Design a site like this with WordPress.com
Get started

«Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծ

«Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծ-ստուգատեսը ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի իրականացվում է փետրվարիից մարտ, սակայն այն կարող է ներառված լինել նաև մյուս նախագծերում, քանի որ կրտսեր դպրոցում Թումանյանը հանդիսանում է ընթերցվող հիմնական հեղինակներից մեկը:

Նախագիծ-ստուգատեսի հիմնական նպատակն է վերջինիս ստեղծագործությունների միջոցով  բացահայտել ու ճանաչել Հ. Թումանյանին: Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Խնդիրներն են՝ Շարունակել կարդալ “«Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծ”

Ձմեռային ճամբարի ամփոփում

«Ընկերություն» ջոկատը հունվարի 11-ից մեկնարկած ձմեռային ճամբարում աշխատել է ըստ հրապարակված աշխատակարգի: Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ընթացքում մշակել ենք ջոկատի կանոնները, ստեղծել ենք նշանաբան. «Ընկերությունը մենք ենք: Միասին ամեն ինչ կարող ենք»: Միասին սկսել ենք պատրաստվել ամենամյա ստուգատեսներին, ընթերցել ենք, խաղացել ենք, ճամփորդել ենք, երգել ու պարել ենք, մարզվել ենք, այցելել ենք Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Ճամբարային յուրաքանչյուր օրն ամփոփվել ու հրապարակվել է բլոգում, ճամբարային օրերի մասին իրենց բլոգներում պատմել են նաև ճամբարականները:

Արևելքի «Ընկերություն» ճամբարային ջոկատը 18.01-22.01-ի ընթացքում այցելել է ուսումնական ագարակ՝ ծանոթացել ձիերի ու շների խնամքի առանձնահատկություններին, կերակրել ձիերին, բլոգներում պատմել ոչ միայն այցելության մասին, այլ նաև երկրորդ իշուկի համար անուններ են առաջարկել: «Հանրակրթական Դիջիթեք» ստուգատեսի ընթացքում Paint նկարչական խմբագրով աշխատելու հմտություններ են փոխանցել կրտսեր ճամբարականներին: Ազգագրության փառատոնի շրջանակում ներկայացրել են «Ջաղացս մանի, մանի» և  «Էկեք ծեծենք սոխ ու սխտոր» խաղերգերը, «Ուսումնասիրում ենք Վաղարշապատը» նախագծի շրջանակում սովորել ենք   «Էջմիածին» երգն ու պարը, մասնակել ենք «Հեքիաթասաց»  նախագծին: Բնագիտատեխնիկական ստուգատեսի «Ուսուցողական խաղեր»  անվանակարգում ներկայացրել ենք ուսուցողական խաղերի փաթեթՄարմնամարզական ստուգատեսին ենք մասնակցել, շարունակել են ընթերցել, ճամփորդել, այցելել ենք Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, դիտել ենք «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» ներկայացումը: Ամփոփել ու հրապարակել ենք մայրենիի հունվարյան ֆլեշմոբի արդյունքները:

Շարունակել կարդալ “Ձմեռային ճամբարի ամփոփում”

Ձմեռային ճամբարի երրորդ շաբաթ. ամփոփում

Ձմեռային երրորդ շաբաթը` 25.01-30.01, մեկնարկեց «Ընկերություն» ռադիոյի հերթական թողարկմամբ: Եթերում ճամբարային անցուդարձն էր; Հաջորդ հերթական այցելությունը դեպի Ագարակ էր` ձիավարության: Շարունակեցինք մասնակցել մարզական ու ազգագրության ստուգատեսներին: Մարզական ստուգատեսի շրջանակում ցուցադրեցինք ցատկապարանով խաղալու և հեծանվավարության մեր կարողությունները: Ազգագրության փառատոնի շրջանակում շարունակեցինք ուսումնասիրել էջմիածնի տարածաշրջանի երգն ու պարը, սովորեցինք: Դդմատոնի շրջանակում հորինել են դդմային աքրոստիկոսներ, հրապարակել բլոգում, իսկ դդմանկարչությամբ ստեղծել են դդմային զարդանախշ կերպարներ:

Ճամբարային տասնմեկերորդ օր

Ճամբարային տասներկուերորդ օր

Ճամբարային տասներեքերորդ օր

Ճամբարային տասնչորսերորդ օր

Դդմանկարչություն. դդմային կերպարներ

«Ընկերություն» ջոկատի ճամբարականները դդմային հետաքրքիր կերպարներ են ստացել`նկարելով դդումների վրա:

Շարունակել կարդալ “Դդմանկարչություն. դդմային կերպարներ”

Դդմային աքրոստիկոսներ

«Ընկերություն» ջոկատի ճամբարականները դդմային ուսումնասիրություններից հետո «դդում» բառով հորինեցին ու կազմեցին աքրոստիկոսներ` ստանալով յուրօրինակ դդմային ասիկներ: Աքրոստիկոսները հրապարակված են սովորողների բլոգներում:

«Էջմիածնի» պարերգի ուսուցում

Ազգագրական փառատոնի շրջանակում ուսումնասիրել ենք Վաղարշապատի (Էջմիածնի) տարածաշրջանը: Սովորել ենք «Էջմիածնի» պարերգը:

Մարզական ճամբար. խաղեր ցատկապարանով, հեծանվավարություն

Հունվարյան ճամբարի ընթացքում «Ընկերություն» ջոկատի ճամբարականները ցուցադրել են իրենց հմտությունները. ցատկապարանով են խաղացել, հեծանիվ են վարել:

Ձիավարություն Ագարակում

«Ընկերություն» ջոկատի ճամբարականները հերթական անգամ այցելեցին ուսումնական ագարակ: Ճամբարականները կենդանիների համար տարել էին շաքար, գազար: Սպասված ձիավարությունը ուրախություն ու հրճվանք պարգևեց:

Ռադիո «Ընկերություն». ճամբարային անցուդարձ

Ռադիո «Ընկերության» այսօրվա եթերում ճամբարականները խոսում են ճամբարային անցուդարձի մասին:

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

img_20210118_125622_16086460310981317790.jpgԱրևելքի «Ընկերություն» ճամբարային ջոկատը այս շաբաթվա՝ 18.01-22.01-ի ընթացքում այցելել է ուսումնական ագարակ՝ ծանոթացել ձիերի ու շների խնամքի առանձնահատկություններին, կերակրել ձիերին, բլոգներում պատմել ոչ միայն այցելության մասին, այլ նաև երկրորդ իշուկի համար անուններ են առաջարկել: «Հանրակրթական Դիջիթեք» ստուգատեսի ընթացքում Paint նկարչական խմբագրով աշխատելու հմտություններ են փոխանցել կրտսեր ճամբարականներին: Ազգագրության փառատոնի շրջանակում ներկայացրել են «Ջաղացս մանի, մանի» և  «Էկեք ծեծենք սոխ ու սխտոր» խաղերգերը, «Ուսումնասիրում ենք Վաղարշապատը» նախագծի շրջանակում սովորել ենք   «Էջմիածին» երգն ու պարը, մասնակել ենք «Հեքիաթասաց»  նախագծին: Բնագիտատեխնիկական ստուգատեսի «Ուսուցողական խաղեր»  անվանակարգում ներկայացրել ենք ուսուցողական խաղերի փաթեթ: Մարմնամարզական ստուգատեսին ենք մասնակցել, շարունակել են ընթերցել, ճամփորդել, այցելել ենք Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, դիտել ենք «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» ներկայացումը: Ամփոփել ու հրապարակել ենք մայրենիի հունվարյան ֆլեշմոբի արդյունքները:

Ամփոփումն ըստ օրերի՝