«Ուսումնական գարուն» նախագծի շրջանակում Դավիթ Արզումանյանը ռադիո «Ընկերության» եթերում պատմում է Զատկի տոնի մասին
Category: Դավիթ Արզումանյան
«Ռադիոհորինուկներ». փաթեթ # 1
«Ընկերություն» ռադիոյի եթերում նոր հավելված է՝ «Ռադիոհորինուկները», որի ընթացքում ընտանեկան դպրոցները ներկայացնումմ են սովորողի հորինուկները:
Եթերում Դավիթ Արզումանյանն ու Արզումանյանների ընտանեկան դպրոցն է:
Եթերում Մարի Եղիազարովան ու Եղիազարովների ընտանեկան դպրոցն է:
Եթերում Նարե Ղազարյանն ու Ղազարյանների ընտանեկան դպրոցն է:
Ընտանեկան դպրոցի իմ օրագիրը
Ես Դավիթ Արզումանյանն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 2-3 դասարանում: Պատմելու եմ իմ ընտանեկան դպրոցի մասին: Իմ ընտանեկան դպրոցը հետաքրքիր է:
Մայրիկս որակի ինժեներ է։ Այս օրերին ծանրաբերնված աշխատում է տնից և մեզ հետ դաս է անում։ Հայրիկս ծրագրավորող է և նույնպես աշխատում է տանը։ Մենք միասին մարզվում ենք։ Եղբայրս սովորում է Արևելյան դպրոցի 4-3 դասարանում և օգնում է ինձ, երբ մայրիկս շատ զբաղված է լինում։
Այս շաբաթ ես մասնակցել եմ «Զատիկ» նախագծին և իմ եղբոր հետ պատրաստել եմ զատկական փլավ։
Մասնակցել եմ մայրենիի ֆլեշմոբին։ Շարունակել կարդալ “Ընտանեկան դպրոցի իմ օրագիրը”
Զատկական խոհանոց
Դավիթ Արզումանյանն ու իր եղբայրը պատրաստում են չամիչով ու բրնձով փլավ:
Գարուն աղջիկը
Գարունը շատ գեղեցիկ է: Նա նման է գեղեցիկ աղջկա: Երբ ծառերը սկսում են ծաղկել, աղջիկը ավելի է գեղեցկանում:
Հորինում են հանելուկներ. մաս 2
***
Ինքը լույս չունի,
Բայց լուսավորում է մեզ,
Արևի ընկերն է նա,
Գիշերվա մեր ընկերն է նա։
Հարություն Պետրոսյան
***
Այն ի՞նչն է, ի՞նչը,
Ապրում է արևի հետ,
Բայց նրան չի տեսնում,
Սիրում է գիշեր ու խավար։
Նարինե Վիրաբյան
***
Այն ի՞նչն է, այն ի՞նչը,
Երբ մթնում է,
Գիշերը շատ լուսավոր է դառնում
Նատալի Գալստյան
Այն ի՞նչն է,
Որտեղ կյանք չկա։
Նարե Ղազարյան
Այն ի՞նչն է, ի՞նչը, լույս է տալիս գիշերով, կլոր-կլոր թշերով։
Այն ի՞նչն է, ի՞նչը, դուրս է գալիս գիշերով, թաքնվում է ցերեկով։
Այն ի՞նչն է, ի՞նչը, մերթ դեղին է, մերթ ՝ սպիտակ, մերթ կլոր է, մերթ՝ կիսատ։
Մարի Եղիազարովա
Պատրաստում եմ շրխկան
Դավիթ Արզումանյանը պատրաստում է շրխկան:
Գարնանային պատկերասրահ
Գարնան անձնագիրը
Անունը՝ Գարուն
Ազգանունը՝ Ծաղկանյան
Ծնվել է մարտի 1-ին:
Ապրում է Երկիր մոլորակում:
Սիրում է ծաղկել:
Չի սիրում չորանալ:
Երազում է թռչել:
Բարեկենդանյան դիմակներ ու դիմակների անձնագրեր
Բարեկենդանի տոնի մասին զրուցելուց հետո սովորողների հետ միասին ստեղծեցինք այլընտրանքային դիմակներ, որոնք անհամաչափություններ ունեին: Սովորողները թղթե ափսեների վրա ուրվագծել են դիմակը, այնուհետև ջրաներկերով ներկել են դրանք: Դեմքի դետալները հիմնականում երկրաչափական պատկերներն էին, որոնք անհամաչափությամբ էին կիրառվել: Չորանալուց հետո ամրացրել են փայտիկներին:
Դիմակները ստեղծելուց հետո կազմվել են դրանց անձնագրերը:
Մաթեմատիկոս Թվիկյան
Մաթեմատիկոս Թվիկյանն ապրում է նարինջների աշխարհում: Սիրում է նարինջ, չի սիրում խնձոր: Բարեկենդանին տոնին պարում է:
Դավիթ Արզումանյան
Խուճուճ Խուճուճյան
Խուճուճ Խուճուճյանն ապրում է խնձորների աշխարհում: Սիրում է խնձոր, չի սիրում պատ: Բարեկենդանի տոնին պարում է:
Կարեն Պողոսյան
Շրջան Մթերայան
Շրջան Մթերայանն ապրում է անտառում: Սիրում է պարել: Չի սիրում խաղալ: Բարեկենդանի տոնին պարելու է:
Նարինե Վիրաբյան
Շրջան Խուճուճյան
Շրջան Խուճուճյանն ապրում է անտառում: Սիրում է խաղալ, չի սիրում պարել: Բարեկենդանի տոնին լուսանկարվելու է:
Հարություն Պետրոսյան
Ժպտերեսիկ Խուճուճիկյան
Ժպտերեսիկ Խուճուճիկյանն ապրում է դիմակների աշխարհում: Սիրում է Բարեկենդանին: Չի սիրում խփել: Բարեկենդանի տոնին ուրախանալու է:
Նարե Ղազարյան
Սիրունիկ Դիմակյան
Սիրունիկ Դիմակյանն ապրում է Երևանում: Սիրում է ընկերների հետ խաղալ: Բարեկենդանի տոնին խաղալու է:
Ռուզաննա Դանիելյան
Թագավոր Թագավորյան
Թագավոր Թագավորյանն ապրում է բնության մեջ: Սիրում է թիթեռներին: Չի սիրում աղբանոցները: Բարեկենդանի տոնին ուրախանալու է:
Լիլիթ Անանյան
Ժու Խուճուճյան
Ժու Խուճուճյանն ապրում է նարինջների աշխարհում: Սիրում է մտածել, չի սիրում խաղալ: Բարեկենդանի տոնին պարելու է:
Վարդան Ղարագյոզյան
Արքա Խուճուճյան
Արքա Խուճուճյանն ապրում է Երևանում: Սիրում է ֆուտբոլ, չի սիրում քնել: Բարեկենդանի տոնին փայլելու է:
Ստանիսլավ Հայրիյան