«Սովորող սովորեցնող» նախագծի շրջանակում մենք փոխանցում ենք մեդիահմտություններ: Հանրակրթական Դիջիթեք ստուգատեսը օգնում է մեզ ոչ միայն նոր ծրագրեր սովորել, այլ նաև մեր իմացածը փոխանցել մեր կրտսեր ընկերներին: «Ընկերություն» ջոկատը «Բարև» ջոկատին է փոխանցում Paint նկարչական խմբագրով աշխատելու հմտություններ: Ճամբարականները ռոդարիական հնարքներով թարս մտքեր են հորինել ու մուտքագրել՝ ստեղծելով ռոդարիական մեդիաընթերցարաններ:
Տեսանյութը՝ Արմինե Մնացականյանի բլոգում