Design a site like this with WordPress.com
Get started

Սասունցի Դավիթ. քանդակ Ալեն Բալայանից

Նիդերլանդներ, Հաագա

Հեռավար ուսուցման սովորող Ալեն Բալայանը մասնակցում է «Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության փառատոնին: Քանդակել է Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին ու Սասունցի Դավթին:

«Ուսումնական ամառ» նախագծային առաջադրանքների փաթեթ

img_20200310_1321011010620725785438595.jpgՍիրելի՛ սովորող, ջերմ ու արևոտ ամառ է: Դու շարունակում ես մնալ տանը, ընտանիքիդ հետ: Իհարկե, առողջությունը կարևոր է, ու պետք է հետևել առողջության պահպանման բոլոր կանոններին: Փորձել եմ հետաքրքիր աշխատանքներ առաջարկել քեզ, որպեսզի ամառդ ուսումնական ու հետաքրքիր լինի: 

Բակում կամ տանը  շատ խաղա՛, մարզի՛ր մարմինդ ու միտքդ, կոփվի՛ր, վայելի՛ր  մաքուր օդը, արևը, ջուրն ու մրգերը: Ամեն օր կարդա՛, հաճախ երազի՛ր: Ընտանիքիդ հետ ճամփորդի՛ր, նոր բաներ սովորի՛ր ու սովորեցրո՛ւ:  

Քեզ մաղթում եմ առողջ, ուրախ ու ուսումնական ամառ: 

Հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին առաջարկում եմ աշխատել այս նախագծային փաթեթներով: Աշխատանքներդ, պատումներդ, տեսանյութերդ ուղարկի՛ր իմ էլեկտրոնային փոստին:

Նախագծային ուղղությունները՝

Շարունակվող նախագծեր՝

Հետաքրքիր փաստեր մեղուների մասին

thumbnail_IMG_20200619_214608«Պզպզան մեղվանոց» ամառային ուրախ նախագիծ

Ռուզաննա Դանիելյանը մեղուների մասին հետաքրքիր փաստեր է ներկայացնում:

«Ուսումնական մեղվանոց» ուրախ նախագիծ

bbb_47Նախագծի հիմքը՝ «Ուսումնական մեղվանոց» նախագիծը

Նախագծի նպատակը՝

Մասնակցել «Ուսումնական մեղվանոց» նախագծին

Նախագծի խնդիրները՝

  • մեղուների մասին տեղեկությունների ձեռքբերում.
  • լեզվական ու ստեղծագործական աշխատանքների իրականացմամբ զարգացնել ստեղծագործական մտածողությունը.
  • այցելել մեղվանոց, յուրացնել ու պահպանել անվտանգության կանոնները.
  • ստեղծել ուսումնական փաթեթներ. տեսանյութեր, ռադիոնյութեր…:

Շարունակել կարդալ “«Ուսումնական մեղվանոց» ուրախ նախագիծ”

«Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության փառատոն

sasunci-davit2020թ. հունիսի 15-ին սկսվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամենամյա բաց  քանդակագործության փառատոնը՝  Սասնալանջ կամ Մհերի դուռ. քանդակագործների ստեղծագործական հավաքը։

Կրթահամալիրում կազմակերպվող հեռավար-առցանց ընտանեկան դպրոցներում «Սասնա ծռեր» էպոսը դառնում է ուսումնասիրության և ինքնաբացահայտման հաջողված նախագիծ:

Մասնակիցները՝ գործող արվեստագետներ, մասնագիտական ուսումնական հաստատությունների նկարիչ, տեխնոլոգ ուսուցիչներ, դասախոսներ, կրթահամալիրի, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ՝ սովորողներ, ուսանողներ, ընտանիքներ։

Քանդակագործ-ստեղծագործողները կարող են օգտագործել բոլոր տեսակի նյութերը՝ քար, մետաղ, փայտ, որմնանկար, ջրավազան, շատրվան, կանաչ թումբ…. Շարունակել կարդալ “«Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության փառատոն”

Ուսումնական չորրորդ շրջանի ամփոփում

thumbnail_NATALIՄայիսի 25-ից հունիսի 5 ուսումնական ճամբարի աշխատակարգ

Հունիսի 8-12. պլեներային նախագծեր

Իրականացված նախագծեր՝

Պլեներային հայտեր

գնդակ ու հեծանիվՎլոգերություն, կինո-ֆոտ

Հայտեր

«Խոշորացույց» TV. ընտանեկան դպրոցներ

Մարի Եղիազարովա և ընտանեկան դպրոց «Մարզվում ենք ու սովորում անգլերեն » # 1, «Մարզվում ենք ու սովորում անգլերեն» # 2

Նարե Ղազարյան և  ընտանեկան դպրոց  «Բնագիտական փորձեր»

Մուշեղ Կայայան և ընտանեկան դպրոց «Գաղտնի սնդուկ» # 1 «Գաղտնի սնդուկ» # 2, «Գաղտնի սնդուկ» # 3

«Սասնա ծռեր», այլ ընթերցողական նախագծեր 

Հայտեր

«Ես կարդում եմ…» ընթերցողական նախագծեր

Թատրեական փառատոն

Հայտեր

Անանյաններ. ընտանեկան թատրոն

Ռադիո «Ընկերություն». «Ռադիոհորինուկներ» հավելված