Design a site like this with WordPress.com
Get started

«Ուսումնական ձմեռ» փաթեթ

img_20201223_0910408633893779021157781.jpgԱմանորի, Սուրբ Ծննդյան ընտանեկան նախագծեր

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ
Տևողությունը՝ դեկտեմբերի 26-ից հունվարի 11
Խնդիրները՝ ստեղծագործական երևակայության զարգացում,  բանավոր և գրավոր խոսքի զարգացում, տեղեկություն հաղորդելու հմտության զարգացում, մեդիահմտությունների զարգացում:

Ուղղությունները՝
Ռադիոհաղորդումների շարք
«Ընկերություն»  ռադիոն հրապարակում է տոնական շնորհավորանքներ, նաև՝ բարբառներով, եռալեզու բարեմաղթանքների, Ամանորի մասին պատմող տեղեկատվական նյութերով ռադիոհաղորդումներ:

Տոնական շնորհավորանքներ, նաև՝ բարբառով

Նախապես կարող ես պատրաստել շնորհավորանքի տեքստը, առանձնացնել բարեմաղթանքները: Ձեր ընտանիքում, տատիկ-պապիկներից, գյուղում ապրող հարազատներից փորձիր պարզել, թե ինչ բարբառով են խոսում: Նրանց օգնությամբ շնորհավորիր նաև տվյալ բարբառով: Շնորհավորանքդ ձայնագրիր հեռախոսի Диктофон գործիքով: Ամենասկզբում չմոռանաս ներկայանալ ու նշել,որ եթերում «Ընկերություն» ռադիոն է:

Բազմալեզու ամանորյա շնորհավորանքներ

Կարող ես փորձել տարբեր լեզուներով շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել: Շնորհավորանքդ ձայնագրիր հեռախոսի Диктофон գործիքով: Ամենասկզբում չմոռանաս ներկայանալ ու նշել,որ եթերում «Ընկերություն» ռադիոն է:

Հետաքրքիր փաստեր, տեղեկություններ Ամանորի մասին

Օգտվելով առաջարկվող փաթեթից կարող ես Ամանորի մասին հետաքրքիր ռադիոհաղորդում պատրաստել: Այն ձայնագրիր հեռախոսի Диктофон գործիքով: Ամենասկզբում չմոռանաս ներկայանալ ու նշել,որ եթերում «Ընկերություն» ռադիոն է:

Ձմեռ պապի նվերները
Կարող ես պատմել Ձմեռ պապի նվերների մասին: Տեսագրությունդ  Youtube-ում հրապարակելուց հետո կարող ես ուղարկել իմ էլփոստին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: