Design a site like this with WordPress.com
Get started

Նոյեմբերի 2-6-ի աշխատակարգ

նոյեմբերի 2-6

Դասավանդողի աշխատաժամանակ. նոյեմբեր 2020

Աշխատանքային ուղղությունները՝

  1. «Ուսումնական աշուն» ընտանեկան նախագծերի համակարգում-հրապարակում.
  2. Սովորողների անհատական բլոգների բարելավման աշխատանքներ.
  3. «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5-6 տարեկանների ղեկավարների լաբորատորիայի աշխատանքների համակարգում.
  4. Micrososft Teams առցանց հարթակում սեմինարներ 5-6 տարեկանների դասվարների հետ.
  5. Ինքնակրթության նախագծեր՝
  • «Ուսումնական մեղվանոց» նախագծային փաթեթի մշակում-ամբողջացում.
  • Դպիրյան վերլուծական հոդվածի մեկնարկ ամառային ընտանեկան դպրոցների մասին
  • «Դպիրի» ընթերցում

«Ուսումնական աշուն»-ը ընտանեկան Թթուդրեքով

img_20201012_1344007897340936903307983.jpgնոյեմբերի 2-6

Ընտանեկան Թթուդրեք

Սիրելի՛ սովորող, առաջարկում եմ այս օրերին իրականցնել «Ընտանեկան Թթուրեք» նախագիծը:

# 1

Հարցազրույցի միջոցով ընտանիքիդ անդամներից կարող ես իմանալ, թե ինչու և ինչպես են թթու դնում,ինչ հետաքրքիր տեղեկություններ, պատմություններ, առած-ասացվածքներ կամ օրհնանքներ գիտեն թթվի մասին Զրույցը կարող ես ձայնագրել հեռախոսի Диктофон հավելվածով: Այն կարող ես ուղարկել իմ էլփոստին:

# 2

Կարող ես գնացուցակ պատրաստել, կատարել գնումներ, դրա մասին պատմող փոքրիկ տեսաֆիլմ պատրաստել, հրապարակել Youtube-ում, հղումն ուղարկել իմ էլփոստին:

# 3

Թթուդրեք, աղաջրի պատրաստում: Չմոռանաս գոգնոցի ու խոհանոցային գլխարկի մասին:

# 4

Բանջարեղենային հետաքրքիր կերպար-հերոսներ կարող ես պատրաստել ու հեքիաթ հորինել: Այն կարող ես տեսագրել, հրապարակել Youtube-ում, հղումն ուղարկել իմ էլփոստին:

# 5

«Թթու բացիկ» կարող ես պատրաստել Paint նկարչական խմբագրով, կարող ես մուտքագրել առած-ասացվածքներ, օրհնանքներ: Նկարն ուղարկի՛ր իմ էլփոստին:

# 6

«Թթվի գովազդ» կարող ես պատրաստել: Այն կարող ես տեսագրել, հրապարակել Youtube-ում, հղումն ուղարկել իմ էլփոստին:

Թթուդրեք. առաջադրանքների փաթեթ

Ընտանեկան հեռավար-առցանց ինքնակրթության դպրոցներ. հոկտեմբերի 15-30-ի ամփոփում

img_20201006_1328472086461809207251148.jpg

Դասավանդողի աշխատաժամանակ. հոկտեմբեր 2020

Թագավարակի մեծացող թվերով պայմանավորված՝ կրթահամալիրում առկա ուսուցմանը փոխարինեց հեռավար-առցանց ուսուցումը, որպես ընտանեկան կրթության, ինքնակրթության միջավայր-հարթակներ: Հոկտեմբերի 15-16-ի, 19-30-ի աշխատանքային նախագծերը հրապարակվում են բլոգում, էլփոստի միջոցով ուղարկվել են սովորողներին:  Microsoft Teams  առցանց հարթակում սովորողների տարբեր խմբերի, ուսուցիչների հետ կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ: Երկշաբաթյա հանդիպումների ժամանակացույցը հրապարակված է բլոգում:

Այս ընթացքում ամփոփվել է «Կոմիտասյան օրեր» նախագիծը, ընթացքի մեջ է «Խնկոյանական օրեր» նախագիծը: Այս նախագծի շրջանակում սովորողները ընթերցել են Ա. Խնկոյանի «Ճպուռն ու մրջյունը», քննարկել են առակը, նամակներ են գրել ճպուռին ու մրջյունին, որոնք հրապարակված են սովորողների անհատական բլոգներում: Ընթերցել ու հետաքրքիր տեղեկություններ են իմացել ճպուռների ու մրջյունների մասին:

Մեկնարկել է ու շարունակվում է «Ես եմ… I am … Я…» եռալեզու ընտանեկան նախագիծը: Սովորողների պատումները հրապարակվում են իրենց անհատական բլոգներում:

Աշխատանքները սովորողների անհատական բլոգներում են:

Նատալի Գալստյանի բլոգ

Նարինե Վիրաբյանի բլոգ

Հարություն Պետրոսյանի բլոգ

Ռուզաննա Դանիելյանի բլոգ

Դավիթ Արզումանյանի բլոգ

Մուշեղ Կայայանի բլոգ

Լիլիթ Անանյանի բլոգ

Կարեն Պողոսյանի բլոգ Շարունակել կարդալ “Ընտանեկան հեռավար-առցանց ինքնակրթության դպրոցներ. հոկտեմբերի 15-30-ի ամփոփում”

Ընտանեկան հեռավար (առցանց) ինքնակրթության դպրոց. հոկտեմբերի 19-30

img_20201012_1351175617511674575331923.jpgԸնտանեկան հեռավար-առցանց ինքնակրթության դպրոց

հոկտեմբերի 19-30

M Teams առցանց հարթակում հանդիպումների ժամանակացույց

Ընթացիկ ուսումնական նախագիծ՝ Շարունակել կարդալ “Ընտանեկան հեռավար (առցանց) ինքնակրթության դպրոց. հոկտեմբերի 19-30”

M Teams առցանց հարթակում հանդիպումների ժամանակացույց

հոկտեմբերի 19-30

Առաջին խումբ

Հայկ Դանիելյան, Կարեն Պողոսյան, Նատալի Գալստյան, Ստանիսլավ Հայրիյան, Լիլիթ Անանյան, Վարդան Ղարագյոզյան, Մուշեղ Կայայան, Նարե Ղազարյան, Արթուր Խալաթյան, Ավետ Ամիրյան, Նարեկ Հովհաննիսյան:

Երկրորդ խումբ

Ռաֆայել Նազարյան, Միքայել Նազարյան, Դանիելա Խուդոյան, Դավիթ Արզումանյան, Մարի Եղիազարովա, Նարինե Վիրաբյան, Էվելինա Մնացականյան, Անրի Ղազարյան, Ռուզաննա Դանիելյան, Հարություն Պետրոսյան, Սամանտա Մարտիրոսյան, Աննա Շահնազարյան:

երկուշաբթի

  • Առաջին խումբ՝ ժամը 9:30-10:10, մուտքը՝ հղումով
  • Երկրորդ խումբ՝ ժամը 10:20-11:00, մուտքը՝ հղումով

երեքշաբթի

  • երգ` միասնական՝ ժամը՝  12:00-12:20, մուտքը՝ հղումով
  • անգլերեն՝ միասնական՝ ժամը՝ 14:00-14:40, մուտքը՝ հղումով

չորեքշաբթի

  • Առաջին խումբ՝ ժամը 9:30-10:10, մուտքը՝ հղումով
  • Երկրորդ խումբ՝ ժամը 10:20-11:00, մուտքը՝ հղումով

հինգշաբթի

  • Մաթեմատիկա՝ միասնական խմբով, ժամը 9:30-10:30, մուտքը՝ հղումով

ռուսերեն երկու խմբով

  • Առաջին խումբ՝ ժամը 14:00-14:30, մուտքը՝ հղումով
  • Երկրորդ խումբ՝ ժամը 14:30-15:00, մուտքը՝ հղումով

երկուշաբթի, 26-ը հոկտեմբերի

  • Միասնական խմբով, ժամը՝  9:30-10:30, մուտքը՝ հղումով 

երեքշաբթի, 27-ը հոկտեմբերի

չորեքշաբթի, 28-ը հոկտեմբերի

  • Միասնական խմբով՝ ժամը 9:30-10:30, մուտքը՝ հղումով

հինգշաբթի, 29-ը հոկտեմբերի

  • Միասնական խմբով, ժամը` 9:30-10:30, մուտքը՝ հղումով
  • Շախմատ, միասնական խմբով, ժամը 12:45-13:15, մուտքը՝ հղումով

ուրբաթ, 30-ը հոկտեմբերի

  • ռուսերեն, 1-ին խումբ, ժամը՝ 10:30-11:00, մուտքը՝ հղումով
  • ռուսերեն, 2-րդ խումբ, ժամը՝ 11:00-11:30, մուտքը՝ հղումով

Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում. 15.10-16.10

img_20201012_1350192621448201249577956.jpgՈւսումնական նախագծերը՝

  • «Կոմիտասյան օրեր» 
  • «Խնկոյանական օրեր»

հոկտեմբերի 15-16

 

Օգոստոսյան հանդիպումների ժամանակացույց M Teams հարթակում

img_20200731_1025261135032637657754149.jpgՍիրելի սովորողներ, ներկայացնում եմ օգոստոսյան առցանց հանդիպումների ժամանակացույցը։ Այս առցանց հանդիպումների ընթացքում կանդրադառնանք  բլոգավարությանը, կնախապատրաստվենք նոր ուսումնական տարվան։

Նոր բլոգներ https://edublogs.org/ հարթակում

«Ուսումնական ամառ» նախագծային առաջադրանքների փաթեթ

  • օգոստոսի 20՝ ժամը 13։30-ից
  • օգոստոսի 22՝ ժամը 13։30-ից
  • օգոստոսի  23՝ ժամը 17։00-ից
  • օգոստոսի 24՝  ժամը   18։30-ից
  • օգոստոսի 28՝ ժամը 18։30-ից
  • օգոստոսի 29՝ ժամը  14։30-ից
  • օգոստոսի 30՝ ժամը 13։30-ից

Սասունցի Դավիթ. քանդակ Ալեն Բալայանից

Նիդերլանդներ, Հաագա

Հեռավար ուսուցման սովորող Ալեն Բալայանը մասնակցում է «Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության փառատոնին: Քանդակել է Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին ու Սասունցի Դավթին:

Ես ամփոփում եմ ու գնահատում եմ

Հարություն Պետրոսյանն ամփոփումէ 2019-2020 ուսումնական տարին:

Մանկավարժական հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

գհկյֆդյբ;զդւգսօդիՀունիսի 23-ին կրթահամալիրի տնօրենը  հանդիպեց կրթահամալիրի մանկավարժական աշխատողների հերթական խմբի հետ: Հանդիպմանն ընդառաջ ներկայացվել է 2019-2020 ուստարվա գործունեության ամփոփումը:

Հանդիպման ընթացքում կրթահամալիրի տնօրենը առաջարկեց քննարկել 1-3-րդ դասարանի դասվարին ներկայացվող պահանջները, դրանց համապատասխանությունը մեր ունեցած, ձեռք բերած կարողություններին ու հմտություններին: Բացի մասնագիտական գիտելիքներից կարևոր են մարզական, երաժշտական ունակությունները, դրանց կազմակերպումը:

Հաջորդիվ քննարկումը 1-3-րդ դասարանների ուսումնական պլանի քննարկումն էր. անդրադարձը խոցելի կետերին՝ մասնավորապես օտար լեզուների պարապմունքներին դասվարների պարտադիր մասնակցությանը:  Շարունակել կարդալ “Մանկավարժական հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ”