Design a site like this with WordPress.com
Get started

Ուսումնամարզական ճամփորդություն դեպի Ապարանի Ջրամբար

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում 2-րդ և 3-րդ դասարանցիները մեկնում են Կոտայքի մարզ, գյուղ Զառ, Սևաբերդ:

Օրը՝ հունվարի 15, ժամը՝ 10.00 — 14:00
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիներ

Պատասխանատուներ՝ Սաթենիկ Սիմոնյան,  Հռիփսիմե Առաքելյան, Անահիտ Հարությունյան, Անդրանիկ Մանուչարյան, Նունե Խաչիկօղլյան, Գայանե Սարգսյան
Մարզաձևը՝ սահնակ
Նպատակը՝  մարզական ստուգատեսի շրջանակում ձմեռային մարզական խաղերի հետ ծանոթացում:

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • ճամփորդական քարտեզից օգտվելու կարողություն.
  • սահնակից օգտվելու հմտությունների յուրացում և կիրառում.
  • համագործակցային հմտությունների յուրացում.
  • ստեղծագործական երևակայության զարգացում:

Քարտեզը՝

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք Ապարանի Ջրամբարը: Դրանից հետո զրուցում ենք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին:

Ճամփորդության ընթացքը. Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք Ապարանի Ջրամբար, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները:

Զառ գյուղում ձնագնդի են խաղում, ձնեմարդ ու ձնե քանդակներ են ստեղծում, նկարում են ձյան վրա, սահում են սահնակով:

Նախագծի ընթացքը՝

  • Քայլարշավ
  • Ձմեռային խաղեր (ձնագնդի, ձնեմարդի պատրաստում)
  • Ձնանկարչություն
  • Սահնակներով սահք

Ամփոփում. Հրապարակվում են ֆոտոշարքեր, ռադիո հաղորդումներ,պատումներ:

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող շալվար, լրացուցիչ  հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • Հեռախոս
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • թաց ու չոր անձեռոցիկ
  • անհատական բուժարկղիկ
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: