ընտրել գրքեր և ընթերցել: Կարդալուց հետո չմոռանաս պատասխանել ցանկի վերջում տրված հարցերին:

Ջաննի Ռոդարի

Աստրիդ Լինդգրեն

Էրիխ Ռասպե

Մարկ Տվեն

Լայամ Ֆրենկ Բաում

Հովհաննես Թումանյան

Ալան Ալեքսանդր Միլն

Ջեմս Գրինվուդ

Սերո Խանզանդյան

Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ գիրքը կարդալիս Շարունակել կարդալ “«Ուսումնական ամառ» նախագիծ”

Ծաղկազարդի մասին

Без названия

մաս 1-ին

Ծաղկազարդը (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային  եկեղեցական և ժողովրդական տոն է։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»:

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով,  օրհնվում են ուռենու, ձիթենու ոստերը և բաժանվում են հավատացյալներին: Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան: Այս ճյուղերով խփում էին անասուններին, որ չար աչքից հեռու լինեին, կախում էին խնոցուց, որ կաթը յուղոտ լիներ, կախում էին տան պատերից, որպեսզի տնեցիք հաջողակ լինեին: Նաև հարվածում էին միմյանց` ասելով. «Մեջքը տեղը, կամքը տեղը»: Շարունակել կարդալ “Ծաղկազարդի մասին”

Զատկական առածանի

Զատիկն ասել ա` հենց գամ, արմանաս, հենց գնամ, զարմանաս:

Կարմիր ձուն Զատկին կսազե:

Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է:

Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:

Զատիկ ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:

Զատիկը թռի, մեր կովը ծնի:

Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկն առանց ձվի չի լինի:

Զատկից հետո կարմիր հավկիթ:

Սուրբ Հարության տոն. Զատիկ

img_20210310_112716578002188934980674.jpgմաս  1-ին

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը եկեղեցու գլխավոր տոներից է: Աստծո Որդին իր արյունը հեղեց աշխարհի և մեղավոր մարդկանց փրկության համար, խաչվեց, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ:

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու  ամենասպասված տոնն է: Այն շարժվում է 35 օրերի միջև` մարտի 22 -ից մինչև ապրիլի 25 -ը:

մաս 2-րդ Շարունակել կարդալ “Սուրբ Հարության տոն. Զատիկ”

Հայկական ծիսական Ամանոր

img_20201222_132130_14145185075930425481.jpgՏոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ: Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի:

Ամանորին տոնածառ են զարդարում, որը  Կենաց ծառն է: Կենաց, ասել է թե` կյանքի ծառը, որը ցույց է տալիս  կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք: Շարունակել կարդալ “Հայկական ծիսական Ամանոր”

«Ես կարդում եմ…» նախագիծը ընտանեկան դպրոցում

«Ես կարդում եմ…» ընտանեկան նախագծի շրջանակում ընտանեկան դպրոցի սովորողները կարդում ու ներկայացնում են: Նատալի Գալստյանը ընթերցել է Ղազարոս Աղայանի հեքիաթները ու այս տեսանյութում պատմում-ներկայացնում է:

«Ես կարդում եմ…»

thumbnail_Image (4)«Ես կարդում եմ…» նախագծի շրջանակում սովորողն ընթերցանության նյութն ընտրում է իր ցանկությամբ և ամառային ճամբարի ընթացքում ընթերցում է, իսկ ավարտելիս ներկայացնում է տեսանյութ:

Լիլիթ Անանյան՝ Գրիմ եղբայրներ «Թզուկներն ու կոշկակարը»

Հարություն Պետրոսյան՝ Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ»

Նարինե Վիրաբյան՝ Ժասմին Հայրապետյան «Սուպեր Նռանե»

Նատալի Գալստյան՝ Ղազարոս Աղայան «Հեքիաթներ»

Ռաֆայել Նազարյան՝ Ռ. Կիպլինգ  «Մաուգլի»

Դանիելա Խուդոյան՝ Պամելա Թրևրս  «Մերի Փոփինս»

Միքայել Նազարյան՝ Գրիմ եղբայրներ  «Գորտը»

Մուշեղ Կայայան՝ Ջաննի Ռոդարի  «Թե ինչպես Ալիչեն ծովն ընկավ», «Երիտասարդ խեցգետինը»

Ռուզաննա Դանիելյան՝ Ջաննի Ռոդարի  «Շների երկիրը»

Վարդան Ղարագյոզյան՝ Ջաննի Ռոդարի  «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»

 

 

Ալիսա Գլորիկի նոր արկածները

գնդակ ու հեծանիվ Ջաննի Ռոդարիի «Ալիսա Գլորիկը» ընթերցելուց հետո սովորողները հորինել են նոր շարունակություններ «Ալիսա Գլորիկի նոր արկածները» վերնագրով: Ալիսա Գլորիկի նոր արկածային պատմությունների մասին կարդացեք ստորև:

***

Մի անգամ Ալիսա Գլորիկը պատուհանից դուրս նայելիս գլորվեց և ընկավ պատուհանից դուրս։ Նա հայտնվեց տան հետևի բակում, այնտեղ այնքան գեղեցիկ էր, այնքան շատ ծաղիկներ կային, խատուտիկներ ու վարդեր, որ Ալիսան չէր էլ ցանկանում, որ իրեն գտնեն։ Նա ուզում էր ապրել պարտեզում՝ խոտերի մեջ, երբ հանկարծ մի մեծ մեղու սկսեց բզզալով պտտվել նրա գլխավերևում։ Ալիսան շատ վախեցավ և գլորվելով հասավ մինչև տան դուռը։ Այնտեղ նրան շուտով գտան ու ներս տարան։ Ալիսա հասկացավ, որ տանից լավ տեղ չկա։

Մարի Եղիազարովա

*** Շարունակել կարդալ “Ալիսա Գլորիկի նոր արկածները”

Ոչ մի բանից պատմություններ

Մկնիկի բույնը—ՆարեՋաննի Ռոդարիի «Ոչ մի բանից մարդուկը»  ընթերցելուց հետո սովորողները հորինել են պատմություններ ոչ մի բանի մասին:

Մարի Եղիազարովա «Ճանապարհ, որը ոչ մի տեղ չէր տանում»

Ստանիսլավ Հայրիյան «Ոչ մի բանից տնակը»

Ստանիսլավ Հայրիյան «Ճանապարհ, որը ոչ մի տեղ չէր տանում»

Վարդան Ղարագյոզյան «Ոչ մի բանից քամին» Շարունակել կարդալ “Ոչ մի բանից պատմություններ”

Ճանապարհ, որը ոչ մի տեղ չէր տանում

Մի շատ տարօրինակ ճանապարհ կար: Ոչ ոք դրանից գլուխ չէր հանում, որովհետև այն ոչ մի տեղ չէր տանում: Բայց շատ գեղեցիկ էր, ճանապարհը զարդարված էր գեղեցիկ ծաղիկներով և ծառերով։ Նրանով կարող էիր անվերջ զբոսնել։