Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

img_20210118_125622_16086460310981317790.jpgԱրևելքի «Ընկերություն» ճամբարային ջոկատը այս շաբաթվա՝ 18.01-22.01-ի ընթացքում այցելել է ուսումնական ագարակ՝ ծանոթացել ձիերի ու շների խնամքի առանձնահատկություններին, կերակրել ձիերին, բլոգներում պատմել ոչ միայն այցելության մասին, այլ նաև երկրորդ իշուկի համար անուններ են առաջարկել: «Հանրակրթական Դիջիթեք» ստուգատեսի ընթացքում Paint նկարչական խմբագրով աշխատելու հմտություններ են փոխանցել կրտսեր ճամբարականներին: Ազգագրության փառատոնի շրջանակում ներկայացրել են «Ջաղացս մանի, մանի» և  «Էկեք ծեծենք սոխ ու սխտոր» խաղերգերը, «Ուսումնասիրում ենք Վաղարշապատը» նախագծի շրջանակում սովորել ենք   «Էջմիածին» երգն ու պարը, մասնակել ենք «Հեքիաթասաց»  նախագծին: Բնագիտատեխնիկական ստուգատեսի «Ուսուցողական խաղեր»  անվանակարգում ներկայացրել ենք ուսուցողական խաղերի փաթեթ: Մարմնամարզական ստուգատեսին ենք մասնակցել, շարունակել են ընթերցել, ճամփորդել, այցելել ենք Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, դիտել ենք «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» ներկայացումը: Ամփոփել ու հրապարակել ենք մայրենիի հունվարյան ֆլեշմոբի արդյունքները:

Ամփոփումն ըստ օրերի՝

25.01-30.01. ճամբարային երրորդ շաբաթ

img_20210118_1250093107172803210004464.jpg11.01-15.01

18.01-22.01

Ուղղությունները՝

Ամենամյա ստուգատեսներ

Ուսումնական նախագծեր՝

Ռադիո Շարունակել կարդալ “25.01-30.01. ճամբարային երրորդ շաբաթ”

Խաղում ենք…ուսուցողական խաղերի փաթեթ

Խաղերը երեխաի զարգացման կարևոր գործոններից ու նախապայմաններից են: Խաղերը տարբեր են ու բազմազան: Կարևոր է, որ խաղերն ունենան ուսուցողական նպատակ, նպաստեն ֆիզիլոգիական, հոգեբանական, սոցիալական զարգացմանը, պարգևեն ուրախություն, սովորեցնեն խնդիրների հաղթահարման ու լուծման ուղիների որոնման հնարներ գտնելուն, նոր գիտելիքների ձեռքբերում ապահովեն: «Ընկերություն» ջոկատն առանձնացրել է ուսուցողական խաղերի փաթեթ, որով հայտ է ներկայացնում  բնագիտատեխնիկական ստուգատեսին:

Շարունակել կարդալ “Խաղում ենք…ուսուցողական խաղերի փաթեթ”

Մայրենիի հունվարյան ֆլեշմոբ. ընտրանի

Ի՞նչ կլիներ, եթե ձմռանը փաթիլների փոխարեն կոնֆետնեեր թափվեին երկնքից:

Եթե ձմռանը փաթիլների փոխարեն կոնֆետներ թափվեին երկնքից, ապա չէինք կարողանա ձնեմարդ պատրաստել: Նարինե Վիրաբյան

Եթե ձմռանը փաթիլների փոխարեն կոնֆետներ թափվեին երկնքից, ապա երեխաները շատ կուրախանային ու կլիներ կոնֆետի եղանակ: Մուշեղ Կայայան

Եթե ձմռանը փաթիլների փոխարեն կոնֆետներ թափվեին երկնքից, ապա անհետաքրքիր կլիներ: Կարեն Պողոսյան

Եթե ձմռանը փաթիլների փոխարեն կոնֆետներ թափվեին երկնքից, ապա խառնաշփոթ կլիներ: Ռուզաննա Դանիելյան

Եթե ձմռանը փաթիլների փոխարեն կոնֆետներ թափվեին երկնքից, ապա կոնֆետից ձնեմարդ կպատրաստեինք: Նարեկ Հովհաննիսյան

Ի՞նչ կլիներ, եթե փաթիլները գունավոր լինեին:

Եթե փաթիլները գունավոր լինեին, ապա հետաքրքիր կլիներ: Կարեն Պողոսյան

Եթե փաթիլները գունավոր լինեին, ապա դաշտերը կծածկվեին գունավոր շերտով ու կարծես թե, քաղցրավենիքի աշխարհ կլիներ: Մուշեղ Կայայան

Եթե փաթիլները գունավոր լինեին, ապա գեղեցիկ չէր լինի: Նարինե Վիրաբյան

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը նվերներ բաժանելու փոխարեն նվերներ վերցներ:

Եթե Ձմեռ պապը նվերներ բաժանելու փոխարեն նվերներ վերցներ, ապա բոլոր երեխաները կտխրեին: Նարինե Վիրաբյան

Եթե Ձմեռ պապը նվերներ բաժանելու փոխարեն նվերներ վերցներ, ապա կնմանվեր մուլտֆիլմի հերոս Գրինչին: Մուշեղ Կայայան

Եթե Ձմեռ պապը նվերներ բաժանելու փոխարեն նվերներ վերցներ, ապա տխուր կլիներ: Կարեն Պողոսյան

Պատմի՛ր, թե ինչ պատահեց Ձմեռ պապիկին, երբ Ամանորի գիշերը հանկարծակի անհետացավ նրա նվերների պարկը:

Այդ Գրինչն էր գողացել նվերների պարկը։ Ձմեռ պապին դիմում է էլֆերի օգնությանը: Նրանք արագորեն մեկ օրում կարողանում են նոր նվերներ պատրաստել և հասցնում են փրկել ծննդյան տոների հրաշքը։ Այդպիսով, նաև պատժում են Գրինչին, որն ուզում էր գողանալով նվերները՝ գողանար նաև Ամանորը։ Մուշեղ Կայայան

Նա շատ տխրեց, կանչեց իր օգնականներին և նրանց հետ սկսեց փնտրել նվերների պարկը։ Նրանք շատ արագ գտան և փրկեցին ամանորյա հրաշքը։ Նարինե Վիրաբյան

Ձմեռ պապիկը տխրեց, և քանի որ ձմեռ պապերը միշտ գործում են օրենքով, որոշեց դիմել ոստիկանություն, որպեսզի օգնեն գտնել նվերների պարկը։ Ռուզաննա Դանիելյան

Ձմեռ Պապիկը շատ նեղվեց, երբ պարկը անհետացավ։ Նա հետ թռավ Լապլանդիա, որ նոր խաղալիքներ պատրաստեին էլֆերը։ Նարեկ Հովհաննիսյան

Ընթերցում է Մուշեղ Կայայանը: Շարունակել կարդալ “Մայրենիի հունվարյան ֆլեշմոբ. ընտրանի”

Create your website with WordPress.com
Get started