«Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծ-ստուգատեսը ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի իրականացվում է փետրվարիից մարտ, սակայն այն կարող է ներառված լինել նաև մյուս նախագծերում, քանի որ կրտսեր դպրոցում Թումանյանը հանդիսանում է ընթերցվող հիմնական հեղինակներից մեկը:
Նախագիծ-ստուգատեսի հիմնական նպատակն է վերջինիս ստեղծագործությունների միջոցով բացահայտել ու ճանաչել Հ. Թումանյանին: Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։
Խնդիրներն են՝
Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).
• Գրավոր խոսքի զարգացում (նամակներ գրել հեքիաթի, պատմության հերոսին, ավարտել կիսատ նախադասությունները, լրացնել նախադասության մեջ բաց թողած բառերը).
• Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը).
Մեդիահմտությունների զարգացում (ստեղծել դասարանական աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ).
• Ինքնուրույն աշխատելու հմտությունների ձևավորում.
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
• Հաղորդակցական հմտությունների զարգացում
Համագործակցային հմտությունների զարգացում (թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն)
Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, ընթերցասրահ, «Տիգրան Հայրապետյան» գրադարան, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, Թումանյանի թանգարան, ընտանիք, Ազգային պատկերասրահ:
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նեթբուք, պլանշետ, թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, նկարչական պարագաներ (ջրաներկ, գուաշ, վրձին, տարբեր տեսակի գունավոր թղթեր), այլ նյութեր (խմոր, պլաստիլին, կտորներ, կոճակներ, ժապավեններ, թափոններ):
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
գրական ստեղծագործությունների ցանկ
Նախագծային ուսուցման ընթերցարան
- Հովհաննես Թումանյան. Աղբյուրը
- Հովհաննես Թումանյան. Գարնան առավոտ
- Հովհաննես Թումանյան. Համբարձման առավոտը
- Հովհաննես Թումանյան Անխելք մարդը
- Հովհաննես Թումանյան. Շունն ու կատուն
- Հովհաննես Թումանյան. ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ
- Հովհաննես Թումանյան. Ձախորդ Փանոսը
- Հովհաննես Թումանյան. Մի կաթիլ մեղրը
- Հ. Թումանյան. Տերն ու ծառան.մաս 1
- Հ. Թումանյան.Տերն ու ծառան. մաս 2
- Կանաչ ախպեր
Գարուն
Մանուկն ու ջուրը
• Սուտլիկ որսկանը
• Կացին ախպերը
• Անբան Հուռին
• Կիկոսի մահը
• Չարի վերջը
երաժշտական, պարային ստեղծագործու
թյունների ցանկ
• Կաքավիկ
• Արև, արև, եկ, եկ
• Արև, արև, դուրս արի
• Ախ, գարուն է
• Ախ, ինչ լավ են
• Գարնան առավոտ
• Համբարձման առավոտը
• Թամզարա
• Թաշկինակներով պար
Նախագծի իրականացման ընդհանուր նկարագրություն
Թումանյանական ստեղծագործությունների յուրացում խաղային մեթոդների օգնությամբ.
Կենդանի և մեդիա ներկայացումների պատրաստում.
Ստեղծագործական (ռոդարիական) հնարքների կիրառում. Հայտնի իտալացի մանկագիր Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակյության քերականություն» գիրքը բազմաթիվ ստեղծագործական հնարքների հավաքանի է, որը կիրառելի է ոչ միայն այս նախագծի շրջանակում աշխատելիս, այլև անընդհատ: Թումանյանական ստեղծագործությունների հետ աշխատելիս առանձնացնենք մի քանի հնար՝
• Հեքիաթների շիլափլավ
• Շուռ տված հեքիաթներ
• Ի՞նչ կլիներ հետո…
• Ի՞նչ կլիներ, եթե…
• Ստեղծագործական երևակայության երկանդամություն
Ընտանեկան նախագծեր. «Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր տեսակի ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհին հասանելի են դառնում բոլորին:
Ուսումնական ճամփորդություններ
Նախատեսվում է մեկնել Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Թումանյանի թանգարան, Ազգային պատկերասրահ: Ուսումնական ճամփորդություններն ամփոփվում են պատումների, ռադոլուրի, տեսաֆիլմի տեսքով:
Ուսումնական նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված նյութերը հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: