Design a site like this with WordPress.com
Get started

Թարս (տարօրինակ) հարցեր

94880106_710091356398946_6791535642321879040_nԵրբեմն հարցերն ավելի կարևոր են, քան պատասխանները: Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր»  հեքիաթը ընթերցելուց հետո սովորողները փորձել են հորինել թարս հարցեր:

  • -Ինչո՞ւ անիվը հեծանիվ ունի։
  • -Ինչո՞ւ լարը համակարգիչ ունի։
  • -Ինչո՞ւ էկրանը համակարգիչ ունի։
  • -Ինչո՞ւ ակնոցը ուսուցիչ ունի։
  • -Ինչո՞ւ ծառը այգի ունի։
  • -Ինչո՞ւ կաթը կով ունի։

Անրի Ղազարյան

  • Ինչո՞ւ շունը մեկ պոչ ունի։
  • -Ինչո՞ւ թևերն ունեն թռչյուն։
  • -Ինչո՞ւ ճուտիկն ունի թևեր, եթե նա չի կարող թռչել։

Արթուր Խալաթյան Շարունակել կարդալ “Թարս (տարօրինակ) հարցեր”

Գարուն

Սովորողները ունկնդրել են  իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ. Գարուն» երաժշտությունը և նկարել են:

 

Երևակայական երկխոսություններ

Ռոդարիական հնարքների միջոցով սովորողները կազմել են երևակայական երկխոսություններ, նկարել են հերոսներին: Կարդանք ու ծիծաղենք միասին:

Պաղպաղակի ու քթի երկխոսությունը

Безымянный (1)Քիթը հարցրեց.

-Ա՛յ, պաղպաղակ, ինչո՞ւ ես հալչում:

Պաղպաղակը պատասխանեց.

-Արևն ինձ շատ է ջերմացրել:

Նատալի Գալստյան

Անձրևը և երեխան

Անձրևը և երեխանԵրեխան ասաց անձրևին․
-Անձրև՛, անձրև՛, ինչո՞ւ ես թափվում։
Անձրևն ասաց․
-Ես վաղուց դուրս չեմ եկել իմ տանից և այսօր որոշեցի դուրս գալ։
-Բայց երբ դու դուրս ես գալիս, ես չեմ կարողանում խաղալ դրսում։
-Իսկ դու տաք հագնվի՛ր, վերցրո՛ւ անձրևանոցը և իջիր բակ՝ միասին խաղանք։

Այսպես երեխան ու անձրևը դարձան ընկերներ։

Նարե Ղազարյան

Թավայի ու սառնարանի երկխոսությունը Շարունակել կարդալ “Երևակայական երկխոսություններ”

Ղազարոս Աղայան «Կատու»

Անրի Ղազարյւանը արտասանում է Ղազարոս Աղայանի «Կատուն»:

Ընտանեկան դպրոցի իմ օրագիրը

86933483_1260902237430526_4663780522869129216_oԵս Անրի Ղազարյան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 2-3 դասարանում: Պատմելու եմ իմ ընտանեկան դպրոցի մասին: Իմ ընտանեկան դպրոցում հետաքրքիր է, բայց շատ եմ ցանկանում դպրոց գնալ, քանի որ կարոտել եմ բոլորին: Այս շաբաթ ժամանակիս մեծ մասը, գրեթե, անկողնում եմ անց կացրել, բայց մայրիկս օգնեց, որ կարողանամ դասերս կատարել: Շատ ուրախացա, որ տեսա ընկերներիս տեսաբացիկները և ես էլ իրենց համար տեսագրեցի շնորհակալական խոսք:

Հարութի տեսաուղերձը, Ռուզաննայի տեսաուղերձըՍամանտայի տեսաուղերձը, Միքայելի տեսաուղերձը, Դանիելայի տեսաուղերձը, Նարեի տեսաուղերձը, Ավետի տեսաուղերձը, Ռաֆայելի տեսաուղերձը, Մուշեղի մաղթանքը, Կարենի տեսաուղերձը, Նարինեի տեսաոուողերձը, Հայկի տեսաուղերձը, Նատալիի տեսաուղերձը և իմ շնորհակալական խոսքն ընկերներիս: Շարունակել կարդալ “Ընտանեկան դպրոցի իմ օրագիրը”

Իմ ուղերձը ընկերոջս

Ապրիլի 7-ին մեր սիրելի ընկերը՝ Անրի Ղազարյանը, բարձր ջերմությամբ տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Թեստավորել են, բայց դեռ թեստի պատասխանը հայտնի չէ: Այս պահին Անրին չի ջերմում, իրեն լավ է զգում:

Մեր դասարանական թիմը տեսաուղերձների, նամակների, համատեղ լուսանկարների միջոցով իր աջակցությունն ու սերն է փոխանցում Անրիին՝ մաղթելով առողջություն, շուտափույթ ապաքինում ու թեստի բացասական պատասխան:

Շարունակել կարդալ “Իմ ուղերձը ընկերոջս”

Հեծանիվոտ գարունը

Ինձ շատ է դուր գալիս հեծանիվ վարել: Ես մի օր հեծանիվ էի  վարում  և հանդիպեցի իմ եղբորը: Նրա անունը Արեն է: Հանդիպելուց հետո Արենի հետ գնացինք տուն:

Ես մարզվում եմ…

Անրի Ղազարյանը ներկայացնում է ամենօրյա մարզումների իր բանաձևը:

Հովհաննես Թումանյան «Ուլիկը»

Պատմում է Անրի Ղազարյանը:

Ածիկացան

«Ուսումնական գարուն» նախագծի շրջանակում Անրի Ղազարյանը ածիկ է ցանում: