«Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծ-ստուգատեսը ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի իրականացվում է փետրվարիից մարտ, սակայն այն կարող է ներառված լինել նաև մյուս նախագծերում, քանի որ կրտսեր դպրոցում Թումանյանը հանդիսանում է ընթերցվող հիմնական հեղինակներից մեկը:
Նախագիծ-ստուգատեսի հիմնական նպատակն է վերջինիս ստեղծագործությունների միջոցով բացահայտել ու ճանաչել Հ. Թումանյանին: Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։
«Ընկերություն» ջոկատը հունվարի 11-ից մեկնարկած ձմեռային ճամբարում աշխատել է ըստ հրապարակված աշխատակարգի: Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ընթացքում մշակել ենք ջոկատի կանոնները, ստեղծել ենք նշանաբան. «Ընկերությունը մենք ենք: Միասին ամեն ինչ կարող ենք»: Միասին սկսել ենք պատրաստվել ամենամյա ստուգատեսներին, ընթերցել ենք, խաղացել ենք, ճամփորդել ենք, երգել ու պարել ենք, մարզվել ենք, այցելել ենք Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Ճամբարային յուրաքանչյուր օրն ամփոփվել ու հրապարակվել է բլոգում, ճամբարային օրերի մասին իրենց բլոգներում պատմել են նաև ճամբարականները: