Ճամբարային առաջին օրը մեկնարկեց տիկին Նունեի ու ընկեր Արմինեի հետ: Ճամբարային անելիքներին ծանոթացան, «Ընկերություն» ջոկատի կանոնների մասին զրուցեցին, ստեղծեցին նշանաբանը՝ «Ընկերությունը մենք ենք: Միասին ամեն ինչ կարող ենք»: Պատմեցին Ձմեռ պապի նվերների մասին: Ընթերցեցին Ձմեռ պապի նվիրած գրքերը, որոնք մաթեմատիկական որոնումների մասին են: Այնուհետև ջոկատի անդամները բաժանվեցին մի քանի խմբի ու սկսեցին սեղանի խաղեր խաղալ՝ փազլ, լեգո, կառուցողական ու տրամաբանական տարբեր խաղեր:Նկարեցին ձմեռային տեսարաններ:
Day: 11.01.2021
Ուսումնասիրում ենք Վաղարշապատը (Էջմիածին)
Այս ուսումնական նախագծի շրջանակում երրորդ դասարանցիները ուսումնասիրելու են տվյալ տարածաշրջանը՝ իր երգով, պարով, խոհանոցով, բարբառով:
Նպատակը՝ Ազգագրական փառատոնի շրջանակում ճանաչել ազգային մշակութային արժեքները, յուրացնել, փոխանցել:
Խնդիրները՝
- կարդացած տեղեկատվական տեքստերի վերլուծության կատարում.
- նոր տեղեկությունների ձեռք բերում.
- համագործակցային հմտությունների զարգացում.
Անելիքները՝
- ուսումնասիրել ՀՀ քարտեզը, ճանաչել մարզերը.
- տվյալ տարածաշրջանի մասին տեղեկություններ հավաքագրել ընթերցանության միջոցով.
- ազգային երգերի, պարերի ուսուցում, ներկայացում.
- ռադիոնյութերի, տեսանյութերի պատրաստում.
- ուսումնական ճամփորդություն:
Ընթերցանության նյութեր՝
տեղեկություններ Վաղարշապատի (Էջմիածնի) մասին.
Երգեր-պարեր՝