«Հակաբացիլ Կոմիտաս» + ազգային խաղեր

Հունիսմեկյան նախագիծ

  • Օրը՝ հունիսի 1
  • Տևողությունը՝ 9:30-10:40
  • Անցկացման վայրը՝ Սբ. Երրորդություն եկեղեցու հարակից բակ
  • Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի «Ընկերություն»  և «Մենք»  ջոկատներ
  • Պատասխանատուներ՝ Անահիտ Հարությունյան, Մերի Գրիգորյան

Նպատակը, խնդիրները՝

  • համագործակցային հմտությունների զարգացում.
  • քայլքի, վազքի կարողությունների ցուցադրում.
  • շարժախաղերի ժամանակ արագ կողմնորոշվելու հմտությունների զարգացում, ներկայացում.
  • անվտանգության կանոնների, հիգիենայի պահպանում.

Ծրագրում՝

Երգացանկ՝ Կոմիտասի գրառած-մշակած 10 երգ

1. Սոնա յար
2. Հո՜յ, Նազան
3. Գնացեք-տեսեք
4. Արև, արև, եկ, եկ
5. Էսօր ուրբաթ է, պաս է
6. Այբ, բեն, գիմ
6.Հե՜յ, իմ Նազան
7.Ձիուկ
9.Կաքավիկ
10. Կոտ ու կես

Ազգային խաղեր

Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Ծուղրուղու
Խումբը շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում, «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:

Մուկն ու կատուն
Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաները օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: