«Ամանորյա լույսեր, գոււյներ, ղողանջներ»
Օրը՝ դեկտեմբերի 23
Սկիզբը՝ ժամը 10:00
Մասնակիցներ՝ երրորդ դասարանցիներ (3-2; 3-3), դասվարներ, ծնողներ
Սկիզբը՝ Շրջաններով կանգնել՝ իրար մեջ
3-2՝ մեծ շրջան, 3-3՝ կենտրոնում:
Սովորողները նախապատրաստության շրջանում փայտե ինքնաշեն խաղալիքներ, ընկույզից չարխափաններ են պատրաստում, զարդարում են ծիսական ծառը:
Հագուստը՝ Սովորողները հագնում են սպիատկ վերնաշապիկ, ջինսե տաբատ, կրում են կանաչ ու կարմիր ճակտնոցներ:
Ծիսական խոհանոց՝ Նախապես սովորողների հետ թխում ենք տարեգաթան, ասիլ-վասիլներ, ընտանիքներում պատրաստում են փոխինձ, հալվա, աղանձ:
Հյուրասիրությունը՝ Տարեգաթա, հալվա, փոխինձ, աղանձ, չրեր, մրգեր:
Նվերների խաղարկություն՝ Սովորողները նախապես պատրաստում են նվերներ: Տոնակատարության ավարտից հետո խաղարկում ենք, և դրանք գտնում են իրենց տերերին:
Երգեր՝ Ավետիս ՝ ավանդական
Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:
Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:
Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:
Խումբ՝
Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ
Բերք բարիքի տարի լինի։
Անուշ անուշ խմոր շաղեմ
Արտս ցորեն գարի լինի։
Կլոր կարմիր գաթա թխեմ
Թող թխածս բարի լինի։
Յուրաքանչյուր դասարանից մի սովորող վերջում իրենց թխած տարեգաթան դնում են սեղանին
Երգ՝ Բասեն բարի
Խումբ 1
Տարին ծերացել է, ճամփա է ընկել, ուզում է գնալ:
Խումբ 2
Հին տարի, շնորհակալ ենք քեզնից: Քո տված բերք ու բարիքից:
Քեզ բարի—բարի ճամփա:
Երգ՝ Զար զընգը
Խմբերով հարց ու պատասխան
Բարի եկար, Նոր տարի,
Մեր տուն մտնի հազար բարի,
Տանտիկինը յուղ կուզի,
Մեր օջախը փայտ կուզի:
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:
Թոդ տարին բարի լինի:
Թող բերքն առատ լինի:
Ռ. Ամիրխանյան՝ Դինգ-Դոնգ
Բարի եկար, Նո ր տարի,
Բեր մեզ ցորեն ու գարի,
Լիքը օրեր շատ ունենանք,
Կարմիր շորեր շատ ունենանք:
Միասնական երգ՝ Այ, քեզ, այ, քեզ տոնածառ
Խաղ-գուշակություն «Ասիլ-վասիլներ և բարեմաղթություններ»
Խումբ 1. Եկեք կտրենք տարեգաթան
Խումբ 2. Եկեք:
Միասնական երգ՝ Տոնածառ ջան, տոնածառ
Ծնողներ՝
Անուշ անուշ խմոր շաղեմ
Արտս ցորեն գարի լինի։
Կլոր կարմիր գաթա թխեմ
Թող թխածս բարի լինի։
Ծնողներից երկուսը կկտրեն տարեգաթան և կհյուրասիրեն:
Միասնական պար՝ Թամզարա