«Իմ անունը» ընտանեկան նախագծի շրջանակում սովորողն ու իր ընտանիքը ներկայացնում են սովորողի անվան նշանակությունը, ծագումնաբանությունը, անվանակոչման պատմությունը:
Category: Ավետ Ամիրյան
Ընտանեկան նախագիծ «Իմ անունը. Ավետ»
Ավետ Ամիրյանն ու ընտանեկան դպրոցը ներկայացնում են «Իմ անունը» նախագիծը ռադիոհաղորդման տեսքով:
«Ռադիոհորինուկներ». փաթեթ # 4
«Ընկերություն» ռադիոյի եթերում նոր հավելված է՝ «Ռադիոհորինուկները», որի ընթացքում ընտանեկան դպրոցները ներկայացնում են սովորողի հորինուկները:
Եթերում Նարինե Վիրաբյանն ու Վիրաբյանների ընտանեկան դպրոցն է:
Եթերում Ավետ Ամիրյանն ու Ամիրյանների ընտանեկան դպրոցն է:
Եթերում Ռուզաննա Դանիելյանն ու Դանիելյանների ընտանեկան դպրոցն է:
Երևակայական երկխոսություններ
Ռոդարիական հնարքների միջոցով սովորողները կազմել են երևակայական երկխոսություններ, նկարել են հերոսներին: Կարդանք ու ծիծաղենք միասին:
Պաղպաղակի ու քթի երկխոսությունը
Քիթը հարցրեց.
-Ա՛յ, պաղպաղակ, ինչո՞ւ ես հալչում:
Պաղպաղակը պատասխանեց.
-Արևն ինձ շատ է ջերմացրել:
Նատալի Գալստյան
Անձրևը և երեխան
Երեխան ասաց անձրևին․
-Անձրև՛, անձրև՛, ինչո՞ւ ես թափվում։
Անձրևն ասաց․
-Ես վաղուց դուրս չեմ եկել իմ տանից և այսօր որոշեցի դուրս գալ։
-Բայց երբ դու դուրս ես գալիս, ես չեմ կարողանում խաղալ դրսում։
-Իսկ դու տաք հագնվի՛ր, վերցրո՛ւ անձրևանոցը և իջիր բակ՝ միասին խաղանք։
Այսպես երեխան ու անձրևը դարձան ընկերներ։
Նարե Ղազարյան
Թավայի ու սառնարանի երկխոսությունը Շարունակել կարդալ “Երևակայական երկխոսություններ”
Իմ ուղերձը ընկերոջս
Ապրիլի 7-ին մեր սիրելի ընկերը՝ Անրի Ղազարյանը, բարձր ջերմությամբ տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Թեստավորել են, բայց դեռ թեստի պատասխանը հայտնի չէ: Այս պահին Անրին չի ջերմում, իրեն լավ է զգում:
Մեր դասարանական թիմը տեսաուղերձների, նամակների, համատեղ լուսանկարների միջոցով իր աջակցությունն ու սերն է փոխանցում Անրիին՝ մաղթելով առողջություն, շուտափույթ ապաքինում ու թեստի բացասական պատասխան:
Հանելուկներ
Հորինում է Ավետ Ամիրյանը:
Իմ մայրիկը
Գարնան անձնագիրը
Անունը՝ Գարուն
Ազգանունը՝ Մարտապրիլմայիսունի
Ծնվել է մարտի 1-ին:
Ապրում է դրսում և մեր հոգիներում:
Սիրում է ծաղկել:
Չի սիրում ցուրտ:
Երազում է երգել:
Պատրաստում եմ շրխկան
Ավետ Ամիրյանը շրխկան է պատրաստում:
Կորոնավիրուսից պաշտպանվելու մասին
Ավետ Ամիրյանը պատմում է, թե ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից: