«Ընկերություն» ռադիո. ամփոփում

fb_img_16241001503863342165103554660080.jpgՌադիո նախագծերը հանդիսանում են մայրենի խոսքի զարգացման բաղկացուցիչներից: Կրտսեր դպրոցում այն նպաստում է հետևյալ խնդիրների լուծմանը՝

  • բանավոր խոսքի զարգացմանը.
  • ինքնարտահայտվելու պահանջմունքի բավարարմանը.
  • ստեղծագործական երևակայության զարգացմանը.
  • տարատեսակ բարդույթների (ամաչկոտություն, վախեր…) հաղթահարմանը, ինքնավստահության ձեռքբերմանը.
  • մեդիահմտությունների զարգացմանը:

«Ընկերություն» դասարանական ռադիոն ստեղծվել է 2019 թվականի սեպտեմբերի 4-ին: Առաջին թողարկումը խորհրդանշական էր:

Ռադիոհաղորդումների տեսակներն են՝

  • օրվա լուրեր (օրվա անցուդարձի, աշխատանքների մասին պատումներ)
  • զրույց (որևէ թեմայի քննարկում)
  • հարցազրույց
  • ռադիոթատրոններ 
  • ընթերցումներ
  • այլ

Սովորողներն այս ընթացքում ստեղծել են անհատական (ընտանեկան) և խմբային (դասարանական) ռադիոհաղորդումներ:

Սկզբնական շրջանում հաղորդումները խմբային (դասարանական) էին: Աստիճանաբար ստեղծվեցին անհատական (ընտանեկան) ռադիոհաղորդումները:

Ռադիոհաղորդումները թողարկվում են որոշակի պարբերականությամբ (ամիսը մեկից երկու անգամ): Ընտանեկան ռադիոհաղորդումները հրպարակվել են փաթեթներով: Ռադիոհաղորդումների թեմաները ընթացիկ նախագծերից են բխում:

Ամբողջական փաթեթը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: