Design a site like this with WordPress.com
Get started

Երբ համագործակցում են մեծերն ու փոքրերը

img_20201218_1223551807197610667835124.jpgՀամագործակցային հերթական նախագիծը,  որին մասնակցեցինք և որը առաջարկել էին  Արևիկ Ներիսյանն ու իր սովորողները, ուներ  «Փոքրերի հետ փոքրերի համար» անվանումը: Մենք ավագ սովորողների հետ հանդիպեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, որտեղ մեզ էին սպասում նաև նոր պլանշետները: Մեծուփոքր խմբեր կազմեցինք, հարմար տեղավորվեցինք, ու սկսեցինք մեր աշխատանքը: Միասին՝ իրար շարունակելով, լրացնելով,օգնելով ու բացատրելով ընթերցեցինք Դոնալդ Բիսսեթի «Ցանկությունների ծառը» հեքիաթը: Մեր ցանկությունների մասին զրուցելուց հետո Paint նկարչական խմբագրի միջոցով փորձեցինք նկարել ծառեր, որոնք ցանկություններ էին կատարում: Իհարկե, մեր աշխատանքն այսքանով չավարտվեց: Հեքիաթի շուրջաշխատանքն շարունակեցինք նաև մեր դասարնում: Իսկ հիմա ներկայացնում ենք արդյունքները:

Ընթացքը տեսաֆիլմում է: Շարունակել կարդալ “Երբ համագործակցում են մեծերն ու փոքրերը”

Մանկավարժական ճամբար. դեկտեմբերի 28-30

Աշխատանքային ուղղությունները՝

21.12-25.12. աշխատանքային նախագիծ

img_20201217_1248502119794891441828848.jpgՈւսումնական նախագծերը՝

Հայկական ծիսական Ամանոր

Ընթերցանություն՝ Շարունակել կարդալ “21.12-25.12. աշխատանքային նախագիծ”

Հայկական ծիսական Ամանոր

img_20201012_1344007897340936903307983.jpg«Ամանորյա լույսեր, գոււյներ, ղողանջներ»

Օրը՝ դեկտեմբերի 23

Սկիզբը՝ ժամը 10:00

Մասնակիցներ՝ երրորդ դասարանցիներ (3-2; 3-3), դասվարներ, ծնողներ

Սկիզբը՝ Շրջաններով կանգնել՝ իրար մեջ
3-2՝ մեծ շրջան, 3-3՝  կենտրոնում:

Սովորողները նախապատրաստության շրջանում փայտե ինքնաշեն խաղալիքներ, ընկույզից չարխափաններ են պատրաստում, զարդարում են ծիսական ծառը: Շարունակել կարդալ “Հայկական ծիսական Ամանոր”

Ծնողական առցանց հավաք

Դեկտեմբերի 20-ին, ժամը՝ 17:00-ին, M Teams հարթակում ծնողական առցանց հավաք է:

Մուտքը՝ հղումով

Ծրագրում՝

Ուսումնական ճամփորդություն Հ. Մալյանի անվան թատրոն

ImageՕրը՝ դեկտեմբերի 17

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիներ, դասավանդողներ

Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Հասցե՝  Վարդանանց 18

Քարտեզը՝

Նպատակը՝ «Ամանոր» նախագծի շրջանակում դիտել «Փոքրիկ փերիի ամանորյա արկածները»  ներկայացումը:

Նախապատրաստական փուլում անդրադառնալ ճամփորդական կանոններին, մշակել ու ձայնագրել ռադիոհաղորդում «Կանոնները թատրոնում» վերնագրով, ուսումնասիրել քարտեզը: Տոնական ներկայացումը դիտելուց հետո ամփոփել ներկայացումից ու ճամփորդությունից ստացած տպավորությունները: Պատումները, ձայնագրությունները, ֆոտոշարքերը հրապարակել  սովորողների բլոգում, դասարանական բլոգում:

14.12-18.12. աշխատանքային նախագիծ

Ուսումնական նախագծերը՝

  • Ամանոր. ուսումնական նախագիծ

Ընթերցանություն՝

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ

դեկտեմբերի 14, երկուշաբթի Շարունակել կարդալ “14.12-18.12. աշխատանքային նախագիծ”

Հայկական ծիսական Ամանոր

img_20201222_132130_14145185075930425481.jpgՏոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ: Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի:

Ամանորին տոնածառ են զարդարում, որը  Կենաց ծառն է: Կենաց, ասել է թե` կյանքի ծառը, որը ցույց է տալիս  կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք: Շարունակել կարդալ “Հայկական ծիսական Ամանոր”